Հիվանդություններ Էքստրասիստոլաներ
Էքստրասիստոլաները ծագում են հոգեհուզական լարումների, կոֆեին պարունակող և ոգելից խմիքները չարաշահելու, էլեկտրոլիտային փոխանակության խանգարման, օրգանիզմում վարակի օջախի առկայության (օրինակ՝ խրոնիկական տոնզիլիտ), ստոծանու ճողվածքների, ծխելու, սրտի իշեմիկ հիվանդության, թոքերի խրոնիկական հիվանդությունների և թոքային հիպերտենզիայի, թիրեոտոքսիկոզի, միթրալ ստենոզի՝ սրտային գլիկոզիդներ և սիմպաթոմիմետիկներ կիրառելու դեպքում։
Առողջ անձանց 60%-ի մոտ կարող են հայտնաբերվել վերփորոքային (նախասրտային), իսկ առողջ տղամարդկանց 60%-ի մոտ՝ փորոքային էքստրասիստոլաներ։
Էքստրասիստոլաները տարբերում են՝
- ըստ տեղակայման. սինուսային, նախասրտային, նախասիրտ-փորոքային հանգույցից ծագած և փորոքային,
- ըստ հաճախականության. հազվադեպ (րոպեում 5-ից քիչ), միջին հաճախության (րոպեում 6-15) և հաճախակի (րոպեում 15-ից ավելի),
- ըստ խտության. մեկական և զույգ,
- ըստ պարբերականության. սպորադիկ և ալլոռիթմային (բիգեմինիա, տրիգեմինիա և այլն)։
Վերփորոքային էքստրասիստոլաների դեպքում QRS կոմպլեքսը «նեղ» է, փորոքայինի՝ P ատամիկը բացակայում է, QRS կոմպլեքսը «լայն» է, ձևափոխված։ Ձախ փորոքային էքստրասիստոլաների դեպքում ԷՍԳ պատկերը նման է Հիսի խրձի աջ ոտիկի պաշարման, իսկ աջ փորոքայինի՝ Հիսի խրձի ձախ ոտիկի պաշարման պատկերին։
Բուժման նպատակը պատճառային գործոնի վերացումն ու փորոքների ֆիբրիլյացիայի կանխումն է (հատկապես «R-ը T-ի վրա» էլեկտրասրտագրային ախտանիշի դեպքում)։ Անհրաժեշտության դեպքում վերփորոքային էքստրասիստոլիայի բուժման համար կիրառում են β-ադրենապաշարիչներ (առավել արդյունավետ և անվտանգ միջոց) կամ վերապամիլ։ Փորոքային էքստրասիստոլիայի դեպքում կարող են նշանակվել լիդոկաին, էթմոզին, ամիոդարոն, պրոկաինամիդ կամ պրոպրանոլոլ։
Հեղինակ : | Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ. |
Աղբյուր : | Ներքին հիանդություններ |
Տեղեկատվություն : | med-practic.com |
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն