Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Անմիզապահություն.

Անմիզապահություն.

Անմիզապահությունը հատկապես կանանց շրջանում հաճախ հանդիպող ուրոլոգիական խնդիր է, որը պահանջում է ժամանակին և ճիշտ արված մասնագիտական միջամտություն:


Անմիզապահության կանխարգելմանն ու բուժմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգ Գարեգին Սարգսյանի հետ:

–   Ի՞նչ է անմիզապահությունը:

–   Անմիզապահությունը կարելի է բնորոշել որպես, մարդու կամքից անկախ, մեզի չվերահսկվող արտահոսք: Անմիզապահությամբ տառապում են հիմնականում կանայք: Ստաստիստիկ տվյալներով կանանց 25-35%-ը տառապում է անմիզապահությամբ: Անմիզապահությունը կարող է ուղեկցվել ինչպես միզելու անհաղթահարելի ցանկությամբ (ուրգենտ կամ հրամայական անմիզապահություն), այնպես էլ առանց միզելու որևէ ցանկության (սթրեսային-ֆիզիկական լարվածության, հազի, փռշտոցի ժամանակ): Հազվադեպ չէ նաև նյարդային հիվանդությունների (ցրված սկլերոզ, Պարկինսոնի հիվանդություն, գլխուղեղի ինսուլտ և այլն) հետևանքով առաջացող անմիզապահությունը: Արդյունավետ բուժում կազմակերպելու համար շատ կարևոր է ախտորոշել, թե անմիզապահության որ տեսակով է տառապում պացիենտը:

–   Որքանո՞վ է խնդիրը լուրջ

–   Պետք է ասել, որ անմիզապահությունը կյանքին վտանգ սպառնացող ախտաբանություն չէ, բայց երբ զրուցում ես անմիզապահությամբ տառապող կնոջ, հատկապես երիտասարդ կնոջ հետ, ով չի կարողանում անկաշկանդ աշխատել, հյուր գնալ, ճանապարհորդել, մշնապես կախվածության մեջ է գտնվում զուգարանից և տակդիրներից՝ հասկանում ես, որ գործ ունես խորապես դժբախտ անձնավորության հետ:

–   Ովքե՞ր են ռիսկային խմբում:

–   Ցավոք, տարեցտարի ավելանում են ռիսկային խմբում գտնվողները և՛ տարիքային, և՛ սեռային տեսանկյունից: Եթե հրամայական անմիզապահությունը տարածված է ավելի երիտասարդ տարիքում, ապա սթրեսայինն առավել հանդիպում է հասուն տարիքի կանանց մոտ, որը հետևանք է, օրինակ, մեծ պտղով բարդ ծննդաբերությունների, գինեկոլոգիական վիրահատությունների, որոնք բերում են կոնքի հատակի թուլացման: Միզուկի արտաքին սեղմակը հարում է կոնքի հատակին, և բոլոր այն գործոնները, որոնք հանգեցնում են կոնքի հատակի փակեղի թուլացմանը, կարող են պատճառ դառնալ նաև սթրեսային անմիզապահության:

–   Ինչպիսի՞ն է բժշկին դիմելիությունը Հայաստանում:

–   Բավականին ցածր՝ 10-ից 2-ը, սակայն վերջին տարիներին աճի միտում կա: Մեր կանայք նման գանգատներով դիմում են հիմնականում թերապևտներին և գինելոկոգներին. շատերը չգիտեն անգամ, որ այս խնդրով հարկավոր է դիմել ուրոլոգին: Իհարկե, նրանց հաճախ օգնում են նաև գինեկոլոգները, սակայն արդյունավետ բուժում ապահովելու համար անհրաժեշտ է ուրոլոգի, գինեկոլոգի, էնդոկրինոլոգի համագործակցություն:

–   Կլիմաքսի շրջանում գտնվող կանանց մոտ խնդրի սրացումներ նկատվո՞ւմ են:

–   Կլիմաքսի շրջանում, կապված դաշտանադադարի և հետագա հորմոնալ տեղաշարժերի հետ, երբ տեղի է ունենում միզուկի արտաքին հատվածի և հեշտոցի լորձաթաղանթի փոփոխություն, ու առաջ են գալիս չորություն, մրմուռ, դրանք ևս կարող են պատճառ լինել հրամայական անմիզապահության:

–   Իսկ հղիության շրջանու՞մ …

–   Այդ շրջանում ևս կարող է հանդիպել, որի պարագայում խնդիրը ֆիզիոլոգիական է, և հետծննդյան շրջանում հիմնականում վերանում է: Պարզապես կարելի է խորհուրդ տալ մեր կանանց, որ ծննդաբերությունից երկու-երեք ամիս անց սկսեն կոնքի մկանների վերականգնողական վարժությունները՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

–   Տղամարդկանց շրջանում որքա՞ն հաճախ է հանդիպում անմիզապահություն:

–   Տղամարդկանց շրջանում անմիզապահությունը բավականին քիչ հանդիպող երևույթ է և, որպես կանոն, հետևանք է նյարդային խանգարումների և բարդ ուրո-պրոկտոլոգիական վիրահատությունների:

–   Ինքնուրույն ի՞նչ քայլեր կարելի է անել խնդրից խուսափելու համար:

–   Առաջին հերթին՝ պայքար ավելորդ քաշի դեմ: Ավելորդ քաշը մեծացնում է որովայնի ճնշումը, որն ազդում է կոնքի փակեղի վրա, և թուլացնում սեղմակը: Հարկ է պարբերաբար զբաղվել մարմնամարզությամբ: Երկրորդը. կարգավորել սննդակարգը՝ հրաժարվել գազալցված հյութերից, սուրճից, կծու-թթու ուտելիքից, թարմ քամած նարնջի, տոմատի հյութերից... Այս մթերքները կարող են առաջացնել միզապարկի հիպերակտիվություն՝ բերելով անմիզապահության:

–   Կա՞ն ֆիզիկական վարժություններ, որոնք ևս օգնում են:

–   Օգտագործվում են, այսպես կոչված, Կեգելի վարժությունները, որոնք կարելի է նաև տնային պայմաններում կատարել:

–   Ի՞նչ կասեք արհեստական սեղմակների օգտագործման մասին:

–   Երբ ախտորոշված է սթրեսային անմիզապահություն, այսինքն, երբ տուժած է փականային համակարգը, այս դեպքերում, բուժման Ոսկե ստանդարտ է համարվում

Սլինգային վիրահատութըունը՝ որի էությունը միզուկի միջնահատվածում արհեստական ժապավենի տեղադրումն է, ինչը միզուկի համար ծառայում է որպես հենարան և կանխում մեզի ակամա արտահոսքը:

–   Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր կասկածում են, որ ունեն այս խնդիրը:

–   Եթե նկատում են հաճախամիզություն, գիշերամիզություն, մեզի չվերահսկվող ակամա արտահոսք, բազմակի օգտագործում են տակդիրներ, ապա անպայման դիմել համապատասխան մասնագետի և որքան հնարավոր է շուտ:
 

Սկզբնաղբյուր. erebouni.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միզուղիների և երիկամների հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Միզուղիների և երիկամների հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Ուռուցքաբանություն
Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Ցավոտ միզապարկի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am
Երիկամաքարային հիվանդության կոնսերվատիվ (ոչ վիրաբուժական մեթոդներով) բուժումը. armeniamedicalcenter.am

Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...

Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am
Երիկամային խիթ (կոլիկա). armeniamedicalcenter.am

Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...

Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am
Մեզի քանակի փոփոխությունները. armeniamedicalcenter.am

Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...

Ախտորոշում
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am
Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am

Մեզի գույնը

Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...

Ախտորոշում
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am
Նեֆրոպտոզ. երիկամի իջեցում. armeniamedicalcenter.am

Նեֆրոպտոզը  (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...

Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է դիալիզը:

Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...

Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am
Հիպերակտիվ միզապարկ. armeniamedicalcenter.am

Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...

Երիկամն ու էմոցիաները. urolog.am
Երիկամն ու էմոցիաները. urolog.am

Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...

Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am
Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis). urolog.am

Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...

ԿԻՆ: Հիվանդություններ
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am
Երիկամների առողջությունը. armeniamedicalcenter.am

Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...

Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am
Երիկամներում քարի առկայության առաջին նշանները. armeniamedicalcenter.am

Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ