Լրահոս կանանց համար
Հղիության ընթացքում պրեէկլամպսիայի ռիսկի ի հայտ բերման նպատակով արյան հետազոտություն է մշակվել. news.am

Ավստրիայում Campus Charité Mitte-ի գիտնականները արյան հետազոտության մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս ի հայտ բերել պրեէկլամպսիայի զարգացման ռիսկի խմբի կանանց: Պրեէկլամպսիան հղիության ընթացքում վտանգավոր խանգարում է, որի ընթացքում կնոջ մոտ բարձր զարկերակային ճնշում է զարգանում, իսկ մեզում աճում է սպիտակուցների մակարդակը: Շատ հաճախ պրեէկլամպսիան չի ախտորոշվում մինչեւ այն պահը, երբ արդեն չափազանց ուշ է եւ ոչինչ չի կարելի անել: Դա կապված է նրա հետ, որ խանգարումը զարգանում է առանց ախտանիշների:
Ավստրիացի գիտնականների մշակած հետազոտության եղանակը որոշում է sFlt-1 եւ PlGF սպիտակուցների միջեւ հարաբերակցությունը, որոնք արտադրվում են ընկերքի կողմից եւ հղիների արյան շրջանառության մեջ են հայտնվում:
Այդ սպիտակուցները կարեւոր դեր են խաղում գործընթացի խանգարման զարգացման գործում: Եթե տվյալ հարաբերակցությունը 38-ից ցածր է, ապա պրեէկլամպսիայի զարգացման հավանականությունը մոտավորապես 100% է կազմում, ինչպես ցույց են տվել այդ հետազոտության արդյունավետ արդյունքները, որին 1 273 հղի էր մասնակցել: 38-ից բարձր հարաբերակցությունը պրեէկլամպսիայի հավանականությունը նվազեցնում է մինչեւ 36,7 տոկոս, ինչը դրական ցուցանիշ է:
Բացի այդ, տվյալ թեստը մինչեւ 65,5 տոկոս ճշգրտությամբ կանխատեսում է հաջորդ 4 շաբաթվա ընթացքում մոր եւ պտղի մոտ բարդությունների ռիսկը: Ըստ հետազոտության արդյունքերի, այն արդյունավետ է նույնիսկ որեւէ ախտանիշի բացակայության պայմաններում:

|
Կարդացեք նաև

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...


«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...


Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...


Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...


Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն