Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ՀՀ Արտակարգ իրավիճակների և աղետների արձագանքման համակարգի խնդիրների ուսումնասիրությունը

2008 թվականի ապրիլից Առողջապահության հա­մաշ­խարհային կազմակերպության հետ մեկտեղ ուսում­նասիրվել է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվածությունը այս կամ այն արտակարգ իրավիճակներին դիմակայելու և դրանց հետևանքները արդյունավետ վերացնելու: Առանձնացվել են երկու ուղղություններ. առաջինը՝ տեսական, փաստա­թղթա­յին բնույթ ունեցող, որն արտակարգ իրավիճակների ժամանակ պետական կառույցների և հասարա­կու­թյան լայն շերտերի գործողությունների և դրսևորում­ների հիմքն է. երկրորդը՝ գործնական նշանակություն ունեցող, արտացոլում է երկրի տարբեր գերատես­չու­թյուն­ների նյութատեխնիկական բազայի հագեցվա­ծությունը և մարդկային ռեսուրսների մասնա­գի­տական նպատակային օգտագործման հարցերը:


 Աղետների և արտակարգ իրավիճակների ժամա­նակ Հանրապետության առողջապահական և այլ գերատեսչական ծառայությունների պատրաստա­կա­մության ու հագեցվածության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ ծա­ռայությունը բարեփոխման և հագեցման կարիք ունի:


Առանձնացվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում:


Խնդիրները վերաբերվում են առաջին հերթին կարողություններին, որտեղ հիմնական շեշտը դրվում է առաջնային՝ նախահիվանդանոցային փուլի կազմա­կերպ­ման վրա: Այսօր հանրապետության միայն որոշ հիվանդանոցներ ունեն անհետաձգելի բուժօգնություն կազմակերպելու հնարավորություն, շտապ օգնության ծառայությունը անհրաժեշտությունն ունի վերանորո­գ­ման և վերազինման (10000 բնակչին մեկ մեքենա Երևանում, իսկ շրջաններում 7000 բնակչության մեկ մեքենա):

 

Բացակայում է վրանային կամ շարժական հոսպիտալների ստեղծման մեխանիզմը, համապա­տաս­խան պատրաստվածությամբ ռեսուրսները չկան: Այդ գործընթացը հսկող և համակարգող ռեսուրսները հատուկ վերապատրաստման կարիք ունեն` հարցերը ժամանակին և արդյունավետ լուծելու համար: Շտապ­օգ­նության ծառայության ռադիոկապը գործում է միայն Երևանում և Աշոցքում և չի բավարարում պահանջները:


Մարդկային ռեսուրսների առումով մասնագետների բաշխվածությունը խիստ անհամաչափ է և հիմնա­կա­նում գերբեռնված Երևան քաղաքում, մինչդեռ հեռավոր բնակավայրերում նման մասնագետների խիստ կարիք կա: Շտապ օգնության ՀՀ մարզերի արտահիվանդանոցային կադրերը (բժիշկ, բուժքույր, վարորդ) վերապատրաստման և որակավորման կարիք ունեն: Անհրաժեշտ է ստեղծել արտակարգ իրա­վի­ճակների և աղետների բժշկա-հոգեբանական վերա­կանգնողական ծառայություն: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Ճառագայթային, քիմիա­կան և մանրէաբանական դիտարկման համակարգը, որը կարիք ունի հզորացման և արդիականացման:


Մի այլ խնդրի առաջ են կանգնեցնում երկրի պահուստային ֆոնդերը: Թեպետ հանրապետության մակարդակով առկա է դեղերի, պարագաների և վիրակապական նյութերի պահուստային ֆոնդ, սակայն այն ապահովված չէ բուժհաստա­տու­թյուն­ների մակարդակով: Ապահովված չէ նաև բուժ­կան­խարգելիչ դեղամիջոցների պահուստային քանա­կությունը: Բացակայում է համակարգված և միօրինա­կաց­ված կրթական մոդուլով բնակչության ուսուցումը (սկսած նախադպրոցական հասակից): Աղետների ու արտա­կարգ իրավիճակների հետևանքների վերաց­մանը մասնակցող բոլոր գերատեսչությունների արձա­գան­քման պատասխանատու օղակներին անհրաժեշտ է գործողությունների հաջորդականության և փոխ­հա­մագործակցության վերաբերյալ պարզ, հասանելի և մատչելի ուղեցույցներ:


Միջազգային համագործակցության դաշտում, թէև Հայաստանում արտակարգ իրավիճակների ժամա­նակ այլ պետությունների միջամտությունն ու արձագանքումը կատարվում է կնքված միջպետական համաձայնագրերով, սակայն անհրաժեշտություն կա, որ այդ մեխանիզմը ընդլայնվի սահմանակից երկրներից` Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հատ­կապես տեղեկատվական համակարգի ձևավորման նպատակով:


Հայաստանի Հանրապետությունը սկզբունքորեն կայացած է աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարելու: Ուսումնասիրությունների արդյուն­քում ի հայտ են եկել թերություններ, որոնք իրենց հերթին կօգնեն մշակելու նոր ուղեցույցներ՝ գործո­ղություն­ների կառավարման և մարդկային ռեսուրս­ներով հագեցման համար:

Հեղինակ. Ա.Մ. Մինասյան, Ռ.Բ. Ավագյան, Տ.Թ. Էկմեկջյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 33-34
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լապարասկոպիկ ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտության արդյունավետությունը խոլեդոխոլիթիազների ախտորոշման ժամանակ

Ներածություն:

Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրա­բուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդո­խոլի­թիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդ­ներով, քանի որ ...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Գլյուկոկորտիկոիդների կիրառումը սուր արմատիկային համախտանիշի բուժման ժամանակ

Կյանքի ժամանակակից պահանջները և աշխա­տան­քային պայմանները պարտադրում են արագ վերա­կանգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամ­կետ­ներում նրան վերադարձնել ակտիվ գործու­նե­ության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...

Նյարդաբանություն Ինտենսիվ թերապիա
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում

Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) հա­մալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...

Վիրաբուժություն Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններով հիվանդների ուշ հոսպիտալացումը որպես սոցիալ-հիգենիկ պրոբլեմ

Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջա­մտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահա­տա­կան բուժման ուշացումը մեծացնում է հետվիրա­հա­տա­կան բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը...

Վիրաբուժություն
Սթրեսորային հիպերգլիկեմիայի շտկման նպատակահարմարությունն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպեր­գլի­կե­միա: Բժշկական գրականության մեջ երկար ժամա­նակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրե­սո­ր­ա­յին, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...

Ինտենսիվ թերապիա
Ներգանգային թարախակույտերի բուժումը երեխաների մոտ

Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթ­նե­րով...

Մանկական հիվանդություններ
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Մանկական հիվանդություններ Առաջին բժշկական օգնություն
Նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթի և մանիտոլի կիրառման արդյունավետությունն օսմոթերապիայի շրջանակներում

Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմո­ռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորա­գույն խնդիրը է հանդիսանում  հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակա­ռակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...

Նյարդաբանություն Ինտենսիվ թերապիա
Ծանր գանգուղեղային վնասվածքներով երեխաների հետազոտման ալգորիթմի մեր փորձը

Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնաս­ված­քների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...

Մանկական հիվանդություններ
Տիբանտինային մոնոթերապիան նեյրոպաթիկ ցավային համախտանիշի բուժման ժամանակ

Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցա­վային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...

Նյարդաբանություն Ինտենսիվ թերապիա Բուժման մեթոդներ
Մանկական նեյրոտրավմայի կառուցվածքի դինամիկայի հարցի շուրջ

Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփո­խու­թյունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտո­րոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...

Մանկական հիվանդություններ
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Կոնքազդրային հոդի հետվնասվածքային օստեոխոնդրալ ազատ մարմինների արթրոսկոպիկ բուժումը

Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենա­բա­նական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեո­խոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բուժման մեթոդներ
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկությունները շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ

Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրա­հա­տությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապա­հովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...

Վիրաբուժություն Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ