Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Նման խնդիրը լուծելու համար շատ կարևոր է ուսումնասիրել առողջապահական հիմնարկների պոտենցիալ հնարավորությունները, այն միջոցները, որոնցով պայմանավորված է ախտահարման օջախ հասնելու հնարավորությունները և բուժօգնության ցուցաբերումը, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային (բուժ-կանխարգելիչ) միջոցառումների կազմակերպումը:­­­­­ ­­­ ­ ­­­ ­­­­­­­ ­­­­­­­­

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ արտակարգ իրավիճակների բժշկության ստորաբաժանումները (ԱԻԲՍ) հիմնականում համալրված են զորակոչային տարիքի անձնակազմով, որտեղ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունների ժամանակ զինված ուժերի բժշկական անձնակազմը, ունենալով անբավարար համալրվածություն, ի վիճակի չէ արդյունավետ բուժօգնություն կազմակերպել ախտահարման օջախներում: Արտակարգ իրավիճակների կառուցվածքում գտնվող բժշկական ստորաբաժանումները չեն բավարարում և համապատասխանում պատերազմական գործողությունների բուժ. ապահովման ժամանակակից պահանջներին:

­­­­­ ­ ­­­­ ­­­­­ ­­­­­

Քաղաքացիական պաշտպանության բժշկական ստորաբաժանումները մտնում են խաղաղ ժամանակներում բնակչությանը ցուցաբերվող ամենօրյա պատրաստակամություն ունեցող բուժ. հիմնարկների շարքը: Մի խոսքով, պատերազմական գործողությունների սկզբնական շրջանում պահանջվում է որոշակի ժամանակահատված այդ բուժ. հիմնարկները մարտական պատրաստակամության աստիճանի բերելուև նրանց ըստ նշանակության նպատակային օգտագործելու համար: Այդ կապակցությամբ էլ այդ հաստատությունները սովոր չեն արտակարգ իրավիճակներում աշխատելու, և խաղաղ ժամանակ էլ բնակչությունը պատրաստված չէ լարված և դժվար իրավիճակներին:­­­­ ­­­­­ ­­­ ­ ­­

 

Շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ժամանակակից պատերազմում բժշկա-մարտավարական իրավիճակներում խիստ անհրաժեշտ է բժշկական ստորաբաժանումների կառուցվածքի կատարելագործումը ախտահարման օջախներում աշխատելու համար:­­ ­­­­­­­

 

Ավանդական բուժծառայության կազմակերպման մոտեցումները (բժշկա-սանիտարական ապահովումը) չի կարող իրեն արդարացնել ժամանակակից պատերազմներում, հատկապես լայնածավալ գործողությունների ժամանակ: Այդ պատճառով էլ արտակարգ իրավիճակների ժամանակ ցուցաբերվող բուժօգնության կազմակերպումը արտակարգ իրավիճակների համար ունի առաջնային նշանակություն: Այս խնդրի բավարար լուծումը պայմանավորված է մարտական գործողությունների ժամանակ բուժծառայության ստորաբաժանումների կազմակերպման վերաբերվող առանձնահատկությունների, մարտական վնասվածքների դժվար կանխատեսվող գործոններով և արտակարգ իրավիճակներով: Այս առիթով տվյալ խնդրին բազմիցս անդրադարձել են մամուլում [5,7,10,11,14], ինչպեսնաև Հյուսիսային Կովկասում hակահարձակողական օպերացիայի բուժսպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ Չեչենական հանրապետությունում [1,2,4,6,8,9,13]:

 

Այս բոլորից ելնելով ռազմադաշտային բազմապրոֆիլ հոսպիտալների, ինչպես նաև այլ բժշկական ստորաբաժանումների օգտագործումը բնակչության բուժ-կանխարգելիչ և բժշկա-սանիտարական միջոցառումները արտակարգ իրավիճակների ժամանակ ունեն իրենց առանձնահատկությունները:

­­­ ­­­

Այս տարբերակվող առանձնահատկությունները հետևյալն են.

­­­­

  • Մարտական գործողությունների ընթացքում բուժծառայության մարտավարությունը կապված է պատերազմական գործողության ծավալներից և ընգրկված տարածքից;­­­­­­ ­­

  • Լայնածավալ պատերազմական գործողությունների ժամանակ, պայմանավորված տարիքային առանձնահատկություններով, առաջանում է զորակոչային տարիքի մարդկային ռեսուրսների պակաս, զգացվում է ժողովրդական տնտեսությունում պահանջվող մասնագետների պակաս, ընդ որում նաև բժշկական կադրերի, որով որ պետք է համալրվի արատակարգ իրավիճակների բուժ. ծառայությունը;­­­­­­­­­­­­­ ­­­­­­­

  • Պայմանավորված ռակետա-ռումբային միջոցների օգտագործման հետ, որոնք բնակչության շրջանում կարող են առաջացնել միանգամից բազմաօջախային բռնկումներ, որը բերում է լրացուցիչ միջոցների և բուժանձնակազմի պակասի, ախտահարման օջախներում աշխատելու համար: Այս պարագայում անհրաժեշտ է յուրաքանչյուր ուղղության համար ունենալ մարտավարական մոտեցում և խնդիրներին տալ անհատական լուծում:­­­ ­­­­ ­­­­ ­

  • Թշնամու կողմից գործածվող ռազմական միջոցների օգտագործումը խոշոր քաղաքների կամ խոշոր արտադրական կենտրոնների վրա կարող են նպաստել լրացուցիչ քիմիական և ռադիոակտիվ միջոցների տարածմանը և բնակչությանը բերել լրացուցիչ քիմիական և ռադիոակտիվ նյութերով ախտահարումների, որը բերում է երկրորդային ախտահարումների օջախների առաջացման և զանգվածային սանիտարական կորուստների, տարածքի լրացուցիչ ախտահարման: Այս պայմաններում բժշկական անձնակազմը պետք է վերապրոֆիլավորվի կոմբինացված ախտահարումների օջախում աշխատելու համար;­­­­ ­­ ­­ ­­­­ ­­­­

  • Պատերազմական գործողությունների ժամանակ երկրների տնտեսությունը, արտադրամասերը, ինչպես նաև բժշկական արտադրությունը վերապրոֆիլավորվում են այնպիսի ուղղությունների, որոնք ելնում են պատերազմի թիկունքային և բժշկական ապահովման շահերից: Այս գործոնից կախված խիստ ընկնում է կենտրոնական բժշկական ստորաբաժանումների բուժ-տեխնիկական մատակարարումը:­­ ­­­­ ­­­ ­­­

 

Այսօր էլ բուժծառայության կազմակերպման կառուցվածքների կատարելագործումը պատերազմական գործողությունների ժամանակ չիկորցրել արդիականությունը և անհրաժեշտություն կա ողջ պետության ռազմաբժշկական և Արտակարգ իրավիճակների համակարգի կատարելագործման: Այս հանգամանքը անհրաժեշտություն է ստեղծում պատերազմական և խաղաղ ժամանակների համար բուժծառայության միասնական համակարգերի համագործակցության:­­­ ­­­­­­ ­­ ­­

 

Բազմատեսակ պատերազմական ձևերի կիրառումը, ժամանակակից պատերազմներում բուժծառայության հզորացումը չի կարող լինել ստաբիլ և մոբիլ, այն կախված է պատերազմի մասշտաբից, ձևից, ծավալից (լոկալ և տոտալ պատերազմներ), որոնցով պայմանավորված է այդ պատերազմում կիրառվող զենքի և զինամթերքի օգտագործումը: Այդպիսի գործունեության պայմանները և առանձնահատկությունները բժշկական մարտավարությունը պետք է տարբերվի կոմպլեքս բուժ-կանխարգելիչ միջոցառումներից:­­ ­­­­ ­­­­ ­­­­­­­

 

Թվարկված առանձնահատկությունները հարկադրում են բուժտարահանման համակարգի կատարելագործման, հաստիքաշտաբային կազմակերպչական կառուցվածքի, շտաբային կառուցվածքի, խաղաղ և պատերազմական ժամանակ, մշտական և փոփոխական հաստիքաշտաբային հաստիքների և արտահաստիքների կառուցվածքային փոփոխությունների:­­­­ ­­­­­ ­

 

Հոսպիտալների արտահաստիքային հաստիքները կազմավորվում և համալրվում են բուժ-կանխարգելիչ հիմնարկի մասնագետների հաշվին:­­­­­ Արտակարգ իրավիճակների ժամանակ ցուցաբերվող բուժօգնության բուժտարահանման համակարգում, ռազմադաշտային վիրաբուժական օգնությունը գտնվում է առաջնահերթ պլանում: Այս թեզիսի նպատակն է բացահայտել, որ ռմբակոծությունների հարվածի ժամանակ վիրաբուժական ախտահարումների թիվը լինում է գերակշռող, որոնք կարիք ունեն համապատասխան էտապային բուժօգնության ևբուժման: Այս հանգամանքը հաշվի առնելով խիստ անհրաժեշտ է հաստիքներում հաշվի առնել բուժ. հիմնարկների ուժեղացումը վիրաբուժական, անեսթեզիոլոգիական-վերակենդանացման ուղղությամբ և մասնագետներով:­­­­­ ­­­­­ ­­­ ­­ ­­

 

Ախտահարման շրջանում խիստ վտանգավոր օբյեկտներում (քիմիական և պայթյունավտանգ) հայտնվում են բազմաթիվ կոմբինացված, կոմբինացված ռադիոակտիվ, կոմբինացված ճառագայթային, կոմբինացված ջերմամեխանիկական ախտահարումներ: Այս պայմաններում կոմբինացված վնասվածքները ուղեկցվում են 2 և ավելի վնասվածքներով, ուստի կասկած չկա, որ անհրաժեշտ է մասնագիտական  հաստիքային կառուցվածքների ավելացում և ուժեղացում այլ մասնագետներով:­­­­­­­­ ­­­­­ ­­­

 

Բավաանին կարևոր խնդիր է համարվում նաև մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը: Արտակարգ իրավիճակների բժշկական դասընթացներում անհրաժեշտ ենք համարում, որպեսզի բոլոր բժշկական մասնագետները անցնեն նախապատրաստական և վերապատրաստական դասընթացներ համապատասխան թեմատիկայով:

­­­­ ­­­­­­ ­­

Այս հարցը կարելի է համարել լուծված այն դեպքում, երբ արտակարգ իրավիճակների բժշկական խնդիրները բավարար ազատ ուսումնասիրվել են, իսկ մասնագետները պատերազմի ժամանակ ձեռք են բերել համապատասխան հմտություն և փորձ: ­­­­­

 

Շատ կարևոր առանձնահատկություն է համարվում բժշկական ստորաբաժանումների նորմալ ֆունկցիոնալ գործունեությունը ինչպես նաև այդ կառույցների վերազինումը հայրենական սարքավորումներով և գործիքներով, որոնք արտակարգ իրավիճակների դեպքում լրացվումեն արտասահմանյան տեխնիկայով և միջոցներով: Հոսպիտալների սարքավորումների մոտ 50%-ը կազմում են արտասահմանյան սարքավորումները, որոնք դժվար թե պատերազմի ժամանակ լինեն օգտագործման համար նպատակահարմար:

 

Այս արտասահմանյանսարքավորումնեը խաղաղ պայմաններում արդարացնում են իրենց, և բավարարում են ժամանակակից բժշկության պահանջները: Այդնույն խնդիրը կա նաև դեղորայքի բնագավառում, առկա է բավական քանակության դեղորայք, որի լայնածավալ օգտագործմանը մերմասնագետները պատրաստ չեն: Այդ կապակցությամբ կարիք է առաջանում մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը կազմակերպել արտասահմանյան երկրներում, շատ կարևոր է բժշկական ստորաբաժանումների կազմավորման և համալրման նպատակով օպերատիվ իրավիճակների պահեստազորի պահեստային միջոցների ստեղծումը:

­­­ ­­ ­­ ­­ ­­­­ ­­
  • Բուժծառայության մարտավարությունը պայմանավորված է պատերազմների և աղետների մասշտաբներով և ծավալներով:­­

  • Կոմբինացված ճառագայթային, քիմիական-ջերմային վնասվածքների ժամանակ պահանջվում է բուժանձնակազմի համապատասխան պատրաստակամություն և ախտահարման օջախում աշխատելու բավարար փորձ:­­ ­­­­­­

  • Բուժ. հիմնարկների ռազմաբժշկական հաստատությունների համալրման և կազմավորման դեպքում պատերազմական ժամանակաշրջանում շատ կարևոր է կանոնակարգված իրավական բազայի ստեղծումը` այդ շրջանում ծառայության ձևավորման և նրա լիարժեք ֆունկցիոնալ գործունեության ռիթմը ապահովելու համար:­­­­­­­ ­

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս բուժօգնության համակարգը թույլ է տալիս տուժածների բուժօգնությունը կազմակերպել  փուլերով, որի հետևանքով որակավորված վիրաբուժական օգնությունը առավելագույնս հնարավոր է կազմակերպել զգալի ուշացումով, որն էլ հանգեցնում է մի շարք լուրջ բարդությունների, մեծացնելով սանիտարական կորուստների թիվը, բուժօգնության տարահանման բազմափուլային և էշելոնացված համակարգը նպատակահարմար է կիրառել տոտալ պատերազմների և մեծ աղետների ժամանակ: Փոքր աղետների և տեղային բնույթ կրող պատերազմների դեպքում նպատակահարմար է և հնարավոր որակավորված բուժօգնության փուլը մոտեցնել մարտի դաշտին, ինչը ուղղակիորեն կնպաստի սանիտարական կորուստների նվազեցմանը, անձնակազմի մարտունակության բարձրացմանը, հետագա բարդությունների կանխմանը, վիրավորների շուտափույթ ապաքինմանը, բուժման ժամկետների կրճատմանը ևվերադարձին շարք:

 

Արցախյան լոկալ պատերազմի փորձը ցույց տվեց, որ այդ սկզբունքային մոտեցումը իրականացվում է երկու հիմնական ուղղություններով.

 

­­­

  1. Հնարավորին չափ օդային տրանսպորտի (ուղղաթիռների) դերի ուժեղացում բուժ. տարահանման փուլերում:

  2. Հնարավորին չափ դաշտային հոսպիտալների ստեղծում ճակատային գծին մոտ, որտեղ հնարավոր լինի սահմանափակ  պայմաններում իրականացնել ծավալուն խոռոչային վիրահատություններ:­­­­ ­­­­­

 

Արցախյան պատերազմի ընթացքում կանոնավոր բանակի բացակայությունը և հետագայում, հատկապես բանակի ստեղծման սկզբնական փուլում, ռազմաբժշկական անձնակազմի, ինչպես նաև նյութատեխնիկական բազայի բացակայության պայմաններում, համաձայն ՀՀ ԱՌև ՀՀ Պ նախարարների համատեղ հրամանի, հենվելով սահմանամերձ շրջանների առողջապահության բուժհիմնարկների վրա, օպերատիվ իրավիճակային կազմակերպչական մոտեցումներով հնարավոր եղավ որոշակիորեն ապահովել մարտական  գործողությունների բուժսպասարկումը:

­­­­ ­­­­­ ­­­­­­­­­

Արցախյան պատերազմի փորձի մասնագիտական վերլուծությունից պարզ է դառնում, որ այդպիսի պայմաններում բուժ. ապահովման կազմակերպչական ցածր մակարդակը ուղղակիորեն բերում է անձնակազմի մարտունակության անկմանը, մի շարք բարդությունների առաջացմանը և սանիտարական հսկայական կորուստների:

­­­­ ­­­­ ­­

Տեղային բնույթ կրող պատերազմներում, հաշվի առնելով հիվանդներին և վիրավորներին ցուցաբերվող փուլային վիրաբուժական բուժօգնությունը, ՀՀ ԶՈՒ մարտական կիրառման բուժապահովման համար պահանջվում է ժամանակակից այլ մոտեցումներ, որոնք կպահպանեն անձնակազմի մարտունակությունը, զգալիորեն կնվազեցնեն սանիտարական կորուստների թիվը, կնպաստեն վիրավորների արագ ապաքինմանը և վերադարձին շարք:­­­ ­­­­­­ ­­­­­­ ­

 

Հաշվի առնելով ՀՀ ԶՈՒ մարտական կիրառման բժշկական ապահովման խնդիրները, հենվելով արցախյան պատերազմի փորձի վերլուծության վրա, առաջարկվում է բուժ. տարահանման համակարգում մտցնել որոշակի փոփոխություններ, ինչը թույլ կտա ավելի սեղմ ժամկետներում կազմակերպել վիրավորների որակավորված բուժօգնությունը: Վերջինս ուղղակիորեն կբարձրացնի ՀՀ ԶՈՒ անձնակազմի մարտունակությունը, կնվազեցնի սանիտարական կորուստների թիվը, մի շարք հետագա բարդությունների առաջացումը ևկկրճատի վիրավորների բուժման համար պահանջվող ժամանակահատվածը:

 

Վիրավորների ու հիվանդների փուլային բուժօգնության նորմոտեցման կիրառումը վերջին 15 տարիներին մասնակիորեն շոշափվել է Չեչենական, Դաղստանի, Արցախյան հակամարտություններից հետո: Որոշ հեղինակների մոտ (Հարությունյան Բ. Ն. ՀՀ ԶՈՒ բուժապահովման նոր մոտեցումները: 1995թ.) մասնակիորեն շոշափվել են առանձին հարցեր, սակայն բուժ. տարահանման համակարգում վիրաբուժական օգնության կազմակերպման մարտավարման մասինհստակ աշխատություններ գրականության մեջ չկան:

­­­ ­­ ­ ­­­­­ ­­ ­­ ­­­ ­­

Մեր կողմից առաջարկվող բուժ. տարահանման կառուցվածքում որակավորված բուժօգնությունը իրականացվում է բժշկական հատուկ ուժեղացված ջոկատում (ԲՀՈՒՋ), որը միջանկյալ տեղ է գրավում ԱԲՋ-ի և ԱԲ-ի միջև, ֆունկցիոնալ իմաստով գերազանցելով է ԱԲ-ին: Ներգրավվելով ԲՀՈՒՋ-ների հաստիքային կառուցվածքում նախնական պատրաստվածություն ունեցող մասնագետներ, որոնց հնարավորություն կընձեռնվի մարտական գործողությունների տարածքում վիրավորներին` անհրաժեշտությունից ելնելով, սեղմ ժամկետներում ցուցաբերել որակավորված և` կյանքի ցուցումից ելնելով, նաև մասնագիտական բուժօգնություն:

­­­ ­­­ ­­ ­­

Մեր կողմից առաջարկվող վիրաբուժական ստորաբաժանման կառուցվածքը հնարավոր է օգտագործել աղետների և տեղային բնույթ կրողպատերազմների ժամանակ համատեղելով ՀՀ ՊՆ ՌԲՎ և ՀՀ ԱՌ նախարարության համապատասխան ուժերը և միջոցները: Առաջարկվողվիրաբուժական ստորաբաժանումը հնարավոր է կազմավորել և համալրել միացյալ ուժերով պահեստազորում գտնվող բժշկական կադրերիև միջոցների հաշվին:

­­­­­­ ­­­

Առաջարկվող ԲՀՈՒՋ-ը շարժուն է, ֆունկցիոնալ իմաստով ճկուն: Պահանջվող նվազագույն ուժերի և միջոցների առկայությամբ գործողությունների տարածքում հնարավորություն է ստեղծվում ցուցաբերել որակավորված և անհետաձգելի մասնագիտական վիրահատական բուժօգնություն:­­­­ ­­­­

 

Գրականություն

 

  1. Авeтисов П.В., Кудрявцев Б.П., Лобанов А.И., Фидаров Э.З. Опыт взаимодействия ме­ди­цинских сил при обеспечении контр­те­рро­ристи­ческих мероприятий в Чеченской Рес­пуб­лике, Воен.-мед. журн., 2001, т. 322, 9, с. 4-7.
  2. Берелавичус В.Ю., Вяткин А.А., Пинчук А.В. Организация и содержание хирургической помощи населению и военнослужащим при проведении антитеррористической операции в Чеченской Республике в 1999-2000гг., Мед. катастроф, 2000. N 4, 32, с. 30-32.
  3. Берелавичус В.Ю., Чепляев А.А. Экстренная перепрофилизация отделений полевого много­про­филь­ного госпиталя ВЦМК. Защита в случае массового одномоментного поступле­ния раненых с огнестрельными и минно-взрыв­ными травмами в городе Грозном, Мед. катастроф, 2000, N 4, 32, с. 39-41.
  4. Бобий Б.В., Бельский А.И. Некоторые итоги медико-санитарного обеспечения населения Че­ченской Республики, Мед. катастроф, 2000, N 3, 31, с. 11-16.
  5. Гончаров С.Ф., Гребенюк Б.В., Сухоруков А.А. и др. Опыт организации и проведения лечебно-эвакуационных мероприятий в городе Грозном, Мед. катастроф, 2000, N 4, 32, с. 33-37.
  6. Гончаров С.Ф., Простакишин Г.П., Воронцов И.В. и др. Особенности химических аварий и организация медицинской помощи пора­жен­ным, Мед. катастроф, 1997, N 3, 19, с. 9-20.
  7. Ефименко Н.А., Гуманенко Е.К., Самохвалов И.М., Трусов А.А. Хирургическая помощь раненым в вооруженном конфликте: органи­за­ция и содержание специализированной по­мощи (Сообщение третье), Воен.-мед. журн., 1999, т. 320, 10, с. 30-36.
  8. Мусалатов Х.А., Гаркова А.В. Оказание медицинской помощи пораженным с повреж­де­ниями опорно-двигательного аппарата при чрезвычайных ситуациях, М.: Медицина, 2001.
  9. Назарова И.А., Гаркави А.В. Объем меди­цинс­кой помощи пораженным с травматичес­ки­ми повреждениями в условиях полевого многопрофильного госпиталя Всероссийского центра медицины катастроф, Защита. Мед. катастроф, 1998, N 1, 2 21-22. с. 11-13.
  10. Назарова И.А., Смирнов И.А. Развертывание и организация работы полевого много­про­филь­­ного госпиталя в условиях локального вооруженного конфликта, Мед. катастроф: проблемы, состояние и перспективы развития: Сб. тр. ВЦМК Защита к 5-летию образова­ния/Под ред. С.Ф. Гончарова. М.: Изд. ВЦМК Защита, 1998, с. 153-162.
  11. Смирнов И.А., Назарова И.А. Ликвидация медико-санитарных последствий сахалинского землетрясения по опыту работы полевого многопрофильного госпиталя Всероссийского центра медицины катастроф, Защита. Мед. катастроф, 1999, 1,25 с. 19-21.

Հեղինակ. Կ.Ռ. Շաբոյան Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն­­
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4.2005 (23) 16-22
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցանցենու հետազոտման գունակոնտրաստային ախտորոշիչ եղանակ

Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)­

Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...

Ակնաբանություն
Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)

Բանալի բառեր. ցերվիցիտ, էնդոցերվիցիտ, բորբոքային հիվանդություն

Մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում ինֆեկցիոն պաթոլոգիան շարունակում է արդիական խնդիր մնալ: Հեղինակների տվյալներով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները վերջին տարիներին առանձնահատուկ հրատապ նշանակություն ունեն` կապված դրանց բարձր հաճախականության (գինեկոլոգիական հիվանդների 60-65%), պտղին ինֆեկցիայի փոխանցման հնարավորության և երիտասարդացման հետ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ֆիզիկական ռեաբիլիտացիան

Բանալի բառեր. սրտամկանի սուր ինֆարկտ, ֆիզիկական ռեաբիլիտացիա, վարժություններ

Երկար ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման պարտադիր պայման էր համարվում տևական անկողնային ռեժիմը: Այդպիսի ռեժիմիև հատկապես առաջին մոտ 3-շաբաթյա լիակատար հանգստի բացասական կողմերը ակնհայտ էին. նվազում էր կմախքային մկաններիզանգվածը (հիվանդների մի մասը առանց հատուկ վերականգնողական վարժությունների բառացիորեն չէր կարողանում կանգնել ոտքիվրա)...

Սրտանոթաբանություն
Երևանի շտապ օգնության կայանի աշխատանքի կազմակերպման որոշ հիմնահարցեր ըստ ամիսների և սեզոնների 2001-2004թթ. ժամանակահատվածում

Բանալի բառեր. շտապ օգնության կայան, հիմնահարցեր, հիվանդացություն

Ժամանակակից բժշկագիտության և գործ­նա­­կան առողջապահության արդիական պրոբ­­լեմների շարքում խիստ կարևորվում են բնակ­չությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնության ցուցաբերման հար­ցերը: Նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված նախա­հոս­պիտալային շտապ բժշկական օգնության համակարգը համարվում է խորհրդային ա­ռող­­ջապահության կարևոր նվաճումներից մեկը [1-5]...

Զինված ուժերում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի մասին

Բանալի բառեր. զինված ուժեր, ինֆեկցիոն հիվանդություն

Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը տարբեր երկրների բանակներում եղել է տարբեր: Ընդ որում հրատարակված գիտական աշխատանքներում ինֆեկցիոն հիվանդությունների պրոբլեմը հիմնականում արծարծվում...

Վարակաբանություն
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված էնդոպրոթեզի կրկնակի ռևիզիա (կլինիկական դեպք)

 

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական դեպքեր
Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների կլինիկանեյրոֆիզիոլոգիական վերլուծությունը

Բանալի բառեր. էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, կոգնիտիվ դրդված պոտենցիալներ` P–300, Վեքսլերի թեստ, ռիվաստիգմին (պրոմետաքս)

Ցերեբրովասկուլյար հիվանդությունների մեծ տարածվածությունը, հիվանդների հաշմանդամության բարձր տոկոսը, սոցիալ-տնտեսականպրոբլեմները, որոնք ծագում են գլխուղեղի անոթային հիվանդությունների դեկոմպենսացիայի ժամանակ, բացատրում են այդնոզոլոգիաների բուժման բժշկա-սոցիալական մեծ նշանակությունը...

Նյարդաբանություն
Ձախ նախասրտի միքսոմայի հեռացման դեպք

Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա

2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:

Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.­­­­­­

ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին...

Սրտանոթաբանություն Կլինիկական դեպքեր
Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցուցանիշային ֆինանսավորում

Բանալի բառեր: ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորում, ռեյտինգի մակարդակ, պետական պատվեր

Սպասարկման ոլորտում, ինչպիսին է նաև առողջապահությունը, ցանկացած գնում կատարելիս ենթադրվում է, որ գնորդը կբավարարվի իր պահանջմունքներին համապատասխան որոշակի մակարդակով: Այդ մակարդակի չափին, ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորման մեջ, համապատասխանում է այսպես կոչված միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը...

Ինֆեկցիոն հսկողության ծրագրի ֆինանսական արդյունավետության հետազոտություն

Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ ­­­

Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման...

Վարակաբանություն
Զորքերում համաճարակային իրավիճակի օրինաչափություններն ու առանձնահատկությունները

Բանալի բառեր. համաճարակային իրավիճակ, զորքեր, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսային հեպատիտ

Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով...

Վարակաբանություն
Երևանի շտապ օգնության կայանի գործունեության հետագա կատարելագործման մարտավարության որոշ հարցեր

Բանալի բառեր. շտապ օգնություն, մարտավարություն, կատարելագործում

Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]...

Հրատապ թեմա Հայաստանում
Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքների և ֆիբրոադենոմաների տարբերակիչ ախտորոշման չափորոշիչները

Բանալի բառեր. կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցք, ֆիբրոադենոմա

Կրծքագեղձի ախտահարումների շարքում ֆիբրոադենոմաները գրավում են երրորդ տեղը՝ մաստոպաթիայից և քաղցկեղից հետո: Տերևանման ֆիբրոադենոմաները, այլ կերպ ֆիլոիդ ուռուցքները (ՖՈՒ), ֆիբրոադենոմաների շարքում կազմում են 11.9% [1–3]: Եվ՛ ֆիբրոադենոմաները, և՛ ֆիլոիդ ուռուցքները դասվում են ֆիբրոէպիթելային ախտահարումների շարքին, սակայն ՖՈՒ-ը ունի չարորականացման միտում և կարող է վերափոխվել սարկոմայի, կարցինոսարկոմայի և քաղցկեղի [4–6]...

Ուռուցքաբանություն
Դիսլիպոպրոտեիդեմիայի նշանակությունը էնդոթելի վնասման մեջ թոքային հիպերթենզիայի ժամանակ

Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա

Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվան­դու­թյուն­ների բարդություն, կամ ունենալ իդեո­պա­թիկ ծագում: Այն բնութագրվում է թո­քա­յին անոթների դիմադրողականության և թո­քա­յին զարկերակում ճնշման աստիճա­նա­կան բարձրացմամբ, որը բերում է աջ փորո­քային անբավարարության զարգացման: Թո­քային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թո­քային զարկերակում միջին ճնշումը գերա­զանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվա­ծու­թյան ժամանակ [2,9,10]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ