ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
Հայաստանում փոխնակ մոր ծառայություններից հիմնականում գաղտնի են օգտվում
Մինչ բազմաթիվ զարգացած պետություններում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ամերիկայի որոշ նահանգներում, այլուր, փոխնակ մոր ծառայություններ մատուցելն արգելված է օրենքով, Հայաստանում 2002թ. փոխնակ մայրությունը կանոնակարգվում է օրենքով։ Այս երևույթի հետ կապված խնդիրներ է ներկայացրել «Արմենիա» ՀԸ-ի «Կիրակնօրյա լուրեր» ծրագիրը։
Ըստ օրենքի՝ ցանկացած ՝ 18 տարին բոլորած և լիովին առողջ կին կարող է դառնալ փոխնակ մայր։ Հայաստանում փոխնակ մայրերն իրենց ծառայություններ համարում են գրեթե բացառապես գումար վաստակելու միջոց։ Կան կանայք, որ սա դիտարկում են՝ որպես հիմնական աշխատանք, որով թե վաստակում են, թե՝ «երջանկացնում այլ ընտանիքների»։
Այս ծառայությունը մատուցելու համար թեպետ կենսաբանական ծնողներից փոխնակ մորը տրվող գումարը հստակ չէ, սակայն ոչ պաշտոնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում փոխնակ մոր ծառայություններն արժեն 15-18 հազար դոլար։ Միայն թե հարկ է նշել, որ քիչ չեն դեպքերը, երբ փոխնակ մոր դերը ստանձնում են հարազատները. այս պարագայում, վարձատրության կամ պարգևատրման մասին ուղղակի հնարավոր չէ խոսել։
Հստակ սահմանված չէ նաև բուժհաստատությանը տրվող վճարը։ Այն մոտավորապես 1մլն-ից մինչև 1.3 մլն դրամ է (Ռուսաստանում, օրինակ, այդ գումարը 30 հազար եվրո է)։ Մանկաբարձ-գինեկոլոգ, «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ տնօրեն Գեորգի Օկոևը նշել է, որ գումարն առավել մեծ է առավել մեծ տարիքի ծնողների դեպքում, փոքր՝ երիտասարդների դեպքում։
Բժիշկը նշել է նաև, որ փոխնակ մորից ծնված երեխան նրանից ոչ մի գեն չի ժառանգում։ «Չէ՞ որ երեխան ստացվում է սաղմից, սաղմը ստացվում է ծնողներից։ Գենետիկական կոդը լրիվ պահպանվում է»,- ասել է նա։
Փոխնակ մայրերի օգնությանը Հայաստանում դիմում են հիմնականում գաղտնի։ Ուրիշներից դա գաղտնի պահելու որոշման պատճառը հայերը համարում են ծանոթների ավելորդ հետաքրքրասիրությունը։ Կան նաև այլ հոգեբանական գործոններ։ «Ես մոտ 6 ամիս ինձ տրամադրել եմ, որ հաշտվեմ փոխնակ մորը դիմելու մտքին,- թղթակցի հետ զրույցում նշել է մի կին,- ցանկացած կին երազում է ինքն ունենալ իր երեխան»։
Փոխնակ մոր ինստիտուտին դեմ են եկեղեցիները։ «Անշուշտ, եկեղեցին միշտ հակառակ է անբնական երևույթներին,- նշել է տեր Տաճատ քահանա Դավթյանը։- Եվս մեկ անգամ Աստծո տեղը կառնենք։ Հետևանքը այն է, որ մենք կսկսենք խաղալ բնության հետ»։ Քահանան նշել է, որ դա չի նշանակում մանկան նկատմամբ որևէ խտրություն՝ նրան եկեղեցին մկրտում է, համարում իր համայնքի լիարժեք անդամ։ Երևույթին դեմ են նաև ֆեմինիստուհիները, որ համարում են սա կնոջ շահագործում։
Նշենք, որ փոխնակ մայրությունն այն օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիան է, որի կիրառմամբ կինը համաձայնվում է հղիանալ և ծնել կենսաբանորեն իրեն օտար երեխայի և հանձնել նրա կենսաբանական, հետագայում՝ իրավաբանական ծնողներին։ Սուրոգատ է կոչվում մայրությունը, երբ օտար տղամարդու սերմնահեղուկով բեղմնավորվելով՝ կինը երեխային լույս աշխարհ բերում. այս դեպքում սուրոգատ մայրը համարվում է երեխայի գենետիկական մայրը։ Փոխնակ մայրության դեպքեր մարդկության պատմության հնագույն վկայագրերից։
Այսօր փոխնակ մայրերի ծառայությանն են դիմում ոչ միայն անպտղության պատճառով երեխա ունենալ չկարողացող ընտանիքները, այլև՝ միասեռականները։
Կարդացեք նաև
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր չափանիշներ է սահմանել, որոնց համաձայն` անպտղություն հասկացողությունն ընդլայնվում է և դասվում է հաշմանդամության շարքին: Այս մասին հայտնում Daily Express-ը...
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
Անպտուղ ամուսնության տարածվածությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ. «Անպտուղ ամուսնության տարածվածությունը 90-ականներին կազմել է 23.4 տոկոս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն