Լրահոս կանանց համար
ԱՀԿ՝ կեսարյան հատումը պետք է իրականացվի միայն անհրաժեշտության դեպքում. news.am
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ կեսարյան հատումը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե բնական ծննդաբերությունը վտանգում է մոր կամ մանկան առողջությունը, մասնավորապես՝ երկարատեւ ծննդաբերության, պտղի պաթոլոգիաների կամ դրա սխալ դիրքի դեպքում:
Կեսարյան հատումն ամենատարածված վիրահատություններից է աշխարհում, որը կարող է փրկել մոր կամ երեխայի կյանքը, սակայն էլեկտիվ վիրահատությունները, որոնք կատարվում են այն դեպքերում, երբ չկան բնական ծննդաբերության բժշկական հակացուցումներ, վտանգ են ներկայացնում ծննդկանի եւ երեխայի համար, իսկ առանձին դեպքերում կարող են հանգեցնել բարդությունների, հաշմանդամության եւ մահվան:
«Այս վիրահատությունը նպատակ ունի փրկել մոր կամ նորածնի կյանքը, բայց կեսարյան հատումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ կինը դրա կարիքն ունի», - նշում է ԱՀԿ վերարտադրողական առողջության բաժնի ղեկավար Մարլին Թեմմերմանը (Marleen Temmerman):
1985 թվականին միջազգային բժշկական հանրությունը պարզել է, որ ծննդաբերած կանանց շրջանում կեսարյան հատումների օպտիմալ ցուցանիշը 10-15 տոկոս է կազմում: Այսինքն՝ կատարված վիրահատությունների այդ քանակի դեպքում բժիշկներին հաջողվում է նվազեցնել ծննդկանների եւ նորածինների շրջանում մահացության մակարդակը: Վերջին հետազոտությունների համաձայն՝ եթե վիրահատությունների քանակը կազմում է 10 տոկոս, մահացության մակարդակը ծննդկանների եւ նորածինների շրջանում նվազում է, սակայն եթե այդ ցուցանիշը գերազանցում է 10 տոկոսը, չկան որեւէ ապացույցներ, որ մահացության մակարդակը նվազում է:
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն