Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Վիրահատական միջամտությունների ժամանակակից մոտեցումները պոլիտրավմաների ժամանակ
Պոլիտրավմաների բուժման սուր և վիճարկելի հարցերից է վիրահատական միջամտությունը։ Այն ներառում է հետևյալ խնդիրները՝ վիրահատական միջամտության ցուցումները, դրանց ծավալը, իրականացման ժամկետները և պայմանները։ Տրավմատիկ հիվանդության դրսևորման ծանրությունը կախված է վնասվածքի շոկոգենության և ցուցաբերվող օգնության որակի միջև անհամապատասխանությունից։ Բուժման հիմնական եղանակներից մեկը պետք է լինի օրգանիզմի ամբողջականության վերականգնումը, ինչը հաճախ պահանջում է վիրահատական միջամտություն։ Վիրահատական միջամտությունները որոշ պոլիտրավմաների ժամանակ պետք է անցկացվեն հնարավորին չափ վաղ:
Առաջարկված են վիրահատական միջամտությունների ժամկետների և իրականացման բազմաթիվ դասակարգումներ, սակայն համընդհանուր դասակարգում մինչ այժմ չի ընդունվել։ Վիրահատական միջամտության հարցը պետք է որոշվի ինտենսիվ թերապիայի ընթացքում։ Այն պետք է կրի կանխարգելիչ բնույթ տրավմատիկ հիվանդության զարգացման պրեցեսում։ Վիրահատական միջամտությունները ինքնին հանդիսանում են հակաշոկային միջոցառումներ՝ չնայած հասցվող լրացուցիչ վնասվածքին։ Կատարյալ տարբերակը այն իրավիճակն է, երբ բոլոր վնասվածքները վերականգնվում են տրավմատիկ հիվանդության սկզբնական շրջանում։ Սակայն գործնականում, որպես կանոն, հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ այս կամ այն վնասվածքը հնարավոր չի լինում վերականգնել վիրահատական ճանապարհով, տուժածի ծանր վիճակի պատճառով։
Մենք դիտարկել ենք 2003-2007թթ Էրեբունի ԲԿ-ում 327 պոլիտրավմայի կապակցությամբ բուժված հիվանդներ, որոնցից 239-ը ենթարկվել են վիրահատության։ Կատարված վիրահատական միջամտությունները բաժանել ենք երեք խմբի՝ 1) 195 անհետաձգելի միջամտություններ, որոնք կատարվել են որովայնի խոռոչի օրգանների վնասվածքի, կրծքավանդակի խոռոչում շարունակվող արյունահոսության, գլխուղեղի և ողնուղեղի կոմպրեսիաների ժամանակ։ Անհետաձգելի միջամտություններ անցկացվել են նաև կոնքի ոչ ստաբիլ վնասվածքների, վերջույթների ջնջխված և պոկված սեգմենտների առկայության ժամանակ։ 2) 27 հետաձգված վիրահատություններ, որոնք որոշ ժամանակով հետաձգվել են։
Դրանց են դասվել օստեոսինթեզը երկար խողովակավոր ոսկրերի դիաֆիզար և ներհոդային կոտրվածքների ժամանակ։ 3) 17 հիվանդների մոտ կատարվել են վիրահատություններ, որոնց չիրականացումը չէր կարող ազդել տուժածի վիճակի ծանրության վրա։ Այդ վիրահատություններին են դասվում բոլոր ռեկոնստրուկտիվ և կոսմետիկ միջամտությունները, որոնք գործնականում կարող են անցկացվել հիվանդի վիճակի կայունացումից հետո ցանկացած ժամանակ, այսինքն՝ տրավմատիկ հիվանդության ավելի ուշ շրջաններում։
Հատկանշական է, որ 33 հիվանդների մոտ, պայմանավորված մի քանի դոմինանտ վնասվածքներով, միաժամանակ աշխատել են երկու բրիգադներ։ Նմանատիպ միջամտությունների ժամանակ պարտադիր պայման է հանդիսացել լիարժեք անեսթեզիոլոգիական ապահովումը և արյան կորստի համարժեք վերականգնումը:
Հասկանալի է, որ սահմանները անհետաձգելի և հետաձգվող վիրահատությունների միջև հստակ չեն, ինչը կարող է առաջացնել տակտիկական դժվարություններ։
Այդ պատճառով մենք նպատակահարմար ենք գտնում վիրահատական միջամտությունները կատարել հաջորդականորեն՝ կողմնորոշվելով տուժածի վիճակի դինամիկ փոփոխությունով:
Կարդացեք նաև
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ ...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջամտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահատական բուժման ուշացումը մեծացնում է հետվիրահատական բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը...
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպերգլիկեմիա: Բժշկական գրականության մեջ երկար ժամանակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրեսորային, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...
Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթներով...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...
Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնասվածքների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտորոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապահովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն