Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցուցանիշային ֆինանսավորում

Բանալի բառեր: ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորում, ռեյտինգի մակարդակ, պետական պատվեր

Սպասարկման ոլորտում, ինչպիսին է նաև առողջապահությունը, ցանկացած գնում կատարելիս ենթադրվում է, որ գնորդը կբավարարվի իր պահանջմունքներին համապատասխան որոշակի մակարդակով: Այդ մակարդակի չափին, ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորման մեջ, համապատասխանում է այսպես կոչված միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը:

 

Մոտեցումը ենթադրում է, որ պետական պատվեր տեղադրող մարմինը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նոմինալ փոխհատուցման չափը կախվածության մեջ է դնում միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակից, որը և համապատասխանում է պետական պատվեր տեղադրող մարմնի կողմից գնվող բժշկական ծառայությունների ցանկալի մակարդակին: Այդ փոխհատուցման էությունը կայանում է ոչ թե ֆինանսավորման կամ չֆինանսավորման մեջ, այլ միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակից տարբերությունների առկայության դեպքում, ֆինանսավորման իրականացում նոմինալ, ցածր կամ բարձր ռեյտինգի մակարդակներին համապատասխան:

 

Միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը որոշվում է բժշկական հաստատությունների ընդհանուր ցուցանիշների համեմատության սկզբունքով և կատարվում է ամսեկան կտրվածքով: Բժշկական հաստատության ընդհանուր ցուցանիշը (ռեյտինգը) որոշվում է առողջապահական համակարգում առկա թերությունների և խնդիրների, ինչպես նաև բուժման և կառավարման արդյունավետությունը արտացոլող ցուցանիշների միջոցով, որոնք իրենց հերթին բաղկացած են լինելու ենթացուցանիշերից:­­­­­ ­­­­­­­­ ­­­­­ ­­­­­­ ­­­­ ­­­­ ­­­­­ ­­­­ ­­­­­­ ­­­­­ ­­

 

Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է ենթադրել, որ իրականությունը արտացոլող ցուցանիշների ու ենթացուցանիշների առկայության դեպքում հնարավորություն կընձեռնվի առողջապահական համակարգի ապագա զարգացումը ուղղել պետությանը ցանկալի ուղիով:­­­ ­­

 

Ելնելով այն հանգամանքից, որ միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը որոշվում է ամսեկան բժշկական հաստատությունների ընդհանուր ցուցանիշների համամատության սկզբունքով, միջին նոմինալ ռեյտինգի մակարդակը տատանվելու է ամեն ամիս բժշկական հաստատությունների ընդհանուր ցուցանիշների փոփոխության հետ մեկտեղ: Այս ամենը կնպաստի միջին (նոմինալ) ռեյտինգի պահանջների ամսեամիս բարձրացմանը, քանի որ առկա կլինի բժշկական հաստատությունների միջև խրախուսող ֆինանսավորման համար մրցակցություն, ինչպես նաև թերի ֆինանսավորում ստացածների միջև ձգտում նոմինալ կամ խրախուսող ֆինանսավորում ստանալու: Բժշկական հաստատությունների միջև մրցակցության խրախուսմանը կնպաստի նաև մամուլում և հեռուստատեսությամբ նոմինալ, բարձր և ցածր ռեյտինգի մակարդակ ունեցող բժշկական հաստատությունների ցուցակների հրապարակումը, որը հնարավորություն կընձեռի ներազդելու ՀՀ տարածքում հիվանդների հոսքերի վրա:

 

Որպես հետևանք, երկարաժամկետ պարագայում բարենպաստ պայմաններ կստեղծվեն այն բժշկական հաստատությունների զարգացման համար, որտեղ առկա կլինի ներքին կառավարման (մենեջմենթի) պատշաճ մակարդակ: Հիմնադիր մարմինները ստիպված կլինեն, բժշկական հաստատություններում, որոնցում կառավարումը կլինի անիրազեկ իր գործունեությանը, քայլեր ձեռնարկել բժշկական հաստատությունների ղեկավարության փոփոխության ուղղությամբ: Իհարկե չի բացառվում պետական պատվեր տեղադրող մարմնի կողմից ներքին կառավարման (մենեջմենթի), տնտեսավարության արդյունավետության, բժշկական օգնության և սպասարկման որակի, ֆինանսավարկային քաղաքականության և այլ ուղղությունների վերաբերյալ բժշկական հաստատու­թյուններին խորհրդատվությունների մատուցումը: ­­­ ­­ ­­­­­­­ ­­­­­­­­­­­ ­­­­ ­­ ­­­ ­­­­­ ­­­­­­­­ ­­­ ­­­­­­­­­­

 

Ինչպես կարելի է ենթադրել, պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցուցա­նշային (ռեյտինգային) ֆինանսավորման հետևանքը կլինի պետության սահմանափակ միջոցների օգտագործման արդյունավետության և նպատակայնության ամսեամիս բարձրացումը:­­­­­­­­­­­­ ­­

 

Ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորումը կարելի է իրականացնել ցանկացած փոխհատուցման մեխանիզմի օգտագործման դեպքում, միայն թե հարցը հանգում է ընտրված ցուցանիշներին և ենթացուցանիշներին:­­­­­­­­­

 

ՀՀ առողջապահական համակարգում ներկայումս կարելի է առանձնացնել հետևյալ թերությունները՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների անշահագրգռվածությունը բնակչության առողջության բարելավման մեջ, բժշկական հաստատությունների ներքին կառավարման ասպարեզում նոր մոտեցումներին և լուծումներին անտեղյակ լինելը և, որպես հետևանք, բժշկական օգնության ևսպասարկման ցածր մակարդակը, բժշկական հաստատությունների տրամադրության տակ գտնվող ակտիվների ոչ արդյունավետ օգտագործումը, հիմնական միջոցների (ֆոնդերի) մեծ չափերի հասնող մաշվածությունը, վճարովի ծառայությունների գների արհեստական ցածր մակարդակը, բուժական անձնակազմի թվի անհամապատասխանությունը կատարված աշխատանքներին, օրինական աշխատավարձերի մակարդակի ցածր լինելը, բժշկական հաստատություններում ուռճացված անձնակազմերը և այլն: Վերը նշված թերություններին կարելի է ավելացնել նաև առողջապահական համակարգին տրամադրվող սահմանափակ պետական միջոցների անհամապատասխանությունը իրական պահանջներին, մեծ չափի անօրինական հավելավճարները և, որպես հետևանք, բնակչության դժգոհությունը առողջապահական համակարգով:­­­­­­ ­­­­­ ­­­­­­ ­­­­ ­ ­­­­­­­­­ ­­­­ ­­­­­­

 

Եզրակացություն

 

Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների առկայության պայմաններում, վերը նշված թերությունների վերացմանը կարող է հնարավորին չափ նպաստել առաջարկվող բժշկական հաստատությունների ռեյտինգային ֆինանսավորման մեխանիզմը, որը ուղղակի ձևով կախվածության մեջ է դնում բժշկական հաստատությունների ֆինանսական վիճակը այդ թերությունների վերացմանը ուղղված աշխատանքներից:­­­ ­­­ ­­

 

 

Գրականություն


  1. Robert J. Taylor, Susan B. Taylor The AUPHA Manual of Health Services Management (1994). Gaithersburg, Maryland.
  2. Хорнгрен Ч.Т., Фостер Дж. Бухгалтерский учет: управленческий аспект М.: Фи­нансы и статистика, 1995.
  3. Immergut E.M. Health Politics: Interests and Institutions in Western Europe. (1992) Cambridge: Cambridge University Press.
  4. Jaros J. and Kalina K. Czech Health Care System: Delivery and Financing (1998), Paris: Organi­zation for Economic Co-operation and Development.
  5. Jonsson B. and Musgrove P. Government financing of health care, In: G.J. Schieber (ed.) Innovation in Health Care Financing: Proceedings of a World Bank Conference, 10-11 March 1997 Washington, DC: World Bank.

Հեղինակ. Ա.Հ. Հովսեփյան Էրեբունի բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2005 (23) 39-41
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցանցենու հետազոտման գունակոնտրաստային ախտորոշիչ եղանակ

Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)­

Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...

Ակնաբանություն
Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)

Բանալի բառեր. ցերվիցիտ, էնդոցերվիցիտ, բորբոքային հիվանդություն

Մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում ինֆեկցիոն պաթոլոգիան շարունակում է արդիական խնդիր մնալ: Հեղինակների տվյալներով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները վերջին տարիներին առանձնահատուկ հրատապ նշանակություն ունեն` կապված դրանց բարձր հաճախականության (գինեկոլոգիական հիվանդների 60-65%), պտղին ինֆեկցիայի փոխանցման հնարավորության և երիտասարդացման հետ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ֆիզիկական ռեաբիլիտացիան

Բանալի բառեր. սրտամկանի սուր ինֆարկտ, ֆիզիկական ռեաբիլիտացիա, վարժություններ

Երկար ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման պարտադիր պայման էր համարվում տևական անկողնային ռեժիմը: Այդպիսի ռեժիմիև հատկապես առաջին մոտ 3-շաբաթյա լիակատար հանգստի բացասական կողմերը ակնհայտ էին. նվազում էր կմախքային մկաններիզանգվածը (հիվանդների մի մասը առանց հատուկ վերականգնողական վարժությունների բառացիորեն չէր կարողանում կանգնել ոտքիվրա)...

Սրտանոթաբանություն
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Այլ հոդվածներ
Երևանի շտապ օգնության կայանի աշխատանքի կազմակերպման որոշ հիմնահարցեր ըստ ամիսների և սեզոնների 2001-2004թթ. ժամանակահատվածում

Բանալի բառեր. շտապ օգնության կայան, հիմնահարցեր, հիվանդացություն

Ժամանակակից բժշկագիտության և գործ­նա­­կան առողջապահության արդիական պրոբ­­լեմների շարքում խիստ կարևորվում են բնակ­չությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնության ցուցաբերման հար­ցերը: Նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված նախա­հոս­պիտալային շտապ բժշկական օգնության համակարգը համարվում է խորհրդային ա­ռող­­ջապահության կարևոր նվաճումներից մեկը [1-5]...

Զինված ուժերում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի մասին

Բանալի բառեր. զինված ուժեր, ինֆեկցիոն հիվանդություն

Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը տարբեր երկրների բանակներում եղել է տարբեր: Ընդ որում հրատարակված գիտական աշխատանքներում ինֆեկցիոն հիվանդությունների պրոբլեմը հիմնականում արծարծվում...

Վարակաբանություն
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված էնդոպրոթեզի կրկնակի ռևիզիա (կլինիկական դեպք)

 

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական դեպքեր
Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների կլինիկանեյրոֆիզիոլոգիական վերլուծությունը

Բանալի բառեր. էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, կոգնիտիվ դրդված պոտենցիալներ` P–300, Վեքսլերի թեստ, ռիվաստիգմին (պրոմետաքս)

Ցերեբրովասկուլյար հիվանդությունների մեծ տարածվածությունը, հիվանդների հաշմանդամության բարձր տոկոսը, սոցիալ-տնտեսականպրոբլեմները, որոնք ծագում են գլխուղեղի անոթային հիվանդությունների դեկոմպենսացիայի ժամանակ, բացատրում են այդնոզոլոգիաների բուժման բժշկա-սոցիալական մեծ նշանակությունը...

Նյարդաբանություն
Ձախ նախասրտի միքսոմայի հեռացման դեպք

Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա

2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:

Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.­­­­­­

ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին...

Սրտանոթաբանություն Կլինիկական դեպքեր
Ինֆեկցիոն հսկողության ծրագրի ֆինանսական արդյունավետության հետազոտություն

Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ ­­­

Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման...

Վարակաբանություն
Զորքերում համաճարակային իրավիճակի օրինաչափություններն ու առանձնահատկությունները

Բանալի բառեր. համաճարակային իրավիճակ, զորքեր, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսային հեպատիտ

Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով...

Վարակաբանություն
Երևանի շտապ օգնության կայանի գործունեության հետագա կատարելագործման մարտավարության որոշ հարցեր

Բանալի բառեր. շտապ օգնություն, մարտավարություն, կատարելագործում

Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]...

Հրատապ թեմա Հայաստանում
Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքների և ֆիբրոադենոմաների տարբերակիչ ախտորոշման չափորոշիչները

Բանալի բառեր. կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցք, ֆիբրոադենոմա

Կրծքագեղձի ախտահարումների շարքում ֆիբրոադենոմաները գրավում են երրորդ տեղը՝ մաստոպաթիայից և քաղցկեղից հետո: Տերևանման ֆիբրոադենոմաները, այլ կերպ ֆիլոիդ ուռուցքները (ՖՈՒ), ֆիբրոադենոմաների շարքում կազմում են 11.9% [1–3]: Եվ՛ ֆիբրոադենոմաները, և՛ ֆիլոիդ ուռուցքները դասվում են ֆիբրոէպիթելային ախտահարումների շարքին, սակայն ՖՈՒ-ը ունի չարորականացման միտում և կարող է վերափոխվել սարկոմայի, կարցինոսարկոմայի և քաղցկեղի [4–6]...

Ուռուցքաբանություն
Դիսլիպոպրոտեիդեմիայի նշանակությունը էնդոթելի վնասման մեջ թոքային հիպերթենզիայի ժամանակ

Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա

Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվան­դու­թյուն­ների բարդություն, կամ ունենալ իդեո­պա­թիկ ծագում: Այն բնութագրվում է թո­քա­յին անոթների դիմադրողականության և թո­քա­յին զարկերակում ճնշման աստիճա­նա­կան բարձրացմամբ, որը բերում է աջ փորո­քային անբավարարության զարգացման: Թո­քային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թո­քային զարկերակում միջին ճնշումը գերա­զանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվա­ծու­թյան ժամանակ [2,9,10]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ