Առողջ ապրելակերպ Կիտրոն
Բաղադրությունը
Ջուր` 90-91%, շաքարներ` 0.7-0.9%, կիտրոնաթթու` 5-9%, ազոտային նյութեր` 0.05%, մոխրացող նյութեր` 0.2%: Պարունակում է նաև միկրո-, մակրոէլեմենտներ` 40-50 մգ, վիտամիններ` A, C, B խմբի վիտամիններ:
Կիրառությունը
Պլինուսը նշում է, որ կիտրոնը հիանալի հակաթույն է օձի խայթոցի դեմ: Ավիցեննան կիտրոնի հյութը համարել է հզոր միջոց սրտի տենդագին խփոցների և դեղնախտի դեմ: Նա հղի կանանց կիտրոն էր տալիս` սրտխառնոցների ու փսխումների դեմ:
Գիտական գրականության տվյալներով` ցիտրուսայիններն օգտակար են շաքարախտի դեպքում, և խորհուրդ չի տրվում օգտագործել կոլիտի, ստամոքսի խոցի, էնտերիտի դեպքում: Այս տվյալները ոչ բոլոր դեպքերում են համընկնում ժողովրդական բժշկության տվյալներին: Կիտրոնը կարելի է մանր կտրատել, խառնել մեղրի հետ` 1:1 հարաբերությամբ և, 1 օր պահելուց հետո, ստացված հյութը խմել օրական 1-2 անգամ` ճաշի գդալով: Այս հյութը չափազանց արժեքավոր, վիտամինային հյութ է հյուծվածության, ցինգայի, ուժասպառության դեպքում, խթանում է երեխաների աճը:
Կիտրոնի հյութը վերացնում է փորկապությունը, պարունակում է մեծ քանակով կալիում և ռուտին, որոնք վիտամին C-ի մեծ պարունակության շնորհիվ ամրացնում են արյունատար անոթները: Սա վերաբերում Է բոլոր ցիտրուսային մրգերին:
ժողովրդական բժշկությունը գտնում է, որ երիտասարդության պահպանման համար շատ օգտակար է ամեն աոավոտ` սոված վիճակում, խմել 1 թեյի գդալ կիտրոնի հյութի, 1 թեյի գդալ մեղրի և 1 թեյի գդալ բուսական յուղի խաոնուրդ:
Կիտրոնի կեղևը, որը սովորաբար դեն է գցվում, շատ օգտակար է: Նրա մեջ պարունակվում է օրգանիզմի ցիտրոնինի պահանջի 3-4 օրվա չափաքանակը: Կեղևը օգտագործեք սննդի մեջ` թեյի հետ, և ուրիշ միջոցներով:
Կիտրոնի կեղևից պատրաստված յուղը հակագրիպային միջոց է: Այն օգտակար է նաև քրոնիկական հազի բուժման համար: Պատրաստվում է հետևյալ կերպ. 1 կիտրոնը 1 րոպեով դնել շատ տաք ջրի մեջ, անցկացնել մսաղացով, խառնել 100 գ փափկեցված կարագի հետ և ավելացնել 1-2 ճաշի գղալ մեղր: Այսպիսի կարագը պահել նույն պայմաններում, ինչպես սովորական կարագը:
Ցանկացած հիվանդության դեպքում կարելի է կիտրոն օգտագործել, որովհետև վիտամին C-ի մեծ քանակությունը նպաստում է արագ բուժմանը: Կիտրոնի հյութը` ջրի հետ խմելուց, իջեցնում է բարձր ջերմությունը: Փորձը ցույց է տալիս, որ կարելի է խուսափել լնդերի և ատամների փչանալուց, եթե ամեն առավոտ ատամները մաքրվեն կիտրոնի հյութով: Դրա համար ատամի խոզանակը թրջեք ջրով ու կաթեցրեք նրա վրա մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
Կիտրոնի հյութն օգտակար է նաև բերանի խոոոչի ու լեզվի բորբոքման, տենդի, քթից արյունահոսության, տիֆի դեպքում: Պետք է նշել, որ քիմիական ճանապարհով ստացված լիմոնաթթուն այդպիսի բուժական հատկություններ չունի:
Դոկտոր ժիարդերոն խորհուրդ է տալիս կիտրոնի հյութն ամեն 2 ժամը մեկ` ճաշի գդալով, ընդունել քրոնիկական թութքի, պոլիսերոզիտի դեպքում:
ժոբերն առաջարկում է կիտրոնի հյութը` գանգրենայի դեպքում: Բուխանը կիտրոնի կեղևն օգտագործում է պոդագրայի, ախորժակի կորստի, սկորբուտի, նյարդային հիվանդությունների դեպքում:
Գորյաինովը հյութն օգտագործում է մաշկային ցանի, պզուկների դեմ:
Շնեյդերը հաստատում է, որ հյութը նպաստում է տարբեր տեսակի ջրգողությունների բուժմանը, անգամ եթե այլևս ոչ մի դեղամիջոց չի օգնում: Ս. Կորինտելին կիտրոնով բուժում էր սուր ռևմատիզմը, պոդագրան, ստամոքսային կատարները: Նա բուժումը սկսում Էր նրանից, որ հիվանդին տալիս Էր 1 ամբողջական կիտրոն` ուտելու, և ամեն օր ավելացնում էր ևս մեկը` հասնելով մինչև 20 հատի ու դրանով ավարտում բուժման կուրսը:
Ա. Խատովերը կիտրոնի հյութն օգտագործում էր` ուրիշ դեղամիջոցների հետ, կանացի գոնոռեան բուժելու համար: Հյութն օգտագործվում էր որպես քսուք` դրանով անբարենպաստ (թթվային) միջավայր ստեղծելով հարուցիչի համար, և բարձրացնելով հյուսվածքների դիմադրողականությունը:
«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Կարդացեք նաև.
ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԼՈՒՐԵՐ
- Սեզոնային փոփոխությունների ժամանակ օրգանիզմի դիմադրողականությունը անհրաժեշտ է բարձրացնել փորձված մեթոդներով
- Ցիտրուսային կուլտուրաներն իսկական դեղ են
- Գիտնականներ. Կիտրոնն ընդդեմ կանացի սթրեսի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն