Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Սուր ապենդիցիտի ընթացքի առանձնահատկությունները ներկա փուլում
Սուր ապենդիցիտը հաճախակի հանդիպող սուր վիրաբուժական պաթոլոգիաներից է, որի բաժնեմասը վիրաբուժական պրոֆիլի ստացիոնարներում կազմում է 20-25%, հետվիրահատական բարդությունները կազմում են 4,2-16,2%, որն ունի ավելացման միտում տարեց հիվանդների մոտ: Մահացությունը զգալի է՝ 0,14-0,5%՝ տարեցների և ուշացած դեպքերի ժամանակ անցնելով 1%-ոց շեմքը:
Նյութը և մեթոդները
Ուսումնասիրվել են սուր ապենդիցիտ ախտորոշմամբ Էրեբունի ԲԿ 2000-2007թթ ընդունված 1708 և վիրահատված 1496 (87,6%) հիվանդները ռետրոսպեկտիվ: Չվիրահատված 212 հիվանդների ճակատագիրն այսպիսին է եղել. 103 հիվանդներ հսկողությունից հետո տեղափոխվել են այլ (հիմնականում գինեկոլոգիական և ուրոլոգիական) բաժանմունքներ՝ հետագա բուժումը կազմակերպելու նպատակով; 51 հիվանդի մոտ նախնական ախտորոշումը ժխտվել է, 32 հիվանդներ հրաժարվել են վիրահատական բուժումից և դուրս են գրվել, 21 հիվանդների վիրահատական պլանը փոխվել է վիրահատության ընթացքում. 2 հիվանդներ վիրահատվել են խոցի թափածակման, 7-ը՝ դեստրուկտիվ խոլեցիստիտի, մնացածները՝ տարբեր գինեկոլոգիական պաթոլոգիաների կապակցությամբ: 5 հիվանդներ ստացել են կոնսերվատիվ բուժում՝ ինֆիլտրատիվ ապենդիցիտի կապակցությամբ:
Հետազոտության պլանը բոլոր դեպքերում ներառել է արյան և մեզի ընդհանուր քննություն, խումբ, ռեզուս, շաքար, միզանյութ, կոագուլոգրամա, ԷՍԳ, թոքերի և, որովայնի օրգանների սոնոգրաֆիկ քննություն; անհրաժեշտության դեպքում կատարվել են նաև այլ հետազոտություններ՝ որովայնի ռենտգեն-կոնտրաստ քննություն, ԷԳԴՍ, էքսկրետոր ուրոգրաֆիա, կոմպյուտերային տոմոգրաֆիկ քննություն, հետին կամարի պունկցիա և այլն:
Համեմատական ուսումնասիրության նպատակով հիվանդները բաժանվել են երկու խմբերի ըստ անամնեզի տևողության՝ մինչև 24ժամ և ավել: 1-ին խումբ են մտել 1496 հիվանդներից 1027-ը /68,6տոկ/: Հիվանդների գերակշիռ մասը վիրահատվել են առաջին ժամերի ընթացքում: Տարիքային տարբերությունները եղել են 15 –ից մինչև 87տարեկան; վիրահատությունների գերակշիռ մասն իրականացվել է 18-28 տարիքային խմբում՝ 887 (59,3%): 1118 վիրահատություն իրականացվել է հասարակ, մնացած դեպքերում՝ դեստրուկտիվ ապենդիցիտի կապակցությամբ (378, 25,3%): Այս խմբում մահացությունը կազմեց 2,2% (8 հիվանդ): Վերջին խմբում միջային որովայնահատմամբ և որովայնի խոռոչի լվացմամբ ու դրենավորմամբ իրականացվել է 103 վիրահատական միջամտություն: Բոլոր դեպքերում ռետրոգրադ ապենդէկտոմիաները 106-ն են (7,0%): Անհրաժեշտ է նշել, որ երկրորդ խմբում դեստրուկտիվ ձևերի մասնաբաժինը եղել է անհամեմատ բարձր՝ 469-ից 191-ը (40,7%)՝ 18,2%-ի դիմաց:
Ուսումնասիրվել են վաղ հետապենդէկտոմիկ բարդությունները, որոնք ընդհանուր առմամբ եղել են 98–ը (6,5%): Բարդությունների կառուցվածքն այսպիսին է եղել. թոքաբորբեր՝ 13 (13,3%), վերքի թարախակալում՝ 41 (41,8%), այլ բարդություններ՝ 21 (21,4%), կրկնակի վիրահատական միջամտություններ՝ 23 (23,5%), որոնք կատարվել են տարբեր բարդությունների կապակցությամբ. շարունակվող պերիտոնիտ՝ 15, պերիապենդիկուլյար թարախակույտ՝ 4, ներորովայնային արյունահոսություն՝ 2, էվենտերացիա՝ 2: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ բոլոր շարունակվող պերիտոնիտների դեպքերը գրանցվել են 2-րդ խմբի հիվանդների մոտ, իսկ ընդհանուր առմամբ 98 բարդություններից այդ խմբի բաժինը կազմում են 38-ը, որը կազմում է 8,1%: 1-ին խմբում բարդությունները 60–ն են (5,8%):
Այսպիսով, ներկայացվեց 2000-2007թթ Էրեբունի ԲԿ ապենդէկտոմիա տարած հիվանդների որոշ հիմնական տվյալներ, որոնցից պարզվում է, որ հետվիրահատական (մանավանդ ծանր) բարդությունների քանակը ուղիղ համեմատականորեն աճում է անամնեզի տևողությանը զուգահեռ:
Կարդացեք նաև
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ ...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջամտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահատական բուժման ուշացումը մեծացնում է հետվիրահատական բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը...
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպերգլիկեմիա: Բժշկական գրականության մեջ երկար ժամանակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրեսորային, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...
Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթներով...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...
Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնասվածքների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտորոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապահովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն