Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ինչպե՞ս կերակրել փոքրիկներին
Ինչպե՞ս կերակրել փոքրիկներին

Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ փոքրիկի համար իդեալական սնունդը մայրական կաթն է: Չնայած մասնագետների ջանքերին, որոնք փորձում են վերարտադրել մայրական կաթի սննդային բաղադրիչների հարաբերակցությունը, միեւնույն է, արհեստական կաթը մնում է երեխայի օրգանիզմի...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
Երեխաների ճարպակալման համար մեղավոր են տատիկներն ու պապիկները
Երեխաների ճարպակալման համար մեղավոր են տատիկներն ու պապիկները

Բրիտանացի դպրոցականները, որոնց դաստիարակմամբ զբաղվում են տատիկներն ու պապիկները, ավելի գեր են` ի տարբերություն իրենց հասակակիցների: Նման եզրակացության է եկել Լոնդոնի համալսարանի քոլեջի գիտնականների մի խումբ...

Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ձախլիկությունը անհանգստության պատճառ չէ
Ձախլիկությունը անհանգստության պատճառ չէ

Ձախլիկությունը ոչ միայն ձախ ձեռքի գերադասություն է, այլեւ ուղեղի կիսագնդերի միջեւ ֆունկցիաների տարբերվող բաշխում: Այն ոչ սովորույթ է, ոչ հիվանդություն, ոչ մանկավարժական դաստիարակության վրիպում: Այն պարզապես օրգանիզմի զարգացման բնականոն...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
UNICEF. մանկական մահացությունները նվազել են

Վերջին 20 տարվա ընթացքում մանկական մահացության ընդհանուր ցուցանիշը 28 տոկոսով նվազել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNIcEF) նոր զեկույցում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ներդրվել է նոր պատվաստանյութ

Կառավարությունն այսօրվա նիստում լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը պայմանավորված է հնգավալենտ համակցված պատվաստանյութի տեսքով նոր` հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի, վարակների դեմ կիրառվող պատվաստանյութի ներդրմամբ: Ինչպես

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում
Երեխաների դեմ բռնությունը կրճատում է նրանց կյանքը
Երեխաների դեմ բռնությունը կրճատում է նրանց կյանքը

Բռնության ենթարկված երեխաները ունեն թուլացած եւ ջլատված ԴՆԹ, որոնք բնորոշ են ծերացող մարդկանց: Իրենց հետազոտության արդյունքում նման եզրակացության են եկել Դյուքի համալսարանի գիտնականները:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով The Toronto Sun-ը, գիտնականներն ուսումնասիրել են 1100 բրիտանական ընտանիքներ, որտեղ 1990-ականներին երկվորյակներ են ծնվել: Հետազոտության ժամանակ երկվորյակներն արդեն 18 տարեկան են եղել: Գիտնականների ձեռքի տակ է այդ երեխաների ԴՆԹ-ն, երբ նրանք եղել են 5 եւ 10 տարեկան:

Փորձագետները նաեւ հարցեր են տվել ծնողներին, հասկանալու համար, թե ինչ մթնոլորտ է տիրել այդ ընտանիքներում եւ հնարավո՞ր էր, որ երեխան բռնության ենթարկվեր: Ընդ որում, խոսքը ոչ միայն ընտանեկան բռնության, այլեւ մեծահասակների կողմից ծաղրի ենթարկվելու մասին է:

Պարզվել է, որ մանկության ժամանակ բռնությունը 2 եւ ավելի անգամ մեծացրել է ԴՆԹ-ի տարրերից մեկի` տելոմերի թուլացման աստիճանը, որոնք տեղակայված են քրոմոսոմների ծայրերին եւ թույլ չեն տալիս ԴՆԹ-ին թուլանալ: Դրանք կապ ունեն մարդու կյանքի տեւողության հետ:

Բռնության հետեւանքով առաջ եկաս սթրեսները արագացրել է դրանց մաշումը եւ արագացրել ծերանալու գործընթացը:

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ