Լրահոս երեխաների մասին
Համակարգչի սխալ օգտագործումը սպառնում է դեռահասների առողջ զարգացմանը
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համակարգիչը բացասաբար է ազդում դպրոցահասակ երեխաների առողջ զարգացման վրա:
Բաժնի պետ Նարեկ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ թեեւ համակարգչից կարելի է քաղել բազում օգուտներ, այնուամենայնիվ, մեր իրականության մեջ հանդիպող դեպքերը հակառակն են փաստում:
«Երբ զրուցում ենք դպրոցահասակ երեխաների հետ, պարզվում է, որ նրանք համակարգիչը անգամ չեն կիրառում դասապրոցեսի համար՝ օգտակար նյութեր կարդալու, ասենք աշխարհագրության որեւէ թեմայով որեւէ գիտական տեքստ ընթերցելով, եւ սահմանափակվում են միայն սոցիալական ցանցերով ու արգելված էջեր մտնելով»:
Արդյունքում,ժամանակի ընթացքում, ըստ Սարգսյանի, ոչ միայն վատանում է տեսողությունը, այլեւ երեխաների մոտ ի հայտ են գալիս հոգեբանական ու հոգեբուժական խնդիրներ:
«Մեր ուսումնասիրություններով, հոգեբույժների ու հոգեբանների հետ աշխատելիս, եկել ենք այն համոզման, որ երեխաների մոտ առաջանում են շատ վտանգավոր հոգեբանական խնդիրներ, որոնք, անտեսելու դեպքում, հետագայում կարող են դառնալ հոգեբուժական խնդիրներ»,-ասում է նարեկ Սարգսյանը:
Նա նշում է, որ եթե պահպանվեն համակարգչի հետ աշխատելու նրբությունները ,ծնողները վերահսկեն այն ժամանակը, որ երեխան անց է կացնում համակարգչի դիմաց, կխուսափենք մեզ համար այդքան անցանկալի հետևանքներից:
«Պարտադիր կարգով այսօր, կարծեք թե, համակարգիչը դարձել է տան կենցաղային առարկաներից մեկը՝թեկուզ ձեւական: Մենք ընդունում ենք, որ տեխնոլոգիաների զարգացման այս ճանապարհին համակարգիչը պարտադիր է տարիքային բոլոր փուլերի համար,բայց գոյություն ունի որոշակի ժամանակ, ժամ, որից ավել երեխան չպետք է նստի համակարգչի դիմաց: Համակարգչի հետ աշխատելու մշակույթը դեռ չի ձեւավորվել մեզ մոտ»:
Նա փաստում է , որ հաճախ է պատահում՝ անգամ հինգ տարեկան երեխաններն են մտնում սոցիալական ցանցեր, արգելված էջեր, ու շատ հաճախ ծնողների մոտ դա հրճվանք է առաջացնում:
«Նրանք դա դիտում են որպես երեխաների զարգացվածության որոշակի աստիճան, բայց երբ որ հինգ տարեկան երեխային հարցնես՝ հինգին գումարած մեկ, ինքը չկարողանա պատասխանել, ծնողները դա սովորական են դիտում, քանի որ երեխան դպրոց չի հաճախում: Սա է խնդիրը, ամեն ինչ սկսվում է ծնողների գիտակցությունից»,-եզրափակում է Նարեկ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն