Ես և աշխատանքը
Միշտ չէ, որ հաջողվում է աշխատել այնտեղ, որտեղ ցանկանում ես
Իրականում աշխատանքի հանդեպ վերաբերմունքը տարբեր փուլեր է ունենում. մեկ այն սիրում ենք, մեկ` ատում, մեկ ձանձրույթից տառապում, մեկ էլ անտարբեր դառնում: Այնպես որ, շուտափույթ եզրակացություններ կատարել և կտրուկ որոշումներ ընդունել չարժե:
Պարզաբանումների համար պետք է ազնվորեն պատասխանել հետևյալ հարցերին. ձեր աշխատանքում հատկապես ինչը ձեզ դուր չի գալիս, ինչպես կարող եք այն փոխել և ինչու մինչև այժմ այլ աշխատանքի չեք տեղափոխվել:
Կան մարդիկ, ովքեր աշխատանքի հանդեպ պրագմատիկ, զուսպ, ռացիոնալ վերաբերմունք ունեն, նրանց համար ամենակարևորն այն է, ինչով իրենք զբաղվում են: Նման մարդիկ ամենևին էլ կարիերային նվաճումների չեն ձգտում, բայց նրանք միշտ անում են միայն այն, որը ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ են համարում: Նրանք զարգացած պատասխանատվության, պարտքի զգացում ունեն, հենց այդ զգացումներն էլ գերակա են հույզերից: Այս տեսակի մարդիկ կարող են աշխատել ցանկացած պայմաններում, եթե այդ աշխատանքը նրանց սրտովը լինի:
Կան մարդիկ, ում համար առաջին հերթին կարևոր են հույզերն ու հարաբերությունները, այդ թվում և աշխատանքային, նրանք իրենց աշխատանքային գործունեությանը նայում են հենց այդ տեսակետից: Աշխատանքից ստացած բավականությունը նրանց համար կախված է այն բանից, թե հաճելի է նրանց համար աշխատանքի գնալ և ժամանակն անցկացնել տվյալ կոլեկտիվում, թե` ոչ:
Այնպիսի մանրուքներ, ինչպես ասենք, ծուռ հայացքները, անզգուշորեն ասված բառերը, նրանց հունից հանում են, իսկ կոնֆլիկտն արդեն նրանց համար աղետ է նշանակում: Նման բնավորության տեր մարդիկ լիովին կարող են այնպիսի աշխատանք կատարել, որն ամենևին չի համապատասխանում նրանց կոչմանն ու հետաքրքրություններին, միայն թե բարի մթնոլորտ լինի ու հաճելի մարդիկ:
Իհարկե, եթե աշխատանքը կտրականապես դուր չի գալիս ու ձեզ այլ աշխատատեղ են առաջարկում, ըստ երևույթին, իմաստ ունի ընդունել նոր առաջարկը: Բայց նույնիսկ նման բարենպաստ իրավիճակի դեպքում պետք է ինքդ քեզ հաշիվ տալ, որ իդեալական աշխատավայր, ավաղ, գոյություն չունի և, բացառված չէ, որ դուք մի խնդիրը մյուսով եք փոխարինում: Այնպես որ, պետք է մի լավ կշռադատել հին և նոր աշխատատեղերի դրական և բացասական կողմերը:
Իսկ ինչ անել, եթե աշխատանքը փոխելու հնարավորություն չկա: Հոգեբանների կարծիքով, մեծ մասամբ,«չեմ կարող աշխատանքս փոխել» արտահայտությունը իրականում նշանակում է «չեմ ուզում ոչինչ փոխել»: Դրա հետ մեկտեղ, նոր աշխատանքը միշտ նշանակում է նոր հարաբերություններ, նոր աշխատատեղին հարմարվելու անհրաժեշտություն: Իսկ տարիքի հետ մարդը ավելի քիչ է հակված լինում փոփոխություններին և միշտ դժվարությամբ է հարմարվում: Ինչ-որ մեկը չի ուզում կորցնել այն առավելությունները, որոնք նա ունի իր այժմյան աշխատատեղում, թող որ չսիրած (օրինակ, հարմար գրաֆիկը, կամ էլ գտնվելու վայրը), մյուսն էլ կարծում է, որ վստահելի աշխատատեղում պետք է մնա մինչև թոշակի անցնելը, երրորդն էլ համոզված է, որ ամենուր նույնն է:
Այնուամենայնիվ, չսիրած աշխատանքին դիմանալը վնասակար է առողջության համար, և ֆիզիկական, և հոգևոր: Գիտնականները պարզել են, որ «փայտով աշխատանքի գնալը» ամենաիսկական սթրեսն է, որը դեպրեսիայի և նյարդային ցնցման պատճառ է դառնում, ընդ որում, նույնիսկ ավելի շատ, քան աշխատանքի բացակայությունը: Իսկ մշտական հոգեբանական անհարմարավետությունը, գրգռվածությունը, դժգոհությունը, տարբեր հիվանդություններ տանող ուղիղ ճանապարհն է: Առաջին հերթին դրանից նվազում է իմունիտետը, և մարդն սկսում է անվերջ հիվանդանալ: Ընդ որում, նա առողջանալու ոչ մի խթան չունի, քանի որ անաշխատունակության թերթիկը օրինական հնարավորություն է չսիրած աշխատանքին չգնալու: Այդ ամենը ենթագիտակցական մակարդակում է տեղի ունենում: Պարզապես անընդհատ սթրեսը հյուծում է պաշտպանական ուժերը և օրգանիզմը տառացիորեն տրամադրում է հիվանդության: Եթե դուք մշտապես նյարդայնանում եք աշխատանքի պատճառով, ձեզ համար երաշխավորված է ստամոքսի գաստրիտը և ստամոքս-աղիքային ուղու այլ հիվանդությունները:
Այդ նույն գիտնականները ապացուցել են, որ աշխատանքից քրոնիկական դժգոհությունը հանգեցնում է նյարդաբանական հիվանդությունների: Հնարավոր են նաև սիրտ-անոթային հիվանդություններ: Այնպես որ, չսիրած աշխատանքին դիմանալը անմտություն է: Բայց, ինչպես հայտնի է, եթե չեք կարողանում փոխել իրավիճակը, ուրեմն փոխեք դրա հանդեպ ձեր վերաբերմունքը:
Մտածեք, թե ինչ լավ ու շահավետ բան կա ձեզ համար այժմյան աշխատանքի մեջ: Գուցե դա ցանկացած ժամանակ թույլտվություն վերցնելու հնարավորությունն է, կամ լավ աշխատավարձը, կամ էլ հաճելի կոլեկտիվը: Նույնիսկ մեկ դրական պատասխանն արդեն լավ է, հատկապես, եթե այժմ ոչինչ փոխել հնարավոր չէ: Նույնիսկ առաջին հայացքից ամենատհաճ իրավիճակում էլ շահավետ ինչ-որ բան որոնեք: Դուք այնքան էլ շատ աշխատանք չունեք, բայց ձեզանից պահանջում են նստել աշխատավայրում մինչև վերջ: Մի նյարդայնացեք, այլ ազատ ժամանակը օգտագործեք ձեր օգտին. օրինակ, կատարելագործեք համակարգչի ձեր գիտելիքները: Գործընկերների հետ ընկերական հարաբերություններ պահպանեք: Աշխատավայրում մենք այնքան ժամանակ ենք անցկացնում, որ մեզ պարզապես անհրաժեշտ է օրվա ընթացքում ինչ-որ մեկի հետ զրուցել, կամ նախաճաշ անել և այլն: Մի բաժակ սուրճի շուրջ զրուցելուց հետո ավելի ես թեթևանում, հանդարտվում:
Ընդհանրապես, չի կարելի սևեռվել բացասական հույզերի վրա: Քանի որ աշխատանքը, առավել ևս չսիրած, ձեր ողջ կյանքը չէ: Հավանաբար, դուք ընտանիք ունեք, ընկերներ, սիրած զբաղմունք: Ահա այդ մասին էլ մտածեք: Իսկ աշխատանքին վերաբերվեք որպես անհրաժեշտ մի բանի: Ի վերջո, բոլոր կանայք չէ, որ սիրում են աման լվալ, և բոլոր տղամարդիկ չէ, որ սիրում են շուկայից ծանր զամբյուղներ քարշ տալ, բայց դա անում են, որովհետև այլ կերպ չի կարելի:
Կարդացեք նաև
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...
Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...
Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...
Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...
Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն