Ես և աշխատանքը
Ինքնակենսագրական
Լավ ինքնակենսագրականն այսօր աշխատանք գտնելու ամենաարդյանուավետ միջոցներից է։ Ահա ինչու սեփական աշխատուժի մարքետինգը պետք է սկսել ճիշտ ինքնակենսագրական կազմելուց։
Լավ ինքնակենսագրականը ձեզ կներկայացնի մասնագիտական լավագույն տեսակետից և գործատուին կստիպի հետաքրքրվել ձեր թեկնածությամբ։ Փորձը ցույց է տալիս` ինքնակենսագրականներից շատերը ոչ միայն չեն շարժում գործատուի հետաքրքըրությունը, այլ ավելին` թեկնածուի հանդեպ բացասական նախատրամադրվածություն են առաջացնում։ Ի՞նչպես կազմել գրագետ ինքնակենսագրական:
Ինքնագովազդ երկու րոպեում
Լավ կազմված ինքնակենսագրականը կարելի է համեմատել ոչ սովորական այցեքարտի հետ, որը հակիրճ, բայց բովանդակալից կներկայացնի ձեզ և ձեր անցած մասնագիտական ուղին։ Ահա ինչու, շատ կարևոր է հիշատակել ձեր կրթությանն ու մասնագիտական գործունեությանը վերաբերող դրական կողմերը և, հակառակը` «խամրեցնել» դրանցում առկա թույլ կողմերը։ Մի շատ կարևոր գործոն ևս. ինքնակենսագրական կազմելիս ամեն բան չէ, որ պետք է նշվի, բայց և կեղծել չի կարելի, այլապես գաղտնիքը օրերից մի օր «ջրի երես դուրս կգա», իսկ եթե դա գործատուն բացահայտի, Դուք ոչ միայն կկորցնեք թափուր աշխատատեղը զբաղեցնելու հնարավորությունը, այլև նման դիպվածը սև բիծ կթողնի ձեր հեղինակության վրա։ Մի բան մտապահե՛ք. ինքնակենսագրականը տպավորություն է թողնում լոկ առաջին ընթերցման ժամանակ։ Այդ պատճառով այն պետք է ընդամենը երկու հարցի պատասխանի. «Ինչպե՞ս Ձեզ գտնել» և «Արժե՞ արդյոք Ձեզ փնտրել»։ Ձեր «ինքնագովազդի» վրա երկուսից երեք րոպե է ծախսվում, ոչ ավելի։ Եթե այդ ժամանակամիջոցում ձեր անձի հանդեպ հետաքրքրություն չառաջանա, կնշանակի` բախտներդ չբերեց։
«CV»-ն ինքնակենսագրական չէ, այլ դրա շարունակությունը
Եվ այսպես. սկզբում ինքնակենսագրականն էլ է բավարար, այլ ոչ CV-ն, ինչպես աշխատանք որոնողներն են կարծում։ Ինքնակենսագրականը ձեր անձնական, կրթական, աշխատանքային և կենսագրական այլ ոլորտների հակիրճ «ծաղկաքաղը» պիտի լինի` սեղմագրված ոչ ավել, քան մեկ տպագրական էջում։ Մինչդեռ, եթե դուք ավելի լուրջ պաշտոնի եք հավակնում, նույն տեղեկությունները հարկ կլինի ներկայացնել առավել ընդարձակ և բազնակողմանիորեն։ Այս փաստաթղթին են CV անվանում (լատիներեն «Curriculum Vitae» արտահայտությունից` նշանակում է «կյանքի նկարագրություն»)։
Ինքնակենսագրականը, որպես կանոն, կազմում են անբռնազբոս ոճով. լավ կլինի, որ աշխատանք որոնողները ուշադրություն դարձնեն ինքնակենսագրականներում ներկայացվող պարտադիր դրույթների վրա։
Ոչ միայն ԱԱՀ (անուն, ազգանուն, հայրանուն)
Անձնական տվյալներից բացի` անուն, ազգանուն, հայրանուն և տարիքային դրույթներ, ինքնակենսագրականում պարտադիր կերպով պետք է նշել ծննդյան հստակ տարեթիվը։ Մի՛ սրտնեղվեք, եթե դուք արդեն անցել եք «ցանկալի» տարիքային սահմանը։ Խելքը գլխին գործատուն հազիվ թե հրաժարվի փորձառու և բանիմաց աշխատող ունենալու գաղափարից զուտ այն պատճառով, որ տարիքը մի քիչ «մեծ» է։
Մի կարևոր դրույթ ևս՝ ընտանեկան դրությունը և հատկապես երեխա ունենալու պարագան։ Փորձը ցույց է տալիս` ովքեր երեխա ունեն, ավելի վստահելի են և պատասխանատվությամբ են մոտենում աշխատանքային պարտականություններին, բայց միևնույն ժամանակ ամուսնացածների համար գործուղումների գնալը որոշակի դժվարություն է ներկայացնում։ Ահա ինչու, երբ ընտրություն պետք է կատարվի ասենք` տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնի համար, ընտանիք ունենալու պարագան գործատուի կողմից անպայմանորեն հաշվի կառնվի։
Չմոռանա՛ք նշել` ինչպես կարելի է ձեզ հետ կապ հաստատել։ Չսահմանափակվե՛ք` նշելով լոկ էլեկտրոնային փոստի հասցեն։ Փոստային հասցեի, տան կամ ծառայողական հեռախոսի առկայության դեպքում ձեզ հետ անմիջական կապ հաստատելու հավանականությունն ավելի մեծ կլինի։
Դիրքորոշում և նպատակ
Կարծիք կա, որ այսօր գործատուներն ավելի հակված են ոչ թե հստակ դիրքորոշում ունեցող աշխատող ունենալ, այլ` «ունիվերսալ»։ Հարց կծագի` ի՞նչ է նշանակում ունենալ հստակ դիրքորոշում։ Պարզաբանենք. ձեզանից պահանջվում է նշել այն պաշտոնը, որին հավակնում եք այդ պահին։ Այլապես, հենց այնպես ուղարկված ինքնակենսագրականները` հայտնվելով աշխատակազմի ղեկավարի սեղանին, շատ արագ մոռացության կմատնվեն ու կարխիվացվեն։ Եթե անգամ ձեր կարծիքով տարբեր պաշտոններ կարող եք զբաղեցնել առաջինը նշեք այն պաշտոնը, որի համար դիմել եք։
Ներկայումս ընդունված է աշխատանքի ընդունվելիս ազատ խոսել աշխատավարձի մասին, ուստի կարող եք ինքնակենսագրականում նշել նաև ձեր կողմից ակնկալվող աշխատավարձի մոտավոր չափը։
Գիտելիքը լույս է
«Կրթություն» բաժնում միջնակարգ դպրոցը նշելը պարտադիր չէ` բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս օտար լեզուների, մաթեմատիկայի և այլ առարկաների խորացված ուսուցմամբ է եղել։ Բարձրագույն ուսումնական հաստատությունը, ասպիրանտուրան, դոկտորանտուրան, մասնագիտական որակավորման դասընթացները պետք է նշվեն հակադարձ ժամանակագրական կարգով, այսինքն` ուսման ամենավերջին վայրը պետք է դնել առաջին տեղում և հակառակը։ Հաճախ կարելի է օգտագործել կարևորության սկզբունքը. տվյալ թափուր պաշտոնի համար առավել կարևոր ուսումնական հաստատությունը ներկայացնել սկզբում։ Յուրաքանչյուր ուսումնական վայրի համար ցանկալի է նշել ուսման սկզբի և ավարտի ճշգրիտ ամսաթվերը, նաև ստացած (դիպլոմային) որակավորումը։ Թվարկե՛ք ձեր հրապարակումները (հատկապես` մասնագիտացված հրատարակություններում աշխատանք փնտրելիս), հայտնագործությունների արտոնագրերը։ Հաճախ է պատահում, որ թափուր պաշտոնի հավակնորդներն իրենց ինքնակենսագրականում նշում են տվյալ մասնագիտության հետ որևէ կապ չունեցող դասընթացների անվանումներ (օրինակ` «խաչաձև» գեղարվեստական ասեղնագործության դասընթացներ)։ Այս կարգի տեղեկությունները հարկավոր է գրանցել «Նախասիրություններ» բաժնում։ Դա կարող է անհրաժեշտ լինել հոգեբանին. ասեղնագործության հանդեպ ձեր ունեցած հետաքրքրության հիման վրա նա կհաստատի, որ դուք ունեք, ասենք, հաշվապահի պաշտոնը զբաղեցնելու գերազանց նախադրյալներ, քանզի ասեղնագործությունը մեծ տոկունություն, ուշադրության կենտրոնացում պահանջող աշխատանք է։
Հիմնականը` աշխատանքային փորձ
Ձեր կրթությունը, աշխատանքային փորձը նշվում են հակադարձ ժամանակագրական կարգով` սկզբում նշվում է ներկայիս աշխատավայրը, այնուհետև՝ նախորդը և այդպես շարունակ։ Այս դրույթում ևս անհրաժեշտ է պահպանել տվյալ պաշտոնում աշխատելու ճշգրիտ ժամանակագրությունը։ Թվարկե՛ք ի պաշտոնե ձեր կատարած պարտականությունները։ Հենց այդ տեղեկություններն էլ կարող են դառնալ որոշիչ։
Եթե ինչ-ինչ պատճառներով ձեր աշխատանքային փորձը համապատասխան գրառմամբ հաստատված չէ աշխատանքային գրքույկում, բոլորովին չի նշանակում, որ դրա մասին ինքնակենսագրականում չպետք է գրել։ Ծայրահեղ դեպքում օգտվեք այսպես կոչված երաշխավորող անձանց ցուցակից (Reference List), որպեսզի անհրաժեշտության դեպքում վերջիններս պատրաստ լինեն երաշխավորել ձեր անձը։ Ճանաչված կազմակերպությունում պատասխանատու և լավ վարձատրվող պաշտոնի հավակնելիս պատրաստ եղեք, որ կադրերի գործակալության աշխատակիցը, անգամ աշխատանքային գրքույկում գրառումների առկայության դեպքում, կարող է ձեր մասին կարծիք հարցնել ձեր նախկին գործատուներից։
Ցանկալի է, որ ինքնակենսագրականում «սպիտակ հետքեր» չլինեն, այսինքն` զբաղվածության տարեթվերում բաց տեղեր։ Որևէ հանգամանքի պատճառով չե՞ք աշխատել` հոգ չէ. պարզապես նշեք ձեր հարկադիր պարապուրդի պատճառը։
Լրացուցիչ առավելություններ
Ինքնակենսագրականի «Լրացուցիչ առավելություններ» կամ «Հմտություններ» եզրափակիչ բաժնում կարող եք նշել օտար լեզուների իմացությունը, վարորդական իրավունքի առկայությունը, համակարգչին և ժամանակակից տեխնիկային ազատ տիրապետելը։ Այդպիսի տեղեկությունները թեկնածուին թույլ են տալիս ներկայացնել իրեն ամբողջ «հմայքով»։ Կարևորն այդ «հմայքը» չչարաշահելն է, թող գործատուն ինքը տեսնի պոտենցիալ աշխատակցի բազմակողմանի անհատականություն լինելն ու կարողությունների մեծ շրջանակը։
Թարմ հայացք
Այսպիսով, ինքնակեսնագրականը կազմված է։ Լավ կլինի այն մի քանի օրով մի կողմ դնել կամ ծայրահեղ դեպքում` մի քանի ժամով։ Որոշ ժամանակ անց թերթել, ինչպես ասում են` թարմ հայացքով. արդյոք կարևոր պահեր բաց չե՞ն թողնված, պահպանվա՞ծ է արդյոք ոճը, սխալներ չկա՞ն։ Վատ չէր լինի ձեր «ստեղծագործությունը» ցույց տաք որևէ մեկին. չէ՞ որ կողմնակի անձն ավելի արագ կնկատի վրիպումները։
Հիշե՛ք` միայն հաջող ինքնակենսագրականը կարող է դառնալ «հարցազրույցի» առիթ, կամ տալ գործատուի հետ անձնական հանդիպման հնարավորություն, նամանավանդ, նա, չտեսնելով մարդուն, հազվադեպ է դրական որոշումներ ընդունում։
Հուսով ենք` հիմա Դուք պատրաստ եք կազմել այնպիսի ինքնակենսագրական, որը կարդացողը կցանկանա անձամբ հանդիպել ձեզ։
Կարդացեք նաև
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...
Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...
Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...
Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...
Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն