Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ինչից են վախենում մեր երեխաները. մահվան ու միայնության վախ

Ինչից են վախենում մեր երեխաները. մահվան ու միայնության վախ

Մանկական վախերում են մեր հասուն բարդույթների արմատները: Ուստի, որքան շուտ կարողանանք ազատվել դրանցից,  օգնենք մեր փոքրիկներին, այնքան առողջ ու վստահ կարող են մեծանալ մեր երեխաները: Մենք ապրում ենք մեր մեծական կյանքով ու հազվադեպ մտածում երեխաների վախերի մասին: Երբեմն էլ ծիծաղում ենք` նրանց օգնելու, լսելու և հասկանալու փոխարեն:

 

Մեծերս միշտ զբաղված ենք մեր խնդիրներով, իսկ ի՞նչ անեն փոքրիկներն իրենց խնդիրների հետ:

 

Մինչդեռ մեծերս պարզապես պարտավոր ենք հասկանալ նրանց վախերի պատճառը: Երեխաներին հաճախ հատուկ են մահվան, միայնության, մթության (հատկապես), տարբեր կենդանիների ու հեքիաթային հերոսների (բացասական) նկատմամբ վախերը: Ուրեմն ինչի՞ց են փոքրիկների մեծ վախերն առաջանում: Անկարողությունից: Երեխան իրեն փոքր է զգում ու անկարող, վախենում է , թե իրական վտանգի դեպքում ինքը ոչինչ չի կարողանա անել: Մթության վախն այդ շարքում ամենահաճախ հանդիպող տեսակն է: Ու հաճախ այն երեխային ուղեկցում է ողջ կյանքում ` հասուն տարիքում վերածվելով ֆոբիայի կամ էլ նևրոզի: Երեխային պետք է բացատրել, որ նա  մենակ չէ իր զգացման մեջ, հիշել անձնական կյանքից նմանատիպ դրվագներ, որ պատահել են ձեզ հետ մանուկ հասակում ու պատմել, որ հասունանալով հասկացել եք, թե որքան անհիմն են եղել այդ երկյուղները: Վախը հաղթահարելու տարբեր միջոցներ կան, սակայն ճիշտն այն կլինի, որ երեխան ինքնուրույն  գտնի «իր դևերին» հաղթելու ձևը: Դրա համար գուցե առաջարկեք, որ նա  փորձի նկարել այն  երևակայական կերպարները, որոնցից վախենում է մթության մեջ, իսկ դրանից հետո պարզապես պատռել թուղթը: Կամ  էլ, ասենք` խաղի ժամանակ կարելի է իբր պատահաբար խաղալիքը գլորել մութ անկյուն, սենյակ, ապա  խաղալիքի ետևից կանչել երեխային և խաղ կազմակերպել մթության մեջ:

 

Եթե երեխային ծննդյան գաղտնիքն ինչ-որ կերպ էլի հասկանալի է, ապա մահվան նկատմամբ վախը հասունանում է 6-7 տարեկանում: Այդ վախն արտաքուստ հազվադեպ է դրսևորվում: Սարսափելի երազները, կրակի, ներարկումների, հիվանդանալու վախը , բոլորը մեկ դեմք ունեն` մահվան վախ: Չպետք է ծաղրել նրան դրա համար, քանի որ վախից բացի, նրա մեջ նաև վիրավորանք կառաջանա, ու նա կխուսափի շփումից:  Մատչելի, հասկանալի կերպով բացատրեք, որ մահն անխուսափելի է, որ մարդիկ սովորաբար երկար են ապրում: Երեխան հաճախ մենակ մնալուց է վախենում: Նա սարսափում է ծնողներին կորցնելու մտքից: Երբեմն ինքներս ենք նրանց վախերը սնում` առանց գիտակցելու: Օրինակ` հաճախ ենք ասում` շարֆ փաթաթիր, թե չէ կմրսես, ջրի մեջ խորը չգնաս` կխեղդվես: Երբեմն երեխան, հավատալով  մեր խոսքին ու զգուշանալով, փորձում է ինքն իրեն փորձանքներից պաշտպանել: Ու երբ ինքներս ենք բաց վզով ձմռանը դուրս գալիս կամ լուցկի վառում, երեխաները սկսում են մեզ համար վախենալ: Ուստի նրանց հարկավոր է բացատրել, թե ինչը ինչի համար է արվում, որ փոքրիկը չտագնապի: Չի կարելի ոչ մի դեպքում գիտակցաբար երեխային վախեցնել, ասենք` եթե քեզ լավ չպահես` կգնամ, եթե անկարգություն անես` էլ չեմ սիրի: Այդպիսով մենք երեխային զրկում ենք մեր  պաշտպանությունից ու աջակցությունից: Նա սկսում է մտածել, որ ծնողներն իրեն չեն սիրում, ու դրանից փխրուն հոգեկանը կրկին սասանվում է: Դրա փոխարեն հարկավոր է ասել. «Ես քեզ սիրում եմ, բայց այդ արարքով դու մի քիչ ինձ վշտացնում ես»: Հարկավոր է նստել երեխայի կողքին, քննարկել խնդիրը ու եզրահանգում կատարել: Միշտ էլ հետաքրքիր է, թե ինչով է ապրում երեխան, ինչ է մտածում, ինչն է նրան հուզում, ու օգնել նրան, հենարան դառնալ նրա համար: Թերևս դա է մեր` ծնողներիս գլխավոր պարտականությունը

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Լիարժեք մանկություն` առանց գաջեթների
ՀՀ ԱՆ. Լիարժեք մանկություն` առանց գաջեթների

Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:

Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Հավելյալ սնուցումը ուշ սկսելու վտանգները
ՀՀ ԱՆ. Հավելյալ սնուցումը ուշ սկսելու վտանգները

6 ամսականից ավելի ուշ հավելյալ սնուցում սկսելն իր մեջ նույնպես պարունակում է որոշակի վտանգներ...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. երեխաների կաթնատամները ինչպես խնամել և բուժել
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. երեխաների կաթնատամները ինչպես խնամել և բուժել

Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ
ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ

Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ
ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ

Գնահատվել և ուսումնասիրվել են Հայաստանում երեխաների քաշի և ճարպակալման միտումները: Այսօր տեղի է ունեցել ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգային ծրագիր: Կոնքազդրային հոդերի դիսպլազիան բնածին է ՝ պայմանավորված կոնքի ոչ ճիշտ զարգացումով և կարող է առաջացնել ազդրի գլխիկի հոդախախտ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել. morevmankan.am
Եթե հիվանդացել է կերակրող մայրը. ի՞նչ անել. morevmankan.am

Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն. armeniamedicalcenter.am
Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն. armeniamedicalcenter.am

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ: Կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ: Կլինիկական դեպք. arabkirjmc.am

2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am
Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am

Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am

Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք. arabkirjmc.am

2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները
ՀՀ ԱՆ. Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները

Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
ՀՀ ԱՆ. Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը
ՀՀ ԱՆ. Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով

Ծառայությունների որակը բարձրացնելուն միտված քաղաքականության շրջանակում նախարարությունն այսուհետև առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների բուժումը կիրականացնի միջազգայնորեն...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ