ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ
Երազախաբություն
«Երազախաբությունը (պոլյուցիա) ակամա սերմնահոսությունն է, որը սովորաբար տեղի է ունենում էրոտիկ երազների դեպքում և առավել հաճախ նկատվում է պատանեկան տարիքում:
Սովորաբար դադարում է կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո։ Երազախաբությունը բնականոն վիճակից շեղում չէ, այն վկայում է սեռական գեղձերի կանոնավոր հորմոնային ակտիվության մասին։ Երազախաբության հաճախացումը (եթե առաջանում է ամեն օր կամ օրվա մեջ մի քանի անգամ), առանց վերը նշված պատճառների և սեռական կյանքի սովորական ռիթմի պայմաններում, վկայում է սեռական ոլորտի խանգարման մասին։ Այդ դեպքում պետք է դիմել մասնագետ բժշկի։
Երազախաբություն լինում է էրոտիկ (տարփական) երազներ տեսնելու դեպքում և չի ընդհատում քունը։ Բացի գիշերայինից, կարող է լինել նաև ցերեկային երազախաբություն, որն առաջանում է արթուն վիճակում՝ մեծ մասամբ բնական սեքսուալ-էրոտիկ գրգռվածության պամաններում, առանց սեռական մերձեցման (հաճախ գրկախառնվելիս, համբուրվելիս, երբեմն էլ՝ տեսողական տպավորության տակ, օրինակ՝ մերկ կնոջ մարմին տեսնելիս)։ Ցերեկային երազախաբությունը կարող է առաջանալ նաև ոչ սեքսուալ գրգռիչների ազդեցությունից, առավել հաճախ՝ ուժեղ հույզերի (օրինակ՝ վախի), ինչպես նաև տրանսպորտային թրթռումների դեպքերում, մարմնամարզական վարժություններ կատարելիս և այլն։ Հեշտանքի զգացման առաջացման հետ առաջին երազախաբությունները վկայում են սեռական հասունացման սկսվելու մասին, որոշ մասնագետներ տղաների առաջին երազախաբությունը համեմատում են աղջիկների առաջին դաշտանի հետ։
Հասուն տղամարդկանց գիշերային երազախաբությունը, որպես կանոն, սեռական ժուժկալության հետևանք է։ Այն ապահովում է սերմնահեղուկի պարբերաբար արտահոսքը և թեթևացնում զսպվածության ծանր դրսևորումները (հոգեկանի սևեռումը սեքսուալ թեմայի վրա, ինքնակամ էրեկցիան և այլն)։ Առաջին երազախաբության առաջացումը և դրա հաճախությունը պայմանավորված են անհատական բնածին առանձնահատկություններով (մարմնակազմվածք, խառնվածք և այլն), ընդհանուր առողջական վիճակով, ապրելակերպով և հետաքրքրություններով:
Համաձայն ժամանակակից սեքսոլոգիայի տվյալների` երազախաբություն նկատվում է նաև կանանց մոտ։ Դա կապված է արգանդի և բարթոլինյան գեղձերի արտազատուկի ժայթքման հետ։ Նման երազախաբություն առավել հաճախ դիտվում է սովորական սեռական կյանքով չապրող կանանց մոտ։
Դեռահասների և պատանիների երազախաբությունը լինում է շաբաթը մոտ 1, տղամարդկանցը՝ ամիսը 1 անգամ։ Որոշակի հանգամանքներում առողջ տղամարդու մոտ կարող է ընդհանրապես երազախաբություն չլինել։ Սակայն սեռական զսպվածության շրջանում երազախաբությունները հաճախակի են դառնում։ Բնականոն երազախաբությունը առողջությանը չի վնասում և սովորաբար չի ուղեկցվում տհաճ զգացողություններով։ Երազախաբությունից հետո որոշ պատանիների մոտ առաջացող տկարությունը, ընկճվածությունը, թուլությունը սովորաբար երազախաբության մասին սխալ պատկերացման հետևանք են, թե այն ինչ-որ հիվանդության դրսևորում է։ Սեփական առողջության համար վախի այդ զգացումն արագորեն անցնում է համապատասխան պարզաբանումներից հետո»:
ARTUR
14.07.2015
Կարդացեք նաև
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։
Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...
Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...
Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...
Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...
Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...
Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...
Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն