Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)

Մորֆոլոգիական և բակտերիոլոգիական փոփոխությունները աղիքային անբավարարության համախտանիշի ժամանակ

Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, միկրոօրգանիզմներ, ախտածնություն, միկրոշրջանառություն

Տարածուն պերիտոնիտով տառապող հիվանդների բուժման արդյունքները միշտ չէ, որ գոհացնում են կլինիցիստներին: Չնայած տեսականու գործնական բժշկագիտության լուրջ հաջողություններին` այս հիվանդների մահացությունը կազմում է 11-83% [1,3,4], իսկ բազմաօրգանային անբավարարության զարգացման պայմաններում հասնում է 80-90%-ի [2,3]: Հիվանդության կլինիկական ընթացքն առավել ծանր է հետվիրահատական տարածուն պերիտոնիտի (ՀՊ) ժամանակ, երբ միանում է աղիքային անբավարարության համախտանիշը (ԱԱՀ), որն արտահայտվում է աղիներից ու իրենց պարունակությունից ծագող ծանր ներթունավորմամբ՝ պայմանավորված բարակ աղիների շարժողական, հյութազատական, ներծծողական և այլ ֆունկցիաների խորը ընկճմամբ:

 

Տվյալ աշխատանքի նպատակն է ՀՊ-ի ժամանակ ԱԱՀ պայմաններում ուսումնասիրել միկրոօրգանիզմների բաղադրությունն ու ախտածնությունը բարակ աղիներում, ինչպես նաև վերջիններիս մորֆոլոգիական փոփոխությունները:

 

Նյութը և մեթոդները

 

Ուսումնասիրվել են 54 հիվանդներ, որոնք կրկնակի վիրահատվել են ՀՊ-ի կապակցությամբ՝ բարդացած նաև աղիքային անբավարությամբ. մորֆոքննության համար նյութը վերցվել է արտաքին տեսքով չփոփոխված բարակ աղեգալարից մասնահատումների, էնտերոստոմիաների ժամանակ; վերցվել է նաև արյուն, որովայնի հեղուկ, պարունակություն նազոգաստրալ զոնդից, էնտերոստոմից:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Աղիքի լորձաթաղանթի հետազոտությամբ հայտնաբերվում է ծածկող էպիթելի դեսքվամացիայի մասեր, որոնք երևում են էրոզիաների տեսքով՝ մերկացնող լայնացած մազանոթային ցանցով ենթալորձային շերտը (նկ. 1):

 

Նկար 1. Աղիների ծածկող էպիթելի դեոքվամացիա` էրոզիվ մակերեսների առաջացմամբ:

Հեմատոքսիլին և էոզին
Նկար 2. Լիբերկյունի կրիպտաները (դրանցից երկուսում նշմարվում են ֆուքսիֆիլգրանուլաներ, իսկ մյուսներում՝ ոչ): Պիկրո-Մալորի 200 Նկար 3. Ենթալորձային շերտի լայնացած երակիկներ, որոնք պարունակում ենդրական հիալինային թրոմբեր: PAS-ռեակցիան լրացուցիչ Մայերիհեմատոքսիլինով ներկված: PAS

Աղիների լորձաթաղանթի տարբեր հատվածներում բակտերիոցիդ հյութի քանակությունը տարբեր է, որի մասին էն վկայում Պաննետի բջիջների ուսումնասիրության տվյալները. կան էպիթելային խորշիկներ, որտեղ այս բջիջների քանակությունը բավարար է, ինչը վկայում էֆուքսինոֆիլ հյութի բարձր պարունակության մասին: Սրա հարևանությամբ նկատվում են նաև Պաննետի բջիջներ չպարունակող խորշեր, ինչը մատնանշում է լորձաթաղանթի տեղային մանրեասպան հնարավորությունների անկարողությունը (նկ. 2):

 

Միկրոցիրկուլյատոր հունի լայնացած անոթների (հիմնականում երակիկների) լուսանցքում PAS-ռեակցիայով հայտնաբերվում է էրիթրոցիտների ագրեգացիա՝հոմոգենացմամբ և հիալինային թրոմբոգոյացմամբ (նկ. 3), ինչը վկայում է խորըդիսցիրկուլյատոր փոփոխությունների, տեղային թրոմբոհեմոռագիկ համախտանիշիմասին:

 

Աղիքի մկանային շերտի ուսումնասիրությունը հայտնաբերում է դիսցիրկուլյատոր ևդիստրոֆիկ-դեգեներատիվ ոփոխություններ: Դիսցիրկուլյատոր փոփոխություններն արտահայտվում են միջմկանաթելային այտուցի տեսքով, որի հետևանքով հարթմ կանաթելային տարրերն իրարից հեռանում են: Բացի այտուցից նշմարվում ենլայնացած ու գերարյուն անոթներ հարանոթային արտահայտված ներսփրանքով, որը հասնում է մինչև լայնացած միջմկանային տարածությունները (նկ. 4): Պիկրո-Մալորիով ներկմամբ նկարագրվում են ֆիբրինոիդ փոփոխությունների մասեր, միոցիտոլիզի օջախներ (նկ. 5):

 

 

 

Նկար 4. Արտահայտված միջմկանային այտուց, հարանոթային և հենքայինլիմֆոցիտար ներսփրանք: Հեմատոքսիլին - էոզին: Նկար 5. Մկանաթելերում ֆիբրինոիդ փոփոխություններ Պիկրո-Մալորիով: Նկար 6. Աղիքի շճաթաղանթում կոլագենի ֆիբրինոիդ փոփոխությունների օջախներ: Պիկրո-Մալորի:

Բացի վերը նշված փոփոխություններից, աղիների շճաթաղանթում հայտնաբերվում են կոլագենի ֆիբրինոիդ փոփոխությունների օջախներ, որոնք վկայում են շարակցական հյուսվածքում խորը ախտահարումների մասին (նկ. 6):

 

Այսպիսով, բարակ աղիների հետազոտություններից ստացված ձևաբանական փոփոխությունները վկայում են միկրոցիրկուլյացիայի համակարգի խորը խանգարումների մասին, ինչն արտահայտվում է աղիքի պատի բոլոր շերտերում այտուցով, տեղային թրոմբոհեմոռագիկ համախտանիշի զարգացմամբ, անոթներիդիստրոֆիկ-դեգեներատիվ փոփոխություններով՝ նրանց թափանցելիության բարձրացմամբ, ներանոթային հեմոլիզի, հեմոսիդերոզի զարգացմամբ, ենթալորձային շերտի ավշուղիների լայնացմամբ:

 

Այս պրոցեսի ակտիվությունը պահպանվում է պարարտ բջիջների կողմից արտադրվող կենսաբանական ակտիվ նյութերի օգնությամբ, ինչի շնորհիվ էլ պահպանվում և խորանում է աղիքի տարբեր շերտերում բորբոքային պրոցեսը: Տեղային արյունաշրջանառության խանգարումները բերում են լորձաթաղանթի ծածկող էպիթելում դիստրոֆիկ-դեսկվամատիվ փոփոխությունների՝ ենթալորձային շերտի մերկացմամբ:

 

Մորֆոլոգիական այս փոփոխությունները վկայում են աղիների լորձաթաղանթի նաև ֆունկցիոնալ ախտահարման մասին՝արտահայտվող թերլորձարտադրմամբ, Պանետի բջիջների կողմից մանրէասպան նյութերի թերարտադրությամբ ու տեղային պաշտպանական ֆունկցիայի անբավարարությամբ: Այս պայմաններում Լիբերկյունի խորշիկներում միկրոօրգանիզմների աճի ու բազմացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում, որոնք էլ խորացնում են տեղային բորբոքումն ու ներթունավորումը: Մկանային շերտի հենքային այտուցն ու ֆիբրինոիդ փոփոխությունները վկայում են աղիների շարժողական ֆունկցիայի խանգարումների մասին, ինչն իր հերթին ամրապնդվում է տեղային նյարդային ապարատում բորբոքային ուդիստրոֆիկ խանգարումներով: Վերջապես, շճաթաղանթի անվերադարձ ֆիբրինոիդ փոփոխությունները վկայում են տեղային շճային պերիտոնիտի զարգացման մասին: Ասվածից երևում է, որ ԱԱՀ-ի զարգացման ընթացքում տոքսիկ նյութերի առաջացման, ներծծման համարստեղծվում են բարենպաստ պայմաններ, որը բերում է օրգանիզմի ընդհանուր ներթունավորմանը:

 

Կրկնակի վիրահատությունների ժամանակ և դրանցից հետո վերցված կենսանյութի (արյուն, որովայնամզի, ստամոքսի ևաղիների պարունակություն) բակտերիոլոգիական հետազոտություններով հայտնաբերվում է պաթոգեն միկրոօրգանիզմների աճ 100%՝ էնտերոտոքսինի դեպքում, 71,4%՝ որովայնային հեղուկի դեպքում, 61,1%՝ ստամոքսային պարունակության դեպքում և 58,3%՝արյունից: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են միկրոօրգանիզմների 312 շտամներ. ֆակուլտատիվ-անաէրոբներ՝ 108 շտամներ (գրամ-բացասական Escherichia coli, Enterobacter spp և այլն՝ 84, գրամ-դրական и Staphylococcus aureus՝ 21); պարտադիր-անաէրոբներ (Clostridium spp., Bacteroides spp., Peptostreptococc spp.)՝ 112 շտամներ. գրամ-բացասական՝ 60 և գրամ-դրական՝ 52: Հայտնաբերվել են, իհարկե, նաև Candida խմբիսնկեր՝ 109 շտամներ: Միկրոօրգանիզմների տարածվածությունը ներկայացված է նկ. 7-ում:

 

Նկար 7. Հայտանաբերված պաթոգեն միկրոօրգանիզմները

Այսպիսով, աղիքային անբավարարության համախտանիշով բարդացած ՀՊ-ի կապակցությամբ վիրահատված հիվանդների մոտ զարգանում են արտահայտված ձևաբանական փոփոխություններ բարակ աղիների պատում՝ ուղղեկցվող բազմաբնույթ միկրոբային կանտամինացիայով՝ նրանց պարտադիր պրոքսիմալացումով, արտահայտված ներթունավորումով, ինչը և խթանում է բազմաօրգանային անբավարարությունը:

 

Գրականություն

 

  1. Алексеев С.А. Абдоминальный хирургический сепсис. Минск.: Юнипак, 2005, 256 с.
  2. Гаин Ю.М., Леонович С.И., Алексеев С.А. Энтеральная недостаточность при перитоните: теоретические ипрактические аспекты, диагностика и лечение. Минск: Молодечно, 2001, 265 с.
  3. Гельфанд Б.Р., Филимонов М.И., Бурневич С.З. Абдоминальный сепсис. Русский медицинский журнал, 1999, 5/7, с.6.
  4. Гринев М.В., Громов М.И., Комраков В.Е. Хирургический сепсис. СПб.-М.: ОАО Типография Внешторгиздат, 2001, 315 с.
  5. Ермолов А.С., Попова Т.С., Пахомова Г.Е., Утешев Н.С. Синдром кишечной недостаточности в неотложнойабдоминальной хирургии. М.: Медэкспресс, 2005.
  6. Завада Н.В., Гаин Ю.М., Алексеев С.А. Хирургический сепсис: Учебное пособие. Минск: Новое знание, 2003, 237 с.
  7. Кочеровец В.И., Перегудов С.И., Ханевич М.Д. Синдром избыточной колонизации тонкой кишки. Антибиот. ихимиотер. 1992, т.. 37, 3, с.39-44.

 


Հեղինակ. Ա.Ա. Ուզանկիչյան, Մ.Մ. Միրիջանյան, Ա.Ա. Ասատրյան, Ա.Գ. Մխիթարյան, Գ.Ռ. Հակոբյան, Ա.Ա. Մինասյան, ԵրՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 և կլինիկական պաթոլոգիայի ամբիոններ, Էրեբունի ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4. 2009(40) 31-35
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցիշուրջ

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ

Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի բազմակի միջողնային ճողվածքներ. վիրաբուժական ռազմավարությունը

Բանալի բառեր: բազմակի միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ախտորոշում, կլինիկական դրսևրումներ

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների բազմակի ճողվածքների (ԲՄԱՃ) բուժմանը նվիրված խնդիրները լիարժեք արտացոլված չեն գրականության մեջ...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միզածորանի հեռակա քարերի կոնսերվատիվ բուժումը

Բանալի բառեր: միզածորանի քարեր, դեղորայքային բուժում, կորտիկոստերոիդներ

Միզածորանի քարերը կարևոր նշանակություն ունեն ուրոլոգի ամենօրյա աշխատանքում [1]: Վերջին 10-20 տարում արմատապես փոխվել են բուժման մոտեցումները, քանի որ հեռահար քարափշրման...

Ուրոլոգիա
C- ռեակտիվ սպիտակուցը և սիրտ անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը

Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ

C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ...

Սրտանոթաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Հետվիրահատական պերիտոնիտով հիվանդների մոտ աղիքային անբավարարության համախտանիշը

Բանալի բառեր. հետվիրահատական պերիտոնիտ, աղիքային անբավարարության համախտանիշ

Հետվիրահատական ներորովայնային թարախա-սեպտիկ վաղ բարդությունները շարունակում են մնալ վիրաբույժների ուշադրության կենտրոնում, քանի որ` չնայած վիրաբուժական նոր տեխնոլոգիաների...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն
Աղիքային անբավարարության համախտանիշով բարդացած հետվիրահատական պերիտոնիտով տառապող հիվանդների մոտ լիպիդներիգերօքսիդացման առանձնահատկությունները

Բանալի բառեր. աղիքային անբավարարության համախտանիշ, պերիտոնիտ, լիպիդներ

Աղիքային անբավարարության համախտանիշը (ԱԱՀ) որովայնախոռոչային ախտաբանությանն ուղղեկցող աղիքային ախտահարում է` ընթացող մարսողական համակարգի բոլոր ֆունկցիաների անբավարարությամբ, երբ աղիները...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն
Իմունաթերապիան համակարգային բորբոքային ռեակցիայի բուժման շրջանականերում
Իմունաթերապիան համակարգային բորբոքային ռեակցիայի բուժման շրջանականերում

Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ

Ներկայումս առանձնակի մեծ տեղ է տրվում համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հիմնական պաթոգենետիկ պրոցեսների շտկմանն՝ ի հաշիվ օրգանիզմի ողջ հոմեոստազի վերականգմանը...

Ինտենսիվ թերապիա
Իմուն համակարգի դերը համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի զարգացման ժամանակ

Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ

Այսօր խիստ աճել է հետաքրքրությունը ցիտոկինների նկատմամբ, քանի որ առանց դրանց մասին պատկերացում ունենալու դժվար է դիտարկել համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշը...

Իմունաբանություն Ինտենսիվ թերապիա
Վնասվածքաբանների դերը օստեոպորոզի բուժման համալիրում

Բանալի բառեր. օստեոպորոզ, օստեոպորոտիկ կոտրվածք, հակառեզորբտիվ դեղեր, դենսիտոմետրիկ հետազոտություն

Վնասվածքաբանի ամենօրյա աշխատանքում շարունակաբար աճում է օստեոպորոզով պայմանավորված կամ օստեոպորոտիկ կոտրվածքների թիվը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ