Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Համակարգիչը գիրության պատճառներից մեկն է. Նոր տեխնոլոգիաներն` ընդդեմ առողջության

Համակարգիչը գիրության պատճառներից մեկն է. Նոր տեխնոլոգիաներն` ընդդեմ առողջության

Համակարգիչը եւ բջջային հեռախոսը այնքան են դարձել անփոխարինելի մեր կյանքում, որ արդեն սկսել ենք զարմանալ, թե ինչպես էինք մինչ այդ ապրում առանց դրանց: Եւ եթե նոր տեխնոլոգիաների կողմնակիցները մատնանշում են դրանց դրական կողմերը, մասնավորապես` ընդհանուր զարգացման, լեզուներ սովորելու առումով, ապա բժիշկներն էլ խոսում են դրանց վնասակարության, առողջության վրա ունեցած բացասական ազդեցությունների եւ դրա հետեւանքով առաջացող հիվանդությունների մասին:

Համակարգչի եւ բջջային հեռախոսների օգտագործման հետեւանքով առաջացող բացասական ազդեցությունների առումով առավել թիրախային են երեխաները` որպես ձեւավորվող օրգանիզմ, եւ տարեցտարի ավելանում է համակարգչից եւ բջջային հեռախոսից կախվածություն ունեցող երեխաների թիվը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկաբույժ, բժիշկ Սերգեյ Սարգսյանը: Նրա պրակտիկայում տարեցտարի ավելանում են նորագույն տեխնոլոգիաների կիրառման հետեւանքով առողջական խնդիրներ ունեցող երեխաները: Սերգեյ Սարգսյանի խոսքով` Հայաստանում համակարգիչ եւ բջջային հեռախոս ամենաշատը օգտագործում են դեռահասները, հատկապես` տղաները, ովքեր տարված են խաղերով, սոցիալական ցանցերով, չատերով եւ այլն:

Բժիշկը զգուշացնում է, որ նոր տեխնոլոգիաների առողջության վրա բացասական ազդեցությունները անթիվ-անհամար են` սկսած տեսողության խանգարումից, ողնաշարի նխնդիրներից  մինչեւ գլխուղեղի աշխատանք, գիրացում եւ այլն: «Համակարգիչը գիրության պատճառներից մեկն է»,- ասաց բժիշկը:

Նոր տեխնոլոգիաների` առողջության վրա ունեցած վատ ազդեցությունը կախված է ինչպես տեխնոլոգիաների հետ շփման ժամանակահատվածից, հեռավորությունից, այնպես էլ դրանց կիրառման տարիքից: Բժիշկը խորհուրդ է տալիս գոնե մինչեւ  դպրոցական տարիքը երեխաներին արգելել կիրառել համակարգիչ եւ բջջային հեռախոս, իսկ եթե սուղ անհրաժեշտություն չկա, ապա ինչքան ուշ երեխան օգտագործի դրանք, այնքան լավ:

Սերգեյ Սարգսյանի խոսքով` երեխաները պետք է համակարգչի առջեւ անց կացնեն 15-20 րոպե, իսկ մեծերը` առավելագույնը` 4 ժամ, այլապես առողջության հետ կապված խնդիրներ կունենան: Իսկ բջջային հեռախոսով որքան հնարավոր է, պետք է քիչ խոսել, «եթե զանգեր ունեք կատարելու, օգտվեք տնային հեռախոսներից»:

Համակարգչից եւ բջջային հեռախոսից օգտվելիս պետք է հստակ պահպանել կանոնները, մասավորապես` խստիվ արգելվում է դրանք մոտ դնել քնած մարդուն, առավել եւս` երեխային, պետք է հետեւել, որ երեխան համակարգչի առաջ ճիշտ նստի, պարանցը ուղիղ լինի, չկռանա, չծռվի, ծնողները պետք է ուշադիր լինեն նաեւ, որ երեխան չքնի բջջային հեռախոսով կամ համակարգչով խաղեր խաղալիս եւ այլն:

«Համակարգչի եւ բջջային հեռախոսի վատ ազդեցությունը երեւան է գալիս ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, դրա համար անհրաժեշտ է շաբաթների, ամիսների շատ պգատոգործում: Համակարգչի, բջջային հեռախոսի օգտագործումը չարաշահելուց կարող են լինել գլխացավերը, ֆիզիկական ակտիվության անկումը, վեգետատիվ որոշակի խանգարումներ, ճնշում, տեսողության վատթարացում, ողնաշարի խնդիրներ եւ այլն»,- ասաց մանկաբույժը:

Համակարգչի եւ բջջային հեռախոսի օգտագործման դրական կողմերը պայմանավորված են դրանց օգտագործման ձեւերից, մասնավորապես, թե  դրանք որքանով կնպաստեն երեխայի զարգացմանը, գիտելիքների ավելացմանը: Օրինակ`

համակարգչային եւ հեռախոսային խաղերը չեն նպաստում ոչ մի բանի, փոխարենը` ազդում են տեսողության, ուղեղի զարգացման վրա. «Այդ  խաղերով տարված երեխաների մեջ բթացման էլեմենտներ կան, դրանք  համակարգչային եւ բջջային հեռախոսների խաղերը մարդու օրգանիզիմի համար ծամոնի պես են, ոչ մի օգուտ չեն տալիս»,- նշեց նա:

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մասնավորապես` մանկական օոռնոգրաֆիայի, թրաֆիքինգի տարածումը եւ ելնելով անվտանգության տեսանկյունից` բժիշկը ծնողներին կոչ է անում հետեել, թե երեխաները ինչ նպատակով են օգտագործում համակարգիչը, բջջային հեռախոսը եւ ինչ են անում դրանցով:

«Այս խնդիրը ամբողջ աշխարհում է, մի կողմից դրանց օգտագործումը անխուսափելի է  կրթության, տեղեկացված լինելու տեսանկյունից, բայց մյուս կողմից էլ դրանց օգտագործումը կարելի է սահմանների մեջ դնել»,- ասաց բժիշկը: Ամփոփելով` բժիշկը ծնողներին խորհուրդ է տալիս հնարավորինս սահմանափակել երեխաների` համակարգչի, բջջային հեռախոսի կիրառությունը, հաշվի առնել առողջության ռիսկերը եւ այլն:

Հեղինակ. Ինգա Մարտինյանը
Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Լիարժեք մանկություն` առանց գաջեթների
ՀՀ ԱՆ. Լիարժեք մանկություն` առանց գաջեթների

Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:

Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Հավելյալ սնուցումը ուշ սկսելու վտանգները
ՀՀ ԱՆ. Հավելյալ սնուցումը ուշ սկսելու վտանգները

6 ամսականից ավելի ուշ հավելյալ սնուցում սկսելն իր մեջ նույնպես պարունակում է որոշակի վտանգներ...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. երեխաների կաթնատամները ինչպես խնամել և բուժել
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. երեխաների կաթնատամները ինչպես խնամել և բուժել

Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ
ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ

Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ
ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ

Գնահատվել և ուսումնասիրվել են Հայաստանում երեխաների քաշի և ճարպակալման միտումները: Այսօր տեղի է ունեցել ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգային ծրագիր: Կոնքազդրային հոդերի դիսպլազիան բնածին է ՝ պայմանավորված կոնքի ոչ ճիշտ զարգացումով և կարող է առաջացնել ազդրի գլխիկի հոդախախտ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել. morevmankan.am
Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել. morevmankan.am

Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն. armeniamedicalcenter.am
Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն. armeniamedicalcenter.am

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ: Կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ: Կլինիկական դեպք. arabkirjmc.am

2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am
Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am

Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am

Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք. arabkirjmc.am

2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները
ՀՀ ԱՆ. Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները

Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
ՀՀ ԱՆ. Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը
ՀՀ ԱՆ. Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով

Ծառայությունների որակը բարձրացնելուն միտված քաղաքականության շրջանակում նախարարությունն այսուհետև առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների բուժումը կիրականացնի միջազգայնորեն...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ