Առաջին օգնություն Կրծքահեղձուկի (ստենոկարդիա) նոպա և սրտամկանի ինֆարկտ
Կրծքահեղձուկի նոպան սրտամկանի արյունամատակարարման նվազեցման և թթվածնային քաղցի հետևանքով առաջացած ցավն է, որը տեղակայված է կրծոսկրի հետևում և սովորաբար ճառագայթում է դեպի ուսեր, պարանոց, ծնոտ, ձեռքեր և թիկունք (նկ. 6.2)։ Ավելի հաճախ այն տեղակայվում է մարմնի ձախ կեսում։ Տուժածը ցավը նկարագրում է որպես ճզմման, ճնշման կամ ծանրության զգացողություն, որը չի դադարում մարմնի դիրքի փոփոխումից։ Պետք է նշել, որ ավելի հաճախ կրծքահեղձուկի նոպան զարգանում է ֆիզիկական աշխատանք կատարելիս, երբ սրտամկանում թթվածնի պահանջը մեծանում է։ Այդ իսկ պատճառով նոպայի ժամանակ հիվանդին խորհուրդ է տրվում դադարեցնել ֆիզիկական աշխատանքը։ Կրծքահեղձուկի նոպային բնորոշ նշաններից է նաև շնչառության դժվարացումը։ Տուժածի շնչառությունը կարող է լինել աղմկոտ, հաճախացած, մակերեսային։ Փոփոխվում է նաև նրա անոթազարկը։ Այն կարող է լինել անկանոն, արագացած կամ դանդաղ։ Մաշկը դառնում է գունատ և սառը։ Շրթունքներին ու բերանի շուրջը կարող է նկատվել կապտություն։ Տուժածի դեմքն արտահայտում է վախ, սարսափ։ Կրծքահեղձուկային ցավը սովորաբար անցնում է 10-15 րոպեից կամ նշանակված դեղորայքի ընդունումից հետո։ Եթե կրծքահեղձուկի նոպան չի դադարում նշանակված դեղորայքի ընդունումից, տևում է 15 րոպեից ավել, համատեղվում է այլ նշանների հետ (սրտխառնոց, փսխում, սառը քրտինք, որովայնի ցավեր) և զուգակցվում է գիտակցության խանգարումներով, ապա պետք է ենթադրել, որ զարգանում է սրտամկանի ինֆարկտ։ Այս դեպքում պետք է անհապաղ ահազանգել շտապ օգնություն։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջին օգնության հիմնական քայլերը նույնն են՝
- Խնդրեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, բացառեք անգամ չնչին շարժումները։
- Հանգստացրեք տուժածին՝ զրուցելով նրա հետ վստահ, հանգիստ ձայնով։ Փորձեք պարզել ցավի բնույթը և տևողությունը, ինչպես նաև այլ նշանների առկայությունը, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել օգնություն ցուցաբերելիս։
- Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել՝
- կրծքահեղձուկի նոպայի ժամանակ օգնեք տուժածին ընդունել կիսանստած դիրք՝ իրանով մի փոքր առաջ թեքված,
- սրտամկանի ինֆարկտի ժամանակ պառկեցրեք տուժածին,
- սրտային անբավարարության ժամանակ նստեցրեք տուժածին՝ ոտքերն անպայման կախ գցած։
- Արձակեք սեղմող կապերը՝ փողկապը, գոտին, վերնաշապիկի կոճակները։
- Ապահովեք մաքուր օդի հասանելիությունը՝ բացելով պատուհանները։ Խնդրեք կողմնակի անձանց դուրս գալ սենյակից։
- Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղորայք, ապա օգնեք նրան ընդունել այն։
- Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, եթե ենթադրում եք, որ տուժածի մոտ զարգանում է սրտամկանի ինֆարկտ կամ նրա վիճակը վատթարանում է։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Եթե տեղի է ունեցել սրտի կանգ, ապա պետք է անմիջապես կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում (ՍԱՇՎ)։ Դա սրտի և շնչառության կանգի դեպքում կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթների համակարգով։ ՍԱՇՎ կատարելիս պետք է հաշվի առնել տուժածի տարիքը։
Տե'ս նաև "ՍՐՏԻ ԿԱՆԳ" կամ "ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն