Առաջին օգնություն Կարիճների խայթոցներ
Գլխավոր
Հայաստանում հանդիպում են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սև և խայտաբղետ։ Այս տեսակների կարիճների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում կապված են սուր ալերգիկ ռեակցիաների հետ։ Կարիճները տարածված են տափաստանային, լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում։ Կարիճները խայթում են հիմնականում մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում։
ՆՇԱՆՆԵՐԸ
- խայթած տեղում մուգ կարմիր կետ, որը մեծանում է, և 2 ժամ հետո նրա տրամագիծը կազմում է մոտ 30 մմ,
- ուժեղ ցավ խայթոցի շրջանում,
- բուշտ կամ այտուց խայթոցի շրջանում,
- գլխացավ, գլխապտույտ,
- սրտխառնոց, փսխում,
- ցավ որովայնի շրջանում,
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
- կլման դժվարացում,
- շնչառության դժվարացում,
- թքարտադրություն,
- քրտնարտադրություն,
- անկանոն անոթազարկ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Լվացեք վերքը և պահեք մարմնի այդ հատվածը սառը ջրի տակ։
- Այտուցը նվազեցնելու նպատակով դրեք սառցապարկ կամ սառը թրջոց։ Մաշկի վնասումը կանխելու նպատակով սառցապարկի և մաշկի միջև տեղադրեք որևէ գործվածք։
- Ահազանգեք շտապ օգնություն։ Հնարավոր է, որ տուժածը հատուկ հակաթույնի ներարկման կարիք ունենա։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Օձերի կծածներից, կարիճների և միջատների խայթոցներից հնարավոր է խուսափել՝ հետևելով ստորև բերված խորհուրդներին։
- Հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երևում են մուգ գույնի միջատները։
- Հագեք երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ։
- Դրեք տաբատի փողքերը գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։
- Օգտվեք ռետինե օղակապից՝ տաբատի փողքերը գուլպայի մեջ դնելու տեղում, որպեսզի միջատները չանցնեն հագուստի տակ։
- Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։
- Հագեք երկարաճիտ և ամուր կոշիկներ։
- Օձի պատահելիս մի՛ տրորեք, մի՛ անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք և եղեք ուշադիր, որովհետև շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
- ժամանակ առ ժամանակ ստուգեք` ձեր հագուստի վրա միջատներ կա՞ն, թե ոչ։
- Վերադառնալով տուն՝ ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը՝ միջատներ կամ նրանց խայթոցները հայտնաբերելու համար։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն