Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված է նդոպրոթեզի քառակի ռևիզիոն արթրոպլաստիկա (կլինիկական դեպքի նկարագրություն)
Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, ռևիզիոն արթրոպլաստիկա
Հիվանդը, ծնված 1974թ., ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն 23.03.05-ին հետևյալ ախտորոշմամբ. վիճակ աջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներում բազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ:
Հիվանդը գանգատվում է աջ կոնքազդրային հոդի շրջանի ցավոտությունից և աջ ստորին վերջույթի հարաբերական կարճացումից: Հիվանդի աջ կոնքազդրային հոդում շարժումները ամբողջ ծավալով են, սակայն ցավոտ: Հիվանդի աջ ոտքը 7սմ-ով կարճ է ձախից: Հիվանդը քայլում է կաղալով աջ ոտքից, մեկ հենակով` բռնած աջ կողմում:
Ըստ հիվնադի, 15 տարի առաջ ստացել է հրազենային կոտորակային վնասվածք որսորդական հրացանով: Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում և հետագայում` օտար մարմինների հեռացման և վերքի վիրաբուժական մշակման նպատակով հիվանդը, ընդհանուր առմամբ, վիրահատվել է 6 անգամ: 7-րդ վիրահատության ժամանակ կատարվել է աջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: Հետագայում ևս մեկ անգամ վիրահատվել է վերքում բորբոքային երևույթների առկայության պատճառով. կատարվել է ռևիզիա, քացախափոսային կոմպոնենտի փոխում: 2002թ.-ին` Թբիլիսիում, 9-րդ վիրահատության ժամանակ օպերատորը որոշում է հեռացնել էնդոպրոթեզը, սակայն, չկարողանալով հեռացնել ազդրային կոմպոնենտը, ավարտում է վիրահատությունը:
Հաշվի առնելով հիվանդի գանգատները և աջ ստորին վերջույթի համեմատական կարճացումը` որոշում է կայացվում կատարել ռևիզիոն արթրոպլաստիկա, փոխելով 2 կոմպոնենտները և տեղադրելով նոր էնդոպրոթեզ ճիշտ անատոմիական դիրքում:
25.03.05-ին կատարվեց վիրահատությունը կոմբինացված անզգայացման տակ:
Աջ ազդրի վ/3-ի հետվիրահատական սպիով հետին-կոզմնային կտրվածքով մոտ 20 սմ երկարությամբ բացվեց աջ կոնքազդրային հոդը, հեռացվեցին սպիական հյուսվածքները: Հոդը բացվելուց հետո հայտնաբերվեց ազդրային կոմպոնենտը հոդախախտի մեջ` քացախափոսային կոմպոնենտից վերև: Վերջինս պտտված էր 1800, մաշված էր էքսցենտրիկ ձևով, իսկ հանելուց հետո երևաց, որ նրա մեջ մաշվելու հետևանքով առաջացել էր անցք: Ազդրային կոմպոնենտի օձիքը ազդրոսկրի վզիկի ոսկրահատման գծից վեր էր գտնվում մոտ 2սմ-ով: Քացախափոսային կոմպոնենտը հեռացվեց առանց դժվարության:
Քանի որ առկա էր աջ վերջույթի կարճացում մոտ 7սմ-ով և ազդրային կոմպոնենտի վզիկը երկար էր (long neck), գլխիկի d=32մմ, և քանի որ ամբողջովին ընկղմված չէր ազդրոսկրի մեջ, ապա պրակտիկորեն հնարավոր չէր քացախափոսային կոմպոնենտը տեղադրել իր անատոմիական դիրքում և ուղղել հոդախախտը: Ուստի որոշվեց հեռացնել նաև ազդրային կոմպոնենտը: Ազդրային կոմպոնենտը պրոքսիմալ հատվածից հեռացնել չհաջողվեց և կտրվածքը երկարացվեց մինչև ազդրոսկրի դրսային կոճը: Ազդրոսկրի միջին/3-ականի մակարդակում կատարվեց տրեպանացիա: Մ/3-ից շարունակվեց ազդրային խողովակին զուգահեռ ոսկրահատում մինչև ս/3-ն: Սակայն ազդրային կոմպոնենտը` չնայած ձեռնարկված միջոցառումների, դեռ հեռացնել չէր հաջողվում: Ստիպված էնդոպրոթեզի ոտիկի շրջանում հատվեց ազդրոսկրը: Պարզվեց, որ էնդոպրոթեզը ունի 4 բաղկացուցիչ ոտիկներ, որոնք գտնվում են մեծ լարվածության ներքո և սերտորեն համակցված են ազդրոսկրի հետ: Առանձին անջատվեցին ոտիկները ազդրոսկրից և` դիստալ ծայրից հարվածելով, հեռացվեց ազդրային կոմպոնենտը:
Բնական քացախափոսի զննումից պարզըվեց, որ առկա էր վերին-հետին պատի դեֆեկտ մոտ 35-40%-ի չափով: Կատարվեց այդ հատվածի ոսկրային աուտոպլաստիկա, տրանսպլանտատը վերցնելով աջ նրբոլոքի դիաֆիզից:
Քացախափոսը մշակվեց և տեղադրվեց պրոթեզի քացախափոսային կոմպոնենտը` Helios ֆիրմայի, ոչ ցեմենտային, հիդրոքսիապատիտային ծածկով պատրաստված` ֆիքսելով այն 5 պտուտակներով: Կեղծ քացախափոսը լրացվեց և ամրացվեց ոսկրային ցեմենտով:
Այնուհետև, աջ ազդրոսկրի ս/3-ի կոտրվածքը համադրվեց և ֆիքսվեց մետաղական հարթակով: Մ/3-ականի մակարդակում ոսկրաբեկորները համադրվեցին և ֆիքսվեցին 2 մետաղական ամրաթելերով, իսկ տամբիոնների շրջանում` 3 մետաղական պտուտակներով:
Աջ ազդրոսկրի խողովակը մշակվեց և տեղադրվեց ազդրային կոմպոնենտը: Հոդախախտը ուղղվեց, կատարվեցին ստուգիչ շարժումներ և հյուսվածքները շերտ առ շերտ վերականգնվեցին:
Վիրահատության ընդհանուր տևողությունը կազմեց 8 ժամ 50 րոպե:
Հետվիրահատական շրջանում բարդություններ չեն արձանագրվել:
30.03.05 աջ ծնկան հոդը աշխատացնում էր Ա.Պ.Շ. սարքի օգնությամբ: Հիվանդին նշանակվել է երկարատև անկողնային ռեժիմ 1 ամիս տևողությամբ:
30.04.05 հիվանդը քայլում էր հենակների օգնությամբ:
22.06.05 հիվանդը քայլում էր մեկ ձեռնափայտով, ձախ կողմում: Վիրահատությունից 6 ամիս անց հիվանդը ներկայացել է ստուգողական հետազոտության: Գանգատներ չուներ: Քայլում էր առանց լրացուցիչ օգնող միջոցների: Շարժումների ծավալը կոնքազդրային հոդում սահմանափակված չէր: Վերջույթի ֆունկցիան լիովին վերականգնված էր:
Կարդացեք նաև
Բանալի բառեր. օբստուկտիվ ազոոսպերմիա (ՕԱ), անպտղություն, վարիկոցելե, օգնող ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաներ (ՕՌՏ)
Ներածություն: Օբստրուկտիվ ազոոսպերմիան (ՕԱ) դա էակուլյատում և հետէակուլյացիոն մեզում սպերմատոզոիդների և սպերմատոգենեզի բջիջների բացակայությունն է` պայմանավորված սերմնատար ուղիների երկկողմանի օբստրուկցիայով: Անպտղության բոլոր պատճառների մեջ` այդ թվում նաև կանացի և չպարզաբանված բնույթի, ՕԱ-ն կազմում է մոտ 1,5% [16]: Իր պատճառագիտությամբ և բուժման առանձնահատկություններով ՕԱ-ն արական անպտղության մյուս պատճառների մեջ ունի առանձնահատուկ տեղ...
Բանալի բառեր. կարծրամաշկություն, համախտանիշ, դասակարգում
Համաձայն ժամանակակակից պատկերացումների կարծրամաշկություն տերմինը միավորում է կարծրամաշկային խմբի հիվանդությունների լայն շրջանակ` համակարգային և օջախային կարծրամաշկությունից մինչև մակածված (ինդուցված) ձևերը և կեղծ կարծրամաշկությունը [6,10,13,17]: Պետք է նշել, որ 20-րդ դարի երկրորդ կեսում կարծրամաշկության մասին զարգացման տեսությունը մեծ էվոլյուցիա վերապրեց...
Բանալի բառեր. աղի, համախտանիշ, ախտորոշում, բուժում
Գրգռված աղու համախտանիշը (ԳԱՀ) սահմանվում է որպես որովայնային ցավ, կամ ապաբարեհարմարություն (discomfort)` աղու սովորությունների խանգարումով, որևէ մեխանիկական, կենսաքիմիական կամ բորբոքային պատճառի բացակայության պայմաններում: ԱՄՆ-ում բնակչության մոտ 10-15% տառապում է ԳԱՀ-ից, և կանայք ավելի հաճախ են ունենում այդ ախտանիշները, քան տղամարդիք: Ախտորոշումը հիմնվում է կլինիկական ախտանիշների վրա [1,74]...
Բանալի բառեր. արյան ռեոլոգիական հատկություններ, օզոնաթերապիա, լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա
Լեղաքարային հիվանդությունը պատկանում է ստամոքս-աղիքային համակարգի առավել տարածված հիվանդությունների թվին: Ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում լեղաքարային հիվանդությունը հանդիպում է բնակչության տարբեր տարիքային խմբերում (10-50%) և առկա է հիվանդության աճի արտահայտված միտում [1,3]: Այն գերազանցապես հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ, ընդ որում տարեց (60-74 տարեկան) և ծերունական (75-89 տարեկան) տարիքի անձիք կազմում են հիվանդների 50%-ը...
Բանալի բառեր. սրտամկան, հիբերնացիա, ստանինգ, իշեմիա, ռեպերֆուզիա
Համաձայն ժամանակակից պատկերացումների` նեկրոզից բացի իշեմիային ի պատասխան սրտամկանում կարող են զարգանալ 3 ախտաֆիզիոլոգիական ֆենոմեններ` իշեմիկ նախապայմանավորում, հիբերնացիա և ստանինգ: Իշեմիկ նախապայմանավորումը (անգլ.` ischemic preconditioning) (ԻՆ) սրտամկանի` նախորդող կարճատև իշեմիայի միջադեպերից հետո նոր գրոհին առավել հաջող դիմակայելու ունակությունն է...
Բանալի բառեր. պրոբլեմային մանրէներ, ներհիվանդանոցային ինֆեկցիաների բազմաէթիոլոգիական բնույթը, համաճարակաբանական դինամիկ հսկողություն, մանրէաբանական հետազոտություն
Ներհիվանդանոցային ինֆեկցիաների (ՆՀԻ) զարգացման ժամանակակից փուլը բնութագրվում է նրանց լայն տարածվածությամբ աշխարհի բոլոր երկրներում, հիվանդության նոզոլոգիական ձևերի բազմաէթիոլոգիական բնույթով և հարուցիչների պոլիօրգանային տեղակայմամբ, բուժական և հակահամաճարակային միջոցառումների ցածր արդյունավետությամբ, բարձր սոցիալ-տնտեսական կորուստներով [1]...
Բանալի բառեր. արթրոսկոպիա, ծնկան հոդի դեֆարթրոզ, հիալուրինաթթու
Դեֆորմացնող արթրոզը հոդի դեգեներատիվ-դիստրոֆիկ պոլիէթիոլոգիկ հիվանդություն է, կապված հոդաճառում հոմեոստազի առաջնային խանգարման հետ, որն էլ բերում է հոդաճառի լրիվ կամ մասնակի քայքայմանը՝ հոդը կազմող հյուսվածքների ոչ սպեցեֆիկ բորբոքային – պրոլիֆերատիվ - դեգեներատիվ փոփոխություններով և դրսևորվում է ցավերով ու հոդի ֆունկցիայի խանգարմամբ: Հոդաճառի դեգեներատիվ փոփոխություններին զուգընթաց դիտվում են նաև փոփոխություններ ոսկրերի, հոդաշապիկի, կապանների, սինովյալ թաղանթի և մենիսկների կողմից...
Բանալի բառեր. կարպալ թունելի սինդրոմ, կարպալ թունելի ճնշում, պարբերական հիվանդություն
Կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան միջնակ նյարդի կոմպրեսիան է կարպալ խողովակում:
Առաջին անգամ այս վիճակը նկարագրվել է 1854թ. Ջեյմս Պեջետի կողմից մի հիվանդի մոտ, ով ունեցել է ճաճանչոսկրի դիստալ կոտրվածք [7]: Այնուհետև` 1913թ. ֆրանսիացի նյարդաբաններ Պիեռ Մարին և Չարլզ Ֆոքսը նկարագրել են միջնակ նյարդում տեղի ունեցող փոփոխությունները՝ թենարի երկկողմանի ապաճում (ատրոֆիա) ունեցող հիվանդի դիահերձման հիման վրա...
Բանալի բառեր. ճաճանչոսկր, արմնկային հոդ, կոտրվածք, կայուն օստեոսինթեզ
Արմնկային հոդը կազմող ոսկրերի կոտրվածքների մեջ ճաճանչոսկրի վզիկի և գլխիկի կոտրվածքները կազմում են 33,5-35% [1-3]:
Ճաճանջոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքների բուժումը համարվում է արդի վնասվածքաբանության լուրջ խնդիրներից մեկը: Առաջարկված կոնսերվատիվ և վիրահատական եղանակները միշտ չէ, որ երաշխավորում են ցանկալի արդյունքներ: Առավել հաճախ օգտագործվում են բուժման վիրահատական եղանակները` գլխիկի հեռացում, մետաղական օստեոսինթեզ կամ վնասված գլխիկի առաջնային փոխարինում տարբեր էնդոպրոթեզներով[13,14,16]...
Բանալի բառեր. սեկրետանի համախտանիշ, ռեֆլեկտոր սիմպաթիկ դիստրոֆիա, դաստակի այտուց, ինքնավնասում
Հանդիպում են ինքնավնասման բազմաթիվ դեպքեր, զանազան առարկաների, միջոցների օգտագործմամբ: Նկարագրված են դեպքեր` երբ եղնգային թիթեղի շուրջը մտցնում են զանազան առարկաներ՝ առաջացնելով խրոնիկական պարոնիխիա մշտական թարախահոսությամբ, մեկ այլ դեպքում մաշկին դնելով քիմիական գրգռիչ նյութով վիրակապ, առաջացնում են չլավացող խոցեր կամ վերքեր...
Բանալի բառեր. բուժտարահանում, որակավորված վիրաբուժական օգնություն
Արցախյան տեղային բնույթ կրող հակամարտության ժամանակ անձնակազմի բժշկական ապահովման վերլուծությունը անհրաժեշտություն է առաջացնում տեղային պատերազմներում, հաշվի առնելով հիվանդներին և վիրավորներին ցույց տրվող փուլային բուժօգնության մարտավարությունը, մշակել ավելի ժամանակակից ռազմաբժշկական մեթոդներ եւ եղանակներ...
Բանալի բառեր. ռեակտիվ հոդաբորբեր, հիվանդության պատմագիր, սակրոիելիտ, սպոնդիլիտ
Ռեակտիվ հոդաբորբերը ստերիլ, ոչ թարախային բորբոքումներով հոդաբորբեր են, որոնք զարգանում են ի պատասխան արտահոդային վարակի: Ռեակտիվ հոդաբորբ տերմինը առաջարկվել է Էնհովենի և համահեղինակների կողմից 1969թ.: Ներկայումս ռեակտիվ հոդաբորբ ասելով հասկանում ենք միայն այն հոդաբորբերը, որոնք կապված են տարած աղիքային (էնտերոգեն) կամ միզասեռական (ուռոգենիտալ) վարակի հետ և ասոցացվում են HLA B27 հակածնի հետ, ընդ որում ռևմաթոիդ գործոնը արյան շիճուկում բացակայում է...
Բանալի բառերը. սուր ծանր շնչական համախտանիշ, կլինիկա, ախտորոշում, բուժում, կանխարգելում
Այս հոդվածի առաջին մասում բերված են գրականության տվյալներ 2002-2003թթ. մոլեգնած, 8422 մարդկանց ախտահարած և 916 հոգու մահվան պատճառ դարձած վարակային հիվանդության` սուր ծանր շնչական համախտանիշի (ՍԾՇՀ) պատմական հարցերի, հարուցչի աղբյուրների, տարածման մեխանիզմների և վիրուսաբանական ախտորոշման մասին [1]...
Բանալի բառեր. հաշմանդամություն, անվանակարգում, դասակարգում, չափորոշիչներ
Գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի բոլոր երկրներում հաշմանդամությունը աճի միտում ունի և հաշմանդամության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն