Միզային համակարգ
Սպորտ՝ միջադիրների փոխարեն. անմիզապահությունը բուժելի է
Անմիզապահությունը հատկապես կանանց շրջանում ամենից շատ հանդիպող, բայց ոչ այնքան բարձրաձայնվող խնդիրներից է: Ամենաանհարմար պահին խուճապի մատնող այս խնդրի մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց ուրոլոգ, բ.գ.թ Ռաֆայել Բադալյանի հետ:
– Ի՞նչ խնդիր է անմիզապահությունը, ինչպե՞ս է զարգանում:
– Նախևառաջ՝ պետք է տարանջատել տղամարդկանց և կանանց մոտ առաջացող անմիզապահությունը: Այս խնդրից ավելի շատ կանայք են դժգոհում. նրանց շրջանում ավելի հաճախ է առաջանում, քան տղամարդկանց:
Անմիզապահությունը երկու հիմնական տիպի է լինում՝ սթրեսային և հարկադրող, կա նաև երրորդ՝ խառը տիպը:
Երբ կնոջն ասում ես, որ իր մոտ սթրեսային անմիզապահություն է, անմիջապես արձագանքում է, թե ինքն առանձնապես սթրեսներ չունի: Իրականում խոսքը միզապարկի սթրեսի մասին է, օրինակ՝ հազը միզապարկի համար սթրես է. սթրես ասելով՝ այս դեպքում նկատի ունենք այն ամենը, ինչը բարձրացնում է որովայնային ճնշումը: Գործ ունենք երկու մկանների աշխատանքի հետ`մեզը դուրս բերող միզապարկի մկանների և պահող`սֆինկտերի մկանները: Նրանք միշտ «խելոք» իրար հետ աշխատել են, հիմա ինչ-ինչ պատճառներով այլևս չեն կարողանում ճիշտ աշխատել: Կամ մեկն է շատ թուլանում, կամ մյուսն է չափից ավել ձգվում:
Այս խնդրի մասին դեռևս լիարժեքորեն ազատ չի խոսվում, բայց վերջին շրջանում ավելի հաճախ է բարձրաձայնվում, քանի որ կանայք սկսել են իրենց ավելի շատ հետևել, մտածել թե՛ առողջության, թե՛ խնամքի մասին:
– Հենվելով Ձեզ այս խնդրով դիմողների վիճակագրության վրա՝ ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ տարածվածություն ունի խնդիրը:
– 40-50 տարեկան կանանց շրջանում է բավական շատ հանդիպում և համեմատաբար հաճախ բարձրաձայնվում: 50-60 տարեկանում մի քիչ ավելի շատ է հանդիպում, բայց դիմելիությունն է ավելի ցածր: Այդ տարիքում ավելի շատանում է հարկադրող անմիզապահությունը:
Սթրեսային անմիզապահություն ունեցող մարդիկ մշտական վախի մեջ են, որ անգամ թեթև հազից կարող է մեզի մի փոքր քանակ «փախչել»: Սովորաբար միջադիրներ են օգտագործում, բայց մտքով չեն անցկացնում զբաղվել սպորտով…
– Սպորտո՞վ:
– Այո՛, այն սպորտը, որը նպաստում է համապատասխան մկանների ձգմանը: Կա հատուկ վարժությունների ցանկ, որը բավականին լավ օգնում է:
– Վարժությունները կարո՞ղ են անել տանը՝ մեկ անգամ այցելելով բժշկին:
– Իհարկե՛: Միայն վարժություններով հնարավոր է երեսուն-քառասուն տոկոսով լավացում, որը քիչ չէ:
– Հե՞շտ է հետազոտությունը, շա՞տ ջանք է պահանջվում անմիզապահության խնդիրն ի հայտ բերելու համար:
– Հեշտ է այն իմաստով, որ անգամ զրույցի ժամանակ արդեն պարզ է դառնում՝ անմիզապահության հիմքում ինչն է ընկած: Օրինակ՝ սթրեսային անմիզապահությունը լինում է մի քանի ծննդաբերություն ունեցած կանանց մոտ: Բուժման առաջին քայլը ֆիզիոթերապիան է, որն իրենից ներկայացնում է հատուկ ստիմուլյատորներով ներազդում կոնքի մկանների վրա:
Կա նաև վիրահատական միջամտության ճանապարհը, երբ ժապավեն է տեղադրվում միզուկի տակ, որը չի թողնում՝ վերջինս սխալ շարժվի:
– Իսկ դեղորայքայի ՞ն:
– Ընդամենը մեկ-երկու դեղամիջոց կա, որոնք նախատեսված են սթրեսային անմիզապահության համար, բայց դրանք պետք է խմել ողջ կյանքում…Պետք է հիմքից վերացնել խնդիրը. ո՞վ կցանկանա անվերջ դեղ խմել:
– Որո ՞նք են անմիզապահության հանգեցնող գործոնները:
– Հստակ ասել, թե ինչն է հանգեցնում անմիզապահության, դժվար է մինչ օրս: Իհարկե, պարզ է, որ դա լինում է մկանների թուլացման հետևանքով, բայց թե ինչու՞ են թուլանում մկանները, միանշանակ ասել չենք կարող: Ավելի հավանական է, որ մի քանի գործոններ են միաժամանակ պատճառ դառնում:
– Ինչպե՞ս է արտահայտվում հարկադրող անմիզապահությունը:
– Սա միզապարկի պատի խնդիր է, որն անընդհատ կծկվում է և հարկադրում շատ հաճախ միզել, այստեղից էլ «հարկադրող անմիզապահություն» անունը: Ինչպես նշեցի, լինում է մեծահասակ կանանց մոտ, բայց պատահում է, որ երիտասարդ աղջիկների շրջանում էլ է հանդիպում:
– Անմիզապահությունն ու հաճախամիզությունը նո՞ւյն խնդիրն են:
– Ոչ, բայց շատ հեշտությամբ կարելի է շփոթել: Հաճախամիզությունն այն խնդիրն է, երբ տվյալ անձը շատ հաճախ է գնում միզելու: Այն կարող է լինել հարկադրող անմիզապահության ախտանիշը: Բայց միայն հաճախամիզությունը դեռ չի նշանակում հարկադրող անմիզապահություն: Հարկադրող անմիզապահության դեպքում ստիպված ես հենց նույն պահին վազել միզելու, մինչդեռ հաճախամիզության ժամանակ պարզապես սովորականից հաճախ է առաջանում միզելու պահանջ:
– Աղջիկների մոտ ո՞ր խնդիրն է ավելի հաճախ հանդիպում:
– Սովորաբար ինչ-որ բորբոքումների արտահայտում է: Ոչ ամբողջովին բուժված բորբոքումներն անգամ մի փոքր մրսելու դեպքում հաճախամիզության կարող են բերել: Անմիզապահությունը մրսել-տաքանալու հետ ոչ մի կապ չունի:
Հարկադրող անմիզապահության համար արդյունավետ դեղորայք բավական շատ կա: Բացի դեղորայքից, կա նաև ֆիզիոթերապիան՝ էլեկտրոստիմուլյացիաների ձևով, իսկ վարժություններն այս դեպքում այնքան էլ արդյունավետ չեն:
– Ինչպե՞ս կարելի է կանխարգելել անմիզապահությունը:
– Հարկադրողը, ցավոք, չենք կարող: Նրա պատճառները ստույգ հայտնի չեն, բայց մեծ հավանականությամբ դեր են խաղում կենտրոնական նյարդային համակարգը, տարիքային փոփոխությունները: Սթրեսայինի դեպքում հնարավոր է կանխարգելել՝ սպորտով զբաղվելով, ինքդ քեզ հետևելով, ավելորդ քաշից խուսափելով:
Մասնագիտությունը: ուրոլոգ
Գիտական աստիճանը: բ.գ.թ.
Երկիր: Հայաստան
Քաղաք: Երևան
Հեռախոս: +374 10 58 98 10
Բջջ. հեռախոս: +374 98 58 98 10
Ֆաքս: +374 10 58 98 10
Կայքի հասցե: www.urology.am
Մեդ-Պրակտիկ
12.03.2015
Հարգելի Աննա, եթե ցանկանում եք հարց ուղղել անմիջապես բժիշկ Բադալյանին, կարող եք նամակ գրել բժշկի անձնական էջին կամ զանգահարել: Ստորև անձնական էջի հղումն է.
Աննա
28.02.2015
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն