Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններով հիվանդների ուշ հոսպիտալացումը որպես սոցիալ-հիգենիկ պրոբլեմ
Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջամտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահատական բուժման ուշացումը մեծացնում է հետվիրահատական բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը:
Գրական աղբյուրների վերլուծությունը ցույց է տվել, որ հոսպիտալացման ժամկետի վրա ազդում են հիվանդների ժամանակին բուժօգնության չդիմելը, մինչհոսպիտալային փուլում շտապ բուժօգնության կազմակերպումը, հիվանդից և բժշկից անկախ հոսպիտալացման ուշացման օբյեկտիվ պատճառներ: Ուշ հոսպիտալացման առաջնային պատճառ է համարվում ժամանակին բուժօգնության չդիմելը, որի պատճառը, ըստ հեղինակների, սեփական վիճակի ծանրության թերագնահատումն է և, որպես հետևանք ինքնաբուժությամբ զբաղվելու ձգտումը կամ սպասումը այն հույսով, որ ցավի նոպան կհանդարտվի:
Լ. Ի. Գարվինը և համահեղինակները հետևություն են արել այն մասին, որ ոչ ժամանակին հոսպիտալացման հիմնական պատճառը բուժօգնությանն ուշացած դիմելն է: Հեղինակները ընդգծել են, որ դա կախված չի եղել կամ գրեթե կախված չի եղել սոցիալ-կենցաղային պայմաններից, որը կազմել է դեպքերի 1,4 %: Հիմնական պատճառը (98,6%) հիվանդների (հարազատների) կողմից հիվանդության լրջության և վտանգավորության թերագնահատումն է կամ էլ այն, որ սուր ցավերի ի հայտ գալը գնահատվել է, որպես խրոնիկ հիվանդության դրսևորում, որը ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ, որոնք որովայնի սուր ցավերը համարում են իրենց խրոնիկ հիվանդության հերթական դրսևորում և գերադասում են սեփական փորձը օգտագործել առանց բժշկին դիմելու:
Ն.Ս. Եպիֆանովը և համահեղինակները հաստատել են, որ սուր վիրաբուժական հիվանդությունների առաջին նշանների մասին տեղեկացված են եղել հարցվածների միայն 40,5%: Հիվանդների 27,4% մտածել են, որ ցավերը ինքնուրույն կանցնեն, 38,6% ենթադրել են, որ դա ոչ վիրաբուժական հիվանդություն է, 13,4%-ի մոտ ցավերը թույլ արտահայտված են եղել:
Մի շարք հեղինակներ հիվանդների կողմից ժամանակին բուժօգնության չդիմելը կապում են տարեց և ծեր անհատների մոտ սուր վիրաբուժական հիվանդությունների ընթացքի որոշ առանձնահատկությունների հետ. ցավային սինդրոմի թույլ արտահայտվածության, կլինիկական դրսևորումների ատիպիկություն:
Առանձին խումբ են կազմում (14,8%) այն մարդիկ, ովքեր անփույթ են իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջության նկատմամբ, չարաշահում են ոգելից խմիչքները կամ չեն ցանկանում բժիշկներին դիմել ոչ աշխատանքային օրերին:
Որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությամբ հիվանդների հոսպիտալացման հապաղման պատճառների հաջորդ խումբը կախված է բուժաշխատողներից:
Շտապ ցուցումներով ուղարկված հիվանդներին հոսպիտալացնելու մերժումների վերլուծությունը ցույց է տվել, որ 24,6% դեպքերում օբյեկտիվ հետազոտման տվյալները սխալ են մեկնաբանվել, 23,7% դեպքերում հետազոտման օբյեկտիվ մեթոդները չեն օգտագործվել, 14,5% դեպքերում հիվանդի գանգատները անտեսվել են, 13,2% դեպքերում չի հավաքվել լիարժեք անամնեզ, 4,8% դեպքերում նկատվել է հիվանդության ատիպիկ ընթացք, 2,9% հիվանդները բերվել են չափազանց ծանր հոգեվարքային վիճակում: Պարզվել է, որ բուժաշխատողները որոշել են 4,9% դեպքերում հիվանդին հետևել տանը, 1,4% դեպքերում բուժել են տանը անտիբիոտիկներով, սպազմոլիտիկներով, 8,4% դեպքերում բուժել են սխալ ախտորոշմամբ և չեն վերահսկել հիվանդության ախտանիշների ընթացքին:
Լինում են դեպքեր, երբ շտապ օգնության բժիշկները չճշտված ախտորոշմամբ հիվանդին ներարկում են դեղորայք առանց հետագա հսկողության:
Ժամանակին հոսպիտալացման խոչընդոտող օբյեկտիվ պատճառներին կարելի է դասել այն պայմանները, որոնք նպաստում են որովայնի սուր վիրաբուժական հիվանդությունների ոչ ակնհայտ և ոչ տիպիկ ընթացքին, ինչը կապված է բնակիչների մեծամասնության մոտ օրգանիզմի ռեակտիվության փոփոխման, իջեցման, աղավաղման հետ, որին նպաստում են հակաբակտերիալ դեղամիջոցների համատարած, երբեմն անհիմն նշանակումը, ոգելից խմիչքների չարաշահումը, կյանքի միջին տևողության ավելացումը, որը բերում է խոշոր քաղաքների բնակչության մեջ տարեցների և ծերերի թվի հարաբերական աճի:
Ուշ հոսպիտալացման օբյեկտիվ պատճառներից են, հատկապես գյուղական վայրերում, երկար ճանապարհը, կապի բացակայությունը, տրանսպորտային միջոցների բացակայությունը, վատ եղանակային պայմանները:
Վերը նշվածից հետևում է, որ անհրաժեշտ է, բնակչության շրջանում լայնածավալ սանիտարա-լուսավորչական աշխատանքներ անցկացնելու միջոցով, պայքարել, որպեսզի հիվանդները վաղ փուլում դիմեն բուժօգնության, բացատրական աշխատանքներ անցկացնել հիվանդանոցում հիվանդի և հարազատների հետ, օգտագործել զանգվածային լրատվային միջոցները:
Այն դեպքերում, երբ հիվանդին ստացիոնար բերելիս նրա մոտ սուր պաթոլոգիայի կասկածը չի հաստատվում, անհրաժեշտ է նրան տրված տեղեկանքում տալ ցուցումներ նրա հետագա վարքի, ռեժիմի և վիճակի վատացման դեպքում կրկին բուժօգնության դիմելու անհրաժեշտության մասին:
Կարևոր է նաև բժիշկների գիտակցության մեջ ամրապնդել խորացված հետազոտության համար հիվանդների հոսպիտալացման անհրաժեշտությունը, երբ` բոլոր այն դեպքերում, երբ կա սուր վիրաբուժական հիվանդության ախտորոշման կասկած:
Կարդացեք նաև
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ ...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպերգլիկեմիա: Բժշկական գրականության մեջ երկար ժամանակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրեսորային, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...
Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթներով...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...
Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնասվածքների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտորոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենաբանական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեոխոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...
Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապահովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն