Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Լապարասկոպիկ վիրաբուժության կիրառումը սուր պանկրեատիտների բուժման ժամանակ
Ներկայումս սուր պանկրեատիտը հանդիսանում է անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և ոչ լիարժեք ուսումնասիրված խնդիրներից մեկը: Այն գնալով ավելի ու ավելի արդիական է դառնում, քանի որ, սուր պանկրեատիտով հիվանդների թիվը, զգալի աճելով, գրավել է 3-րդ կայուն տեղը որովայնային պաթոլոգիաների շարքում՝ զիջելով միայն սուր ապենդիցիտին և սուր խոլեցիստիտին:
Սուր պանկրեատիտների բարդացած ձևերի ախտորոշման և բուժման ոչ բավարար արդյունքների պատճառը ստիպում է կատարելագործել և համակարգել եղած մեթոդները, ինչպես նաև փնտրել ախտորոշման և բուժման քիչ ինվազիվ այլ եղանակներ:
Շատ հաճախ, կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում, ցուցված է վիրահատական միջամտություն: Կատարվելիք մեծ, տրավմատիկ վիրահատությունները հղի են երկար և ծանր հետվիրահատական շրջանով, ինչպես նաև մեծ է բարդությունների թիվը այդ վիրահատություններից հետո: Այդ իսկ պատճառով, հնարավորինս, վիրաբույժները ձգտում են խուսափել սուր պանկրեատիտ ախտորոշումով հիվանդների վիրահատական բուժումից: Էնդոտեսավիրաբուժության ներդրումը հնարավոր դարձրեց խուսափել տրավմատիկ վիրահատություններից: Մինիմալ տրավմատիզացիան թույլ տվեց չսպասելով բարդությունների առաջացմանը, բուժումը սկսել վիրահատական միջամտությամբ, որով և լավացվեց տվյալ հիվանդների բուժման արդյունքները, ինչպես նաև մեծ հնարավորություններ ստեղծեց հիվանդության տարբեր ձևերի տարբերակմանը և պաթոգենետիկ բուժմանը:
Հետազոտության հիմք են կազմել 24 հիվանդների բուժման արդյունքները (20 տղամարդ և 4 կին՝ 41-60 տարեկան), որոնք ընդունվել են ստացիոնար սուր պանկրեատիտ ախտորոշումով: Բոլոր հիվանդներին կատարվել են կլինիկական համալիր հետազոտություններ՝ ավանդական կլինիկական և գերձայնային մեթոդներով: Հետազոտման հատուկ մեթոդ է հանդիսացել ախտորոշիչ լապարասկոպիան: Բուժման մեջ լայնորեն կիրառվել են բուժիչ և դինամիկ լապարասկոպիկ մեթոդներ:
Դինամիկ լապարոսկոպիան բաժանվել է երկու խմբի՝ հրատապ և պլանային: Հրատապ լապարասկոպիան կատարվել է հիվանդների բուժման բացասական դինամիկայի դեպքում: Պլանային լապարասկոպիան կատարվել է հարդարման նպատակով, դրանով իսկ փոքրացնելով որովայնի խոռոչում ինտոքսիկացիայի աղբյուրը: Այդ 24 հիվանդներից, որոնց մոտ սուր պանկրեատիտ ախտորոշումը հաստավել է, 14-ի մոտ առկա էր այտուցային ձևը, 6-ի մոտ՝ ճարպային պանկրեոնեկրոզ, 2-ինը՝ հեմորագիկ պանկրեոնեկրոզ, իսկ 2-ի մոտ ախտորոշվել է խառը տարբերակը: Հիվանդության բարդացած ընթացք ախտորոշվել է 8-ի մոտ (ֆերմենտային պերիտոնիտ):
Հիվանդներից 15-ի մոտ կատարվել է որովայնի խոռոչի հարդարում, տուալետ, դրենավորում, ճարպոնային ծոցի դրենավորում: 6-ի մոտ կատարվել է խոլեցիստէկտոմիա, ընդհանուր լեղածորանի դրենավորում (4 հիվանդի մոտ՝ ըստ Պիկովսկու, 2 հիվանդի մոտ՝ ըստ Կեռի), որովայնի խոռոչի հարդարում, տուալետ, դրենավորում, ճարպոնային ծոցի դրենավորում: Կլոր կապանի կաթետերիզացիա կատարվել է բոլոր հիվանդների մոտ:
Բուժիչ լապարասկոպիաների ժամանակ կատարվել է նպատակաուղղված լապարասկոպիկ միջոցառումներ՝ որովայնի խոռոչի և ճարպոնային ծոցի դրենավերում, լյարդի կլոր կապանի կատետերիզացիա, խոլեցիստէկտոմիա, ընդհանուր լեղածորանի դրենավորում: Դրենավորման համար օգտագործվել են պոլիքլորվինիլային (մեկ և երկլուսանցքային) դրենաժներ, որոնք որովայնի խոռոչ են ներմուծվել մանիպուլյացիոն թրոակարների միջոցով: Դրենաժների տեղադրման վայրը և քանակը կախված է եղել որովայնի խոռոչում պաթոլոգիայի տարածվածության աստիճանից:
Ճարպոնային ծոցի դրենավորումը կատարվել է Վինսլովյան անցքի կամ ստամոքս-հաստ աղիքային կապանի բացվածքի միջոցով:
Լյարդի կլոր կապանի կաթետերիզացիան կատարվել է բարակ թրոակարի միջոցով՝ որովայնի առաջային պատից: 1-2 մմ տրամագծով կատետրը խորասուզվել է կապանի հաստության մեջ, որից հետո պարբերաբար կլոր կապանի բջջանք է ներարկվել 0.25%-ոց նովոկաինի լուծույթ, սպազմոլիտիկներ, հակահիստամինային, հակաֆերմենտային պրեպարատներ և ցիտոստատիկներ:
Բուժական մեթոդը ընտրելիս առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով. ամեն բուժիչ մանիպուլյացիա պետք է պաթոգենետիկ հիմնավորված լինի և սպասվող բուժիչ էֆեկտը չպետք է գերազանցի կատարման ռիսկը:
Մեր կլինիկայում կատարվող ախտորոշիչ և բուժիչ լապարասկոպիան հնարավորություն է տալիս ժամանակին ախտորոշել և բուժման հետագա ճիշտ տակտիկան ընտրել հիվանդության կոնկրետ փուլի համար՝ դրանով իսկ պայմանավորելով առողջացման լավ արդյունքները:
Կարդացեք նաև
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ ...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջամտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահատական բուժման ուշացումը մեծացնում է հետվիրահատական բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը...
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպերգլիկեմիա: Բժշկական գրականության մեջ երկար ժամանակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրեսորային, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...
Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթներով...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...
Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնասվածքների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտորոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապահովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն