ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ միջազգային համաժողովը
Երևանի «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնում ընթանում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 14-րդ տարեկան միջազգային համաժողովը, որի առաջին օրը նվիրվեց Ուրոլոգիայի եվրոպական դպրոցի դասընթացներին: Ամենամյա համաժողովին ներկա են Ուրոլոգիայի եվրոպական դպրոցի փորձագետներ, ովքեր իրենց փորձը կիսում են հայ գործընկերների հետ:
Համաժողովի նպատակների, փորձի փոխանակման, ուրոլոգիայի բնագավառում հայկական բժշկության ձեռքբերումների ու անելիքների մասին զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արեն Բաբլումյանի հետ:
– Համաժողովն ամենամյա է: Եթե ամփոփենք ներկա արդյունքները, ի՞նչ են տալիս այս հանդիպումները հայ մասնագետներին:
– Երկու բառով եթե բնորոշեմ, տալիս են գիտելիք ու փորձ:
– Կներկայացնե՞ք այս տարվա համաժողովի հիմնական խնդիրներն ու շոշափվող թեմաները:
– Այսօր ունեինք բազմաթիվ հայտնի հյուրեր: Մոսկվայից ժամանել է պրոֆեսոր Պուշկարը, Հոլանդիայից`պրոֆեսոր Մորսելաարը, Իտալիայից` պրոֆեսոր Բրիգանտին: Նրանցից յուրաքանչյուրը կարդաց դասախոսություն: Քննարկված հիմնական թեմաներն էին շագանակագեղձի քաղցկեղը, մերօրյա մարտահրավերները և նորագույն մոտեցումներն ու բուժման եղանակները բաց թողնված քաղցկեղի դեպքում, ինչպիսին է, օրինակ, ռոբոտիկ վիրաբուժությունը:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք համաժողովից:
– Հիմնական նպատակը կրթական է, ինչպես և նախորդ համաժողովների ժամանակ, այսինքն՝ կապերի հաստատում Եվրոպայի մասնագետների հետ, շփումներ, քննարկումներ, փորձի փոխանակում:
– Ինչպե՞ս են դրված ուրոլոգիական հիվանդությունների խնդիրները Հայաստանում և աշխարհում: Եթե փորձենք համեմատական վերլուծություն կատարել…
– Այն թեմաները, որ այսօր քննարկել ենք և որոնց մասին արդեն խոսեցինք, ամենաարդիականն են թե' Հայաստանում, թե' նրա սահմաններից դուրս: Ողջ աշխարհում լուրջ բաց թողումներ կան` կապված շագանակագեղձի քաղցկեղի բուժման հետ: Ապահովագրական ծառայությունները հիմա բավական օգնում են այդ հիվանդությունն ավելի վաղ հայտնաբերել և բուժել: Անչափ տարածված են քարային հիվանդությունները, որոնք կազմում են ուրոլոգիական հիվանդությունների մոտ 20-30 տոկոսը: Ցավոք, տարածված է նաև կանացի անմիզապահությունը, ինչու՞, որովհետև մեր կանայք ամաչում են գնալ ուրոլոգի մոտ` խորհրդատվության, շատերը սխալմամբ դիմում են գինեկոլոգի օգնությանը, մինչդեռ այս պարագայում անհրաժեշտ է դիմել ուրոլոգի:
– Այսօր Հայաստանում մեր հիշատակած հիվանդությունների բուժումը համապատասխանու՞մ է միջազգային չափանիշներին:
– Այո, օրինակ, քարային հիվանդությունների հետ կապված կարող եմ պարծանքով նշել, որ Հայաստանում կան բոլոր նորագույն սարքավորումները, և բուժման բոլոր հնարավոր մեխանիզմները գործում են:
– Ճի՞շտ հասկացա` նշված արդյունքը կարող ենք միայն քարային հիվանդությունների դեպքու՞մ փաստել:
– Դե, օրինակ, շագանակագեղձի քաղցկեղի բուժումն այսօր վատ վիճակում է ո´չ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Բուժման որոշ եղանակներ Հայաստանում ուղղակիորեն չկան:
– Հիմնական խնդիրը տեխնիկակա՞ն է:
– Այո, կա տեխնիկական հագեցվածության լուրջ խնդիր: Անհրաժեշտ սարքավորումները շատ թանկ են: Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանում այդ սարքերից ընդամենը մի քանիսը կա: Հուսանք, որ ժամանակի ընթացքում Հայաստանում ևս հնարավոր կլինի ունենալ նման սարքավորումներ:
– Իսկ կադրային խնդիրը լուծվա՞ծ է: Մեր մասնագետները վերապատրաստման կուրսեր անցնու՞մ են:
– Ասեմ, որ հայ բժիշկները բացարձակ չեն զիջում օտարերկրյա իրենց գործընկերներին: Բացի փորձի նմանատիպ փոխանակումներից, քիչ չեն դեպքերը, երբ մեր բժիշկները վերապատրաստվում են նաև դրսում:
– Ի՞նչ էր նախատեսում իրականացնել համաժողովը ողջ չորս օրերի ընթացքում:
– Առաջին օրը եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթացի օրն էր: Սեպտեմբերի 29-ին` երկրորդ օրվա ընթացում, EULIS-ի ծրագրով Երևան ժամանեցին մասնագետների մի խումբ` Եվրոպական տարբեր երկրներից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Հոլանդիայից, Մեծ Բրիտանիայից: Կոնֆերանսի հաջորդ մասը վերաբերել է հիմնականում քարային հիվանդություններին, և բացի դասախոսություններից եղել են նաև ցուցադրական վիրահատություններ: Համաժողովի երրորդ օրը կկայանա հոկտեմբերի 4-ին ԵՊԲՀ մեծ դահլիճում: Կլինի մեծարման երեկո` նվիրված պրոֆեսոր Կարո Դերձակյանի 25-ամյակին: Իսկ չորրորդ օրվա շրջանակներում նախատեսում ենք անցկացնել հենց Կարո Դերձակյանի ցուցադրական վիրահատությունները` կապված շագանակագեղձի բարորակ գերաճի, կանացի անմիզապահության ու լազերային վիրաբուժության հետ:
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի համաժողովը կնպաստի հայ և օտարերկրացի բժիշկների փորձի փոխանակմանը;
Կարդացեք նաև
Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...
Նոր ամերիկյան հետազոտության JAMA-ում հրապարակված տվյալների համաձայն, կանայք, ովքեր օրը 1,5 լիտր ավելի ջուր են խմել, քան առաջ, 50 տոկոսով ավելի քիչ են կրկին հիվանդացել ցիստիտով...
Ցողունային բջիջներով թերապիան օգնում է փոխպատվաստված երիկամներով պացիենտներին՝ խուսափել օրգանի արտամղման վտանգը նվազեցնող դեղորայք ընդունել...
Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում...
Միջին տարիքի կինն ունեցել էր երկու երեխա. Առաջինը` սեփական ուժերով, երկրորդը` կեսարյան հատման միջոցով: Վիրահատական միջամտությունից անցել էր մոտավորապես հինգ տարի եւ կինը որեւէ գանգատ չէր ունեցել: Մեզ մոտ այցելության ժամանակ...
Տրանսպլանտոլոգները տարեց մարդկանց առողջ երիկամները հիմնականում մերժում են, չնայած նույնիսկ 80-ն անց դոնորների օրգանները կարող են փոխպատվաստումից հետո տարիներ նորմալ գործել...
Փորկապությունն ավելացնում է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Քրոնիկ փորկապություններով տառապողները 13 տոկոսով հաճախ են բախվում...
Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խումբը (University of Southampton) միզուղիների վարակների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկել: Վարակների դեմ պայքարի համար հեղինակներն առաջարկում են ջրի մեջ բացած մեղր օգտագործել...
Երիկամի փոխպատվաստման համար հարկ չկա իդեալական դոնոր փնտրել, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է կատարվել, 8 տարով...
Մարդիկ ներկայում ավելի հաճախ են տառապում միզաքարային հիվանդությամբ: Ըստ բրիտանացի գիտնականների` վերջին 7 տարվա ընթացքում անգլիացի հաճախորդները 20 տոկոսով ավելի հաճախ են դիմել բժշկական հաստատություններ երիկամների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն