Միզային համակարգ
Ունեք միզարձակման հետ կապված խնդիրնե՞ր… izmirlianmedicalcenter.com
Միզարձակության խանգարումները բազմազան են տղամարդկանց մոտ. Նմանատիպ խնդիրների դեպքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մասնագետի կողմից կիրականացվի զննում և կուղղորդի համապատասխան հետազոտության, եթե ձեզ մոտ առկա են հետևյալ ախտանիշները.
- հաճախամիզություն (միզարձակություն օրվա ընթացքում ավելի քան 6 անգամ),
- գիշերային հաճախամիզություն (միզարձակություն գիշերվա ընթացքում ավելի քան 2 անգամ),
- ցավոտ միզարձակություն,
- մեզի շիթի թուլացում (հիվանդը կարող է չնկատել մեզի շիթի թուլացած լինելը, քանի որ այն հիմնականում առաջանում է աստիճանաբար` տարիների ընթացքում),
- միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն,
- միզարձակության սկզբում՝ ուշացում (հիվանդը ստիպված է լինում սպասել որոշակի ժամանակ` միզարձակության սկիզբում: Նորմայում պահանջվում է սպասել ոչ ավելի, քան՝ 2-3 վայրկյան),
- մեզի ընդհատվող շիթ (միզելու ընթացքում մեզի շիթի հանկարծակի ընդհատում և որոշակի ժամանակ անց՝ վերսկսում),
- միզելուց հետո միզուկից մեզի արտահոսք՝ կաթիլների ձևով (նորմայում, միզարձակության վերջում միզուկի մնացորդային մեզը հետ է հոսում միզապարկ: Խանգարումների դեպքում հիվանդը ստիպված է լինում միզարձակության վերջում թափահարել անդամը` միզուկը դատարկելու նպատակով),
- Միզարձակության ընթացքում որովայնի և կոնքի մկանների լարում (նորմայում միզարձակության ընթացքում որովայնի և կոնքի մկանները լարելու կարիք չի լինում, քանի որ միզապարկի մկանային համակարգը ինքնուրույն ապահովում է բավարար միզարձակություն):
Միզարձակության վերոնշյալ խանգարումները հիմնականում հանդիպում են շագանակագեղձի բարորակ գերաճի դեպքում:
Եվրոպական և ամերիկյան երկրներում շագանակագեղձի բարորակ գերաճի հանդիպման հաճախականությունը` 40 տարեկանից հետո, կազմում է մոտ 60%: Կախված հիվանդության աստիճանից` տարբերում ենք բուժման դեղորայքային և վիրահատական եղանակներ:
Վիրահատության հիմնական տեսակը, որն ընդունված է ամբողջ աշխարհում, շագանակագեղձի ներմիզուկային ռեզեկցիան է (միզուկի լուսանցքով մուտք գործելով դեպի շագանակագեղձ, հատվում են վերջինիս գերաճի ենթարկված մասերը` առանց մաշկի վրա որևէ կտրվածք կատարելու): Շագանակագեղձի ներմիզուկային ռեզեկցիայի մի քանի տարբերակներ կան:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնն ապահովում է բոլոր ժամանակակից տարբերակները:
Աշխարհում լայն տարածում ունի լազերային մեթոդը: Հայաստանում շագանակագեղձի բարորակ գերաճի ներմիզուկային ռեզեկցիա` լազերային մեթոդով, կատարվում է միայն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Լրացուցիչ տեղեկությունների և մասնագիտական տեղեկատվության համար, կարող եք դիմել.
Հայաստան, Երևան,
Ահարոնյան փողոց 6
«ԻԶՄԻՐԼՅԱՆ»բժշկական կենտրոն
Ուրոլոգիայի կլինիկա՝ Գոռ Շադյան
Հեռախոս. +374 10 24 24 83
Էլ. հասցե. [email protected]
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն