ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Անպտղության բուժման հեռանկարները. բեղմնավորման 7 հնարավորություններ. med.news.am
Ավելի քան երեք տասնամյակ առաջ գիտնականներին հաջողվեց սպերմատոզոիդը ձվաբջջին միաձուլելով` արտաարգանդային բեղմնավորման հիմքերը դնել: Այն ժամանակ ֆանտաստիկ թվացող տեխնոլոգիան ներկայումս արդեն լայն տարածում է գտել:
Բավական է ասել, որ 5 մլն երեխա հիշյալ եղանակով է բեղմնավորվել, տեղեկացնում է FoxNews-ը:
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, փորձագետներն արդարացիորեն համոզմունք են հայտնում, որ անպտղության բուժման եղանակները դեռեւս բարելավվելու, քիչ ծախսատար դառնալու եւ առավել լայն տարածում գտնելու միտում ունեն: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ո՛չ միայն անպտղությամբ տառապող կանանց մայրության հաճույքը զգալու հնարավորություն պարգեւել, այլ նաեւ` վերարտադրողական տարիքը երկարաձգել եւ ժառանգներին գենետիկ բարդություններ փոխանցելու հեռանկարից խուսափել:
Այդուհանդերձ, բուժման որոշ եղանակներ կարող են էթիկայի հետ կապված խնդիրների բախվել: Մասնավորապես, գաղափարը, թե ծնողները կարող են ապագա երեխայի կոնկրետ ֆիզիոլոգիական տվյալներն ընտրել, մտորումների տեղիք է տալիս: Ուստի ժամանակն է, որ, ոլորտի զարգացումն անխափան պահելու համար, էթիկայի համապատասխան կանոններ մշակվեն:
Ստորեւ բեղմնավորման 7 հնարավորություններ ենք ներկայացնում, որոնք մոտ կամ հեռավոր ապագայում կարող են իրականանալի դառնալ.
Գենետիկ հետազոտությունները կարող են առավել արդյունավետ գտնվել
Ներկայումս արդեն գենետիկ հետազոտության մեկ տեխնոլոգիա է գործում, որը ժամանակի ընթացքում կարող է լայն տարածում գտնել: Այն, նախքան ներպատվաստումը, արտաարգանդային բեղմնավորմամբ ստեղծված էմբրիոնի գենետիկ խախտումների` քրոմոսոմների եւ ԴՆԹ-ի երկար հատվածների ավելցուկների առկայությունն է ստուգում` հղիության խափանումը (երբ էմբրիոնը հաջողությամբ ներպատվաստվելու հնարավորություն չի ունենում) կամ վիժումը կանխելու նպատակով:
Հիշյալ մեթոդն առայժմ միայն այն կանանց պարագայում է կիրառվում, ովքեր մինչև հետազոտությունը մի քանի անգամ վիժել են:
Կանայք ավելի շատ ձվաբջիջներ կսառեցնեն
Չնայած ձվաբջիջների սառեցման պրակտիկան արդեն տարիների պատմություն ունի, գիտնականներին բոլորովին վերջերս է հաջողվել գործընթացի նվազագույն բացասական հետեւանքներ ապահովող եղանակը գտնել: Նախկինում, երբ ջվաբջիջները դանդաղ էին սառեցվում, դրանց բաղադրության մեջ գտնվող ջուրը, սառչելով, բյուրեղների էր վերածվում եւ բջջի կառույցին լուրջ վնաս հասցնում:
Նոր տեխնոլոգիան առաջարկում է ձվաբջիջը արագ սառեցնել, որպեսզի բյուրեղներ չառաջանան:
Ապագայում 20-25 տարեկան կանանց ձվաբջիջնբերի սառեցումը կարող է համատարած բնույթ ստանալ: Տարիքի հետ միասին կնոջ ձվաբջջի` քրոմոսոմային խախտումներ ձեռք բերելու հավանականությունը մեծանում է, մինչ վաղ տարիքից պահպանված ձվաբջիջները շարունակում են առողջ մնալ:
«Երեք ծնողների» էմբրիոնը կարող է որոշ հիվանդություններ կանխել
Ներկայումս ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը «երեք ծնողների» էմբրիոն փորձարկելու շուրջ քննարկումներ է վարում: Գործառույթն այն կանանց համար է նախատեսված, որոնց ձվաբջիջների միտոխոնդրիան տարբեր, մասնավորապես` թույլ տեսողություն, մկանների թուլություն եւ մազերի կորուստ հրահրող հիվանդություններ է կրում:
Հիշյալ մեթոդն առաջարկում է միտոխոնդրիալ հիվանդություն կրող կնոջ ձվաբջջի միջուկից ԴՆԹ վերցնելով` առողջ միտոխոնդրիա ունեցող կնոջ ձվաբջջի մեջ տեղակայել եւ ապա միայն` տղամարդու սպերմատազոիդի հետ բեղմնավորել:
Այդուհանդերձ, գիտնականները դեռեւս պատկերացում չունեն, թե երկարաժամկետ հեռանկարում ինչ հետեւանքներ կարող է հիշյալ մեթոդն ունենալ: Հաստատվելու դեպքում, գործընթացի օգնությամբ բեղմնավորում իրականացրած կանայք պետք է հասկական, որ որոշակի ռիսկի են դիմում:
Անպտղության դեմ բուժման ընթացքում հորմոնների օգնությանը ավելի քիչ կդիմեն
Նախքան արտաարգանդային բեղմնավորումը կանայք երկու շաբաթ մեծ քանակությամբ հորմոններ են ընդունում` ձվարանների արտադրությունը խթանելու համար: Արդյունքում նրանց մոտ կարող է փքվածություն, որովայնային ցավ, տրամադրության անկում, գլխացավ եւ այլ տհաճ հետեւանքներ նկատվել:
Ներկայումս արդեն հորմոնների առավել քիչ քանակով եւ սակավ ներարկումներով զուգակցվող փորձարարական տեխնոլոգիաներ են առաջարկվել: Եթե մինչ այժմ բժիշկները ստիպված էին այնքան սպասել, մինչեւ ձվարանը հասուն բջիջ արտադրի, ապա նորարարության հեղինակները պնդում են, որ կարելի է զարգացման առավել վաղ փուլում գտնվող ձվաբջիջներ վերցնել եւ արհեստական պայմաններում հասունացնել:
Այս պարագայում ո՛չ միայն առավել քիչ հորմոնների կարիք կլինի, այլ նաեւ` գործընթացի արժեքը կնվազի:
Փորձարարական տեխնոլոգիայի օգնությամբ արդեն շուրջ 1000 երեխաներ են ծնվել: Այդուհանդերձ, գիտնականները դեռեւս անելիքներ ունեն` գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Գենետիկ հետազոտությունը կարող է, քաղցկեղի առաջացումը կանխելով, կյանքի տեւողությունը երկարաձգել
Գիտնականներն օր առ օր տարբեր հիվանդությունների համար պատասխանատու գեներ են հայտնաբերում, ուստի էմբրիոնի հետազոտությունը հետագայում կարող է քաղցկեղի առաջացումը կանխելով` ապագա երեխայի կյանքի տեւողությունը երկարաձգել:
Արդեն իսկ կասկած չի հարուցում, որ BRCA1 եւ BRCA2 գեները կրծքագեղձի եւ ձվարանի քաղցկեղի առաջացման ռիսկի նշանակալի գործոն են, եւ որոշ կլինիկաներում արտաարգանդային պայմաններում բեղմնավորված էմբրիոնների` հիշյալ գեների առկայությունը բացառող զտում է իրականացվում:
Ցողունային բջիջները կարող են սպերմատոզոիդ եւ ձվաբջիջ արտադրել
Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ կենդանիների մաշկային բջիջները կարող են ցողունայինի վերածվել, որոնք էլ, իրենց հերթին, սպերմատոզոիդ եւ ձվաբջիջ արտադրելու կարողություն ունեն: Անգամ փորձել են դրանք ստերիլ մկների արգանդում տեղադրել, ինչի արդյունքում բեղմնավորում է տեղի ունեցել եւ առողջ մկնիկներ են ծնվել:
Իհարկե` տասնամյակներ կտեւի, մինչեւ գիտնականները համոզվեն, որ նույն մեթոդը կարող է անվտանգ կերպով նաեւ մարդու պարագայում կիրառվել: Բայց հավանական է դառնում այն գաղափարը, որ ձվաբջիջներ չարտադրող կինը կարող է երեխա ունենալ` սպերմատոզոիդ չունեցող տղամարդուց:
Արգանդի փոխպատվաստումը կարող է տարբերակ լինել
Ընթացիկ տարվա առաջին ամիսներին Շվեդ բժիշկները ինը` առանց արգանդի ծնված կամ քաղցկեղի պատճառով արգանդազերծման ենթարկված կանանց օրգանի փոխպատաստման են ենթարկել: Ընդ որում, այս դեպքում դոնորները կենդանի մարդիկ` կանանց ազգականներն են եղել: Ճիշտ է` նրանք այսուհետ էլ չեն կարողանա բնական բեղմնավորման դիմել եւ պետք է գործընթացի արտաարգանդային լուծմանն ապավինեն: Մնում է հասկանալ, թե արդյո՞ք էմբրիոնի հետագա ներպատվաստումը կարող է հղիությամբ ավարտվել:
Արգանդի փոխպատվաստումը հատկապես այն երկրներում կարող է լայն տարածում գտնել, որտեղ սուրոգատ հղիությունն արգելված է: Նախքան վիրահատությունը կանայք պետք է հատուկ դեղամիջոցներ ընդունեն, որպեսզի մարմինը չհրաժարվի նոր օրգանից:
Ստեղծագործ երեխանե՞ր
Թեկուզեւ գենետիկ հետազոտությունների շնորհիվ ո՛չ միայն ապագա փոքրիկների ֆիզիոլոգիական տվյալները նախօրոք որոշելու, այլ նաեւ` «ստեղծագործ երեխաներ» ունենալու տեսական հնարավորություններ են ընձեռնվում, գիտնականներից դեռ երկար ժամանակ կպահանջվի` բարձր ինտելեկտի եւ ատլետիկ կարողությունների համար պատասխանատու գեները հայտնաբերելու համար:
Կարդացեք նաև
Անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում...
Տարածված այն կարծիքը, եթե կինը չի հղիանում, ուրեմն հենց ինքն է դրանում մեղավոր, շատ սխալ է: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
Հանրության շրջանում տղամարդու անպտղությանը վերաբերող բազմաթիվ փաստեր եւ առասպելներ են շրջանառվում, որոնք տարանջատման կարիք ունեն: Ստորեւ ճշմարտությունը երեւակայության արգասիքից...
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
Թե՛ տղամարդու, եւ թե՛ կնոջ անպտղության շուրջ բազմաթիվ մոլորություններ ու առասպելներ կան: Հայտնի է, որ անպտղությունը տղամարդու մոտ սերմնահեղուկի թերարտադրությամբ...
Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ...
Եթե ամուսնանալուց հետո մի քանի ամիս անց կինը չի հղիանում, բոլորի մտքով նույն բանն է անցնում` «մեղավորը» կինն է. խնդիրներ ունի: Մարդիկ նման մտածելակերպ են ունեցել հազարամյակներ առաջ… շատ մարդիկ այսօր էլ նման կերպ են մտածում: Սակայն...
Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն