Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Հետվիրահատական պերիտոնիտով հիվանդների մոտ աղիքային անբավարարության համախտանիշը
Բանալի բառեր. հետվիրահատական պերիտոնիտ, աղիքային անբավարարության համախտանիշ
Հետվիրահատական ներորովայնային թարախա-սեպտիկ վաղ բարդությունները շարունակում են մնալ վիրաբույժների ուշադրության կենտրոնում, քանի որ` չնայած վիրաբուժական նոր տեխնոլոգիաների, հզոր հակամիկրոբային միջոցների կիրառմանը, նրանք ոչ հազվադեպ պատճառ են հանդիսանում բուժման անբավարար արդյունքների [5,7,9]: Այսպիսի արդյունքների պատճառներից են նախավելի ու ավելի հաճախ հանդիպող կայուն միկրոօրգանիզմների ներկայությունը, ապա իմունային համակարգի տարբեր աստիճանի անբավարարությամբ հիվանդների աճը, ինչը պահանջում է վիրահատական մեծ ծավալներ, նոր տեխնոլոգիաներ [3]: Տարածուն հետվիրահատական դեկոմպենսացված պերիտոնիտով (ՀՊ) տառապող հիվանդների մոտ մահացությունը մնում է բարձր: Եթե ՀՊ-ի սկզբնական փուլերում փոփոխությունները դեռևս ճակատագրական, անդարձելի չեն, ապա որովայնամզի ախտահարման ծավալների աճին համապատասխան պրոցեսին միանում են աղիների պարեզը, ախտածին միկրոօրգանիզմների պրոքսիմալացումը, աղիքային անբավարարության համախտանիշի (ԱԱՀ), ապա բազմաօրգանային անբավարարության (ԲՕԱ) երևույթները [8,10]: 46,3-80% [5,6,11,12]:
Շատ հեղինակների կարծիքով, դեկոմպենսացված ՀՊ-ի զարգացման հիմնական պատճառներից մեկը ԱԱՀ-ն է, որն իրենից ներկայացնում է ախտաբանական ախտանիշների համահավաք, որոնք միշտ ուղղեկցում են պերիտոնիտներին, խորացնում են դրանց ընթացքը` վերածվելով աղիների ներթունավորման հիմնական օջախի [1,2,10]:
Աշխատանքի նպատակը ծանր հետվիրահատական պերիտոնիտին ուղղեկցող արտահայտված ներթունավորման ու ԲՕԱ բերող ԱԱՀ-իպատճառների և նշանակության քննարկումն է, ինչը կնպաստի է վիրաբուժական մոտեցումների սրբագրմանը:
Ուսումնասիրվել են վերջին 15 տարիների ընթացքում ՀՊ կապակցությամբ վերավիրահատված 292 հիվանդների հետազոտության և բուժման արդյունքները, ինչը կազմում է բոլոր կրկնական վիրահատությունների 62,93%-ը. տղամարդիկ` 55,2%, կանայք` 44,8%: Հիվանդների մեծամասնությունը (212 հիվանդ` կազմող 72,6%) աշխատունակ տարիքի են (18-60 տարեկան): Մեր դիտարկումներով 2-րդ և 3-րդ աստիճանի [1,4] ԱԱՀ հայտնաբերվում է ՀՊ-ով տառապող 72,2% հիվանդների մոտ:
Երրորդ աստիճանի ԱԱՀ բարդացած ՀՊ-ով հիվանդների առաջին վիրահատական միջամտությունները և մահացությունը տրվում են թիվ 1 նկարում:
Նկար 1. ՀՊ հիվանդների ներկայացումը ըստ կատարված առաջնային վիրահատական միջամտությունների
- ապենդէկտոմիա;
- ճողվածքահատում;
- լեղուղիների, պանկրեասի, փայծաղի, լյարդի վիրահատություններ;
- կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու վիրահատություններ;
- բարակ ու հաստ աղիների վիրահատություններ;
- այլ վիրահատություններ:
Հետվիրահատական պերիտոնիտ` բարդացած ԱԱՀ-ով զարգացել է 40,3% պլանային և 48,5% անհետաձգելի վիրահատական միջամտություններից հետո (նկ. 2): Վերջինիս դեպքում ԲՕԱ ընթացել է առանձնապես ծանր, իսկ 31 հիվանդի մոտ ախտորոշվել է ինֆեկցիոն-տոքսիկ շոկ:
Նկ. 2 Պլանային և անհետաձգելի վիրահատություններից ԱԱՀ զարգացման հաճախականությունը
Հետվիրահատական պերիտոնիտի զարգացման պատճառները տրվում են աղյ 1-ում.
Աղյուսակ 1
Ինչպես երևում է աղյուսակից, ԱԱՀ ավելի հաճախ զարգացել է պանկրեոնեկրոզով հիվանդների մոտ, իսկ մահացությունն ավելի բարձր է շարունակվող պերիտոնիտի դեպքում: ՀՊ 292 հիվանդների բուժման արդյունքները համեմատել ենք նույն ժամանակահատվածում կլինիկայում բուժված տարածուն երկրորդային պերիտոնիտով (ԵՊ) տառապող 314 հիվանդների (որոնց խմբավորել ենք 2-րդ` ստուգիչ խմբում) արդյունքների հետ (նկ. 3):
Նկար 3. Հետվիրահատական և դեկոմպենսացվածպերիտոնիտներով հիվանդների մոտ ԱՍՀ-ի և մահացությանցուցանիշները
Մենք փորձել ենք ձևակերպել աղիքային անբավարարության համախտանիշի զարգացման չափանիշները.
- Հոմեոստազը նկարագրող տվյալների` պուլս, ԶՃ, շնչականշարժումների հաճախականություն, արյան` թթվածնով հագեցվածությունը, արտահայտված վատացում; հոգեսոմատիկ խանգարումներ (ըստ Գլազգոյի); շրջանառող արյան ծավալի դեֆիցիտի և ցածր երակային ճնշման պայմաններում հյուսվածքների հիպերհիդրատացիայի ավելացում; ներորովայնային ճնշման բարձրացում մմ սնդ. սյ. ու բարձր; դիուրեզի թուլացում 30մլ/ժամ և ավելի ցածր: 20-22
- Լաբորատոր տվյալների վատացում. հարաճուն անեմիա, լեյկոցիտոզ կամ լեյկոպենիա, հիպոպրոտեինեմիա, ազոտային շլակների, միջին զանգվածի մոլեկուլների ավելացում, գազերի բաղադրության կտրուկ փոփոխություններ և այլն:
- Աղիների հարաճուն պարեզ` վերածվող ատոնիայի:
- Վիրահատության ընթացքում գնահատվել է որովայնամզային հեղուկի ծավալն ու բնույթը, աղիների պատի այտուցը, ներսփրանքը, լուսանցքի տրամագիծը, պերիտոնիտի օջախի սանացիայի հնարավորությունը, ֆիբրինային փառի բնույթը և այլն:
ՀՊ հիվանդների մոտ ԱԱՀ-ը բերում է բազմաօրգանային անբավարարության զարգացման: Պրոցեսի մեջ մեկ օրգանի ներգրավումընկարագրվում է 10, երկու օրգանի` 18 հիվանդների մոտ: Մանրամասն տվյալները նկարագրվում են թիվ 2 աղյուսակում:
Աղյուսակ 2. 3-րդ աստիճանիԱԱՀ-ով բարդացած ՀՊհիվանդների մոտտարբեր օրգան-համակարգերում խանգարումների հաճախականությունը
Հետվիրահատական շրջանում որովայնի խոռոչի ճնշման բարձրացումը բերում է որովայնամզային ճնշման համախտանիշի (ՈՃՀ), ինչը միանում է ԱԱՀ-ին` արդյունքում մեկը մյուսին ծանրացնելով: Այս դեպքերում մահացությունը կազմում է 82,3%: Այս հիվանդների բուժման ընթացքում մենք աշխատել ենք ցուցումների պայմաններում կրկնակի վիրահատությունը կատարել հնարավորինս վաղ, քանի որ ուշ վերաորովայնահատումներից հետո մահացությունը կտրուկ աճում է (նկ. 4):
Նկար 4. Մահացության կապը կրկնակի վիրահատությունների ժամկետների հետ
Վերաորովայնահատումն իրագործել ենք հետևյալ փուլերով և սկզբունքներով.
- որովայնախոռոչային ներթունավորման օջախի արմատական հեռացում;
- ստամոքս-աղիքային ուղու ապաճնշում (աղիքային խուղակների ձևավորում, նազո- կամ անոինտեստինալ ներփողրակադրում);
- որովայնի խոռոչի լվացում, դրենավորում;
- որովայնի խոռոչի հիմնական կամ ժամանակավոր փակում` լապարոստոմիայի տարբեր ձևերի կիրառմամբ:
Խոսքը ծանր, դեկոմպենսացված, տերմինալ պերիտոնիտների մասին է (ինչն ախտորոշվել է 72 հիվանդի մոտ), երբ ըստ ցուցումի կամ ծրագրավորված վերաորովայնահատումները վիրահատական բուժման համարյա պարտադիր մաս են կազմում` ընթացքում փոփոխելով ուլրացնելով բուժման նախապես գծած պլանը: 47 հիվանդներ կրկնակի վիրահատվել են` 2-ից 4 սանացիոն վերաորովայնահատումներ: Մահացությունը այս խմբում կազմել է 44,6% (21 հիվանդ): Այս հիվանդները ծայրահեղ ծանր էին, և, բնականաբար, համեմատելու համար ստուգիչ խումբ չունենք: Բոլոր այս հիվանդները կլինիկա են ընդունվել հիվանդության 3-5-րդ օրերին, ծայրահեղ ծանր վիճակում, ինֆեկցիոն-տոքսիկ շոկի կլինիկայով:
Վերը նշեցինք մեր տակտիկական բուժական մոտեցումները, որոնք պարտադիր ուղղված են աղիների դեկոմպրեսիային (քանի որ աղիներն այդ պայմաններում, ինչպես պատկերավոր նշում են Մեկինսն ու Մարշալը, վեր են ածվում չդրենավորվող թարախակույտի) և որովայնի խոռոչի ծրագրավորված կրկնական սանացիային: Վերջինս հեշտացնելու նպատակով մենք ձևավորել ենք լապարոստոմիաներ կամ մի քանի հազվադեպ վենտրոֆիլային կարերով, կամ վերքի եզրերը ձգել ենք ենթամաշկային տեղակայման Կիրշների ձողերով: Լապարոստոմիայի կիրառումը մենք համարում ենք ծայրահեղ միջոցառում, երբ աղիների, որովայնի պատի արտահայտված այտուցի պատճառով որովայնի խոռոչի փակումը դժվարացած է, կտրուկ բարձրացնելու է ներորովայնայւն ճնշումը: Ներկայումս լապարոստոմիկ դիաստազը կլինիկայում փակվում է անպայմանորեն մեծ ճարպոնով ու մաշկով; 6 հիվանդների մոտ լապարոստոմիան ձևավորվել է պրոլենային ցանցի միջոցով:
ԱԱՀ-ով բարդացած ՀՊ հիվանդների համար մշակվել են հակաբիոտիկային բուժման այսպիսի սկզբունքներ.
- լայն ազդեցության հակաբիոտիկի հարվածային պրոֆիլակտիկ դոզայի ներարկում;
- վիրահատության ավարտից 4 ժամ անց ներարկվում է կլինիկայում և բաժանմունքում (ըստ բակտերիոլոգի) աշխատող գոնե երկու հակաբիոտիկ;
- որովայնային, աղիքային պարունակության բակտերիոլոգիական ցանքսի արդյունքներին համապատասխան փոփոխվում են անհրաժեշտության դեպքում) նախնական նշանակված հակաբիոտիկները;
- ստամոքս-աղիքային ուղու վաղ սելեկտիվ դեկոնտամինացիա:
Հետվիրահատական շրջանում կիրառվել են մարմնային և արտամարմնային ապաթունավորման` կլինիկայում ընդունված բոլոր մեթոդները (պլազմաֆերեզ, ուլտրաֆիլտրացիա, հեմոդիալիզ և այլն):
Այսպիսով, աղիքային անբավարարության համախտանիշը հաճախ զարգանում է տարածուն հետվիրահատական, այսպես կոչված, դեկոմպենսացված պերիտոնիտով հիվանդների մոտ: Չնայած ժամանակակից բժշկության հաջողություններին և կիրառվող նորագույն հնարավորություններին, բուժման արդյունքները դեռևս չեն գոհացնում մեզ` վիրաբույժներիս, ինչը ստիպում է մեզ շարունակել հետազոտական աշխատանքը:
Գրականություն
- Гаин Ю.М., Леонович С.И., Алексеев С.А. СЭН при перитоните: теоретические и практические аспекты. Минск: Молодечно, 2001.
- Гельфанд Б.Р., Гологорский В.А., Бурневич С.З. и др. Абдоминальный сепсис: современный взгляд на нестареющуюпроблему. Вест. интенсивной терапии. 1997, 1-2, с. 73-79.
- Гельфанд Б.Р., Филимонов М.И., Бурневич С.З. Абдоминальный сепсис. Русский медицинский журнал. 1999, 5/7, с.73-79.
- Ермолов А.С., Попова Т.С., Пахомова Г.В., Утешев Н.С. СКН в неотложной абдоминальной хирургии. М.: Медэкспертпресс, 2005.
- Жебровский В.В. Осложнения в хирургии живота. М., МИА,2006.
- Жидовидов А.А. Факторы риска и алгоритм прогнозирования осложнений послеоперационного периода. Автореф. дис... д.м.н. Волгоград, 2007.
- Лубянский В.Г., Черненко В.Ф., Алиев А.Р. СЭН и его коррекция в лечении ПП. Проблемы клин.медицины. 2005, 2, с.88-92.
- Савельев В.С. , Болдин Б.В., Гельфанд Б.Р. Влияние зондовой декомпрессии кишечника на портальную и системнуюбактериемию у больных перитонитом. Хирургия,1993, 10, с.25-29.
- Савельев В. С., Филимонов М.И., Подачин П.В. Программируемая релапаротомия в лечении распространенногоперитонита. Анналы хирургии, 2004, 2, с. 42-48.
- Шраер Т. И., Лишов Е.В., Усов С.А., Фильков А.П., Шушкевич Д.Л., Шушкевич Л.Е. Новый подход к оценке тяжестиабдоминального сепсиса с позиции синдрома эндогенной интоксикации. Сб. научных работ региональнойконференции хирургов.Барнаул, 2004, с. 123-125.
- Koperna T., Schuls Prognosis and treatment of peritonitis.Do we need new scoring systems? Arch. Surg., 1996, Vol.131. 2. p. 180-189.
- Schein M. Surgical management of intra-abdominal infection: is there any evidence? Langenbeck’s Arch Surg. 2002. Vol.387. p. 1-7.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
Բանալի բառեր: բազմակի միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ախտորոշում, կլինիկական դրսևրումներ
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների բազմակի ճողվածքների (ԲՄԱՃ) բուժմանը նվիրված խնդիրները լիարժեք արտացոլված չեն գրականության մեջ...
Բանալի բառեր: միզածորանի քարեր, դեղորայքային բուժում, կորտիկոստերոիդներ
Միզածորանի քարերը կարևոր նշանակություն ունեն ուրոլոգի ամենօրյա աշխատանքում [1]: Վերջին 10-20 տարում արմատապես փոխվել են բուժման մոտեցումները, քանի որ հեռահար քարափշրման...
Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ
C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ...
Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, միկրոօրգանիզմներ, ախտածնություն, միկրոշրջանառություն
Տարածուն պերիտոնիտով տառապող հիվանդների բուժման արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են կլինիցիստներին: Չնայած տեսականու գործնական բժշկագիտության...
Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, պերիտոնիտ, լիպիդներ
Աղիքային անբավարարության համախտանիշը (ԱԱՀ) որովայնախոռոչային ախտաբանությանն ուղղեկցող աղիքային ախտահարում է` ընթացող մարսողական համակարգի բոլոր ֆունկցիաների անբավարարությամբ, երբ աղիները...
Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ
Ներկայումս առանձնակի մեծ տեղ է տրվում համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հիմնական պաթոգենետիկ պրոցեսների շտկմանն՝ ի հաշիվ օրգանիզմի ողջ հոմեոստազի վերականգմանը...
Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ
Այսօր խիստ աճել է հետաքրքրությունը ցիտոկինների նկատմամբ, քանի որ առանց դրանց մասին պատկերացում ունենալու դժվար է դիտարկել համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշը...
Բանալի բառեր. օստեոպորոզ, օստեոպորոտիկ կոտրվածք, հակառեզորբտիվ դեղեր, դենսիտոմետրիկ հետազոտություն
Վնասվածքաբանի ամենօրյա աշխատանքում շարունակաբար աճում է օստեոպորոզով պայմանավորված կամ օստեոպորոտիկ կոտրվածքների թիվը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն