Լրահոս երեխաների մասին
«The Armenian Weekly». Հայաստանում թերսնումն ազգային անվտանգության խնդիր է
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Armenian Weekly»-ում հրապարակված Նանոր Բարսումյանի հոդվածը.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում մինչեւ հինգ տարեկան 171 մլն երեխա թերաճ է: Նրանցից 115 միլիոնը տառապում է հյուծվածությունից, 20 միլիոնը` թերսնումից, իսկ ամեն տարի մոտ 4 միլիոնը մահանում է թերսնման պատճառով առաջացած հիվանդություններից:
Հայաստանում 2010թ. ժողովրդագրության եւ առողջապահական խնդիրներով անցկացված հետազոտության համաձայն` թերաճությամբ տառապում է ամեն հինգերորդ երեխան: Հետազոտությունը հրապարկվել է 2012թ. ապրիլին:
Կոլումբիայի համալսարանի դասախոսներ Կիմա Հեքիմյանի եւ Ռիչարդ Դեքելբաումի կարծիքով` թերսնումը ոչ միայն անհատական, այլ ազգային աղետ է: «Մանկական սննդի բարելավման վերաբերյալ երկարաժամկետ ռազմավարության մշակումը ներդրում կլինի Հայաստանի ապագայի համար եւ վճռական նշանակություն կունենա նրա կենսունակության համար»,-նշել են նրանք առաջարկությունների նախագծի մեջ:
Հայաստանում երեխաները ճիշտ սնունդ չեն ստանում «աղքատության, պարենամթերքի գների, գլոբալիզացիայի արդյունքում կենցաղային ռեսուրսների մրցակցության, ինչպես նաեւ սուպերմարկետների էքսպանսիայի միջոցով չափազանց մշակված մթերքիների լայն մատչելիության արդյունքում», -նշել է Հեքիմյանը:
Հեքիմյանն ու Դեքելբաումը խորհուրդ են տալիս մշակել կրթական նախաձեռնություններ` ուղղված առողջապահության ոլորտի աշխատակիցներին, քաղաքականություն մշակողներին, հղի կանանց եւ մայրերին, ունենալ գյուղատնտեսական ծրագիր`պարենամթերքի մատչելիություն ապահովելու համար, բժշկական թեստերի անցկացում` թերսնման բուժվող պատճառների բացահայտման (օրինակ` աղիների մակաբույծները եւ այլն) համար:
Խնդրի հաջող հաղթահարումը կախված է մի կողմից` իրազեկումից եւ կրթելուց, մույս կողմից` միջամտությունից:
Նշվում է, որ 2010թ. ավելի քան 1400 երեխա է մասնակցել հետազոտությանը: Արդյունքները ցուց են տվել, որ երեխաների 19% -ը թերաճ են, իսկ 8%-ի մոտ թերաճությունն ավելի ուժեղ է: Այդ երեւույթն ավելի շատ տարածված է կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց երեխաների դեպքում: Չկա նաեւ հստակ հարաբերակցություն հարստության եւ թերաճության միջեւ:
Հանարապետության կտրվածքով թերաճության աստիճանն ավելի ցածր է Երեւանում (11%), ամենաբարձր ցուցանիշները Սյունիքի (36%), Արագածոտնի (32%) եւ Արմավիրի (29%) մարզերում են:
Մինչեւ հինգ տարեկան երեխաների չորս տոկոսը հյուծված է: Մինչեւ 6 ամսական երեխաներն ավելի շատ են հակված հյուծվածության, քան 6 - 59 ամսականները: Հյուծվածությունը բարձր է Արարատի (12%), իսկ հետո Գեղարքունիքի (7%) մարզում, ամենացածրը Տավուշի մարզում է (1%):
Հայաստանում երեխաների հինգ տոկոսը ոչ բավարար քաշ ունի: Գյուղական վայրերում երեխաներն ավելի շատ են դրանով տառապում, քան քաղաքային բնակավայրերում (համապատասխանաբար 7 եւ 3%): Ինչպես եւ թերաճության ցուցանիշը, ոչ բավարար քաշ ունեցող երեխաների թիվն ավելի մեծ է ոչ բավարար եկամուտ ունեցող ընտանիքներում, ինչպես նաեւ կրթական ցածր մակարդակ ունեցող մայրերի դեպքում: Ոչ բավարար քաշ ունեցող երխաների թիվը բաձր է Արարատի մարզում (17%), իսկ ամենացածրը Երեւանում է եւ Կոտայքի մարզում (2%):
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն