Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Միջազգային գիտա–գործնական համաժողով. Արյունաբանության արդի խնդիրները

Երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում մեկնարկեց «Արյունաբանության եւ փոխներարկաբանության արդի խնդիրները» թեմայով միջազգային գիտա-գործնական համաժողովը..։
 
ՀՀ եւ ԼՂՀ առողջապահության նախարարությունների հովանու ներքո կազմակերպված այս միջոցառման շրջանակներում մինչեւ հոկտեմբերի 5-ը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասնագետները հնարավորություն կունենան անմիջական շփումներ ունենալ ոլորտի առաջատար մասնագետների՝ Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի ոսկրածուծի փոխպատվաստման եւ մոլեկուլյար հեմատոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ՌԲԳԱ թղթակից անդամ բ.գ.դ. Վ. Սավչենկոյի, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի ուռուցքաբան-հեմատոլոգներ՝ պրոֆեսորներ Ժան Մարի Անդրիոյի, Պիեռ Կոլոննայի, արյունաբանության եւ փոխներարկաբանության ոլորտի այլ գիտնականների հետ, ծանոթանալ նրանց փորձին եւ, իհարկե, ոլորտի վերջին նվաճումներին, կունկնդրեն բազմաթիվ դասախոսություններ։

Բացելով համաժողովը, Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը հիշեցրեց, որ նախորդ համաժողովի ժամանակ քննարկվել են Հայաստանում արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման եղանակների կիրառման հիմնախնդիրները։ Բանախոսը շեշտեց, որ դրանց լուծման համար համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծվում։

«Մեր կողմից մշակվել եւ գլոբալ հիմնադրամին է ներկայացվել արյան բանկի վերազինման ծրագիր, որը հավանության է արժանացել եւ ֆինանսական միջոցներ են տրամադրվել դրա իրականացման համար։ Մինչեւ տարեվերջ տարածաշրջանում առաջին անգամ կներդրվի դոնորական արյան պլազմայի վիրուսային ինակտիվացման համակարգ, որը կապահովի հավաքագրվող արյան պլազմայի վարակային անվտանգությունը»,-տեղեկացրեց Ս. Դաղբաշյանը։

Նա նաեւ նշեց, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման նպատակով ՀՀ–ում առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել դոնորների արյունից ցողունային բջիջներ հավաքագրել։

Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի եւ Գերմանիայի Համբուրգի Էպպենդորֆ համալսարանական հիվանդանոցի համագործակցության արդյունքում արյունաբանական մեր կենտրոնում կստեղծվի միջազգային չափանիշներին համապատասխանող բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն։ Իսկ դրա ստեղծման պայմաններից մեկն անհրաժեշտ ենթակառուցվածքների, այդ թվում՝ արյունաբանական կենտրոնում արդեն իսկ գործող միջազգային չափորոշիչներին համապատասխանող արյան բանկի եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ լաբորատորիաների առկայությունն է։

Արյունաբանության եւ փոխներարկաբանության արդի խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը նշել էր. «Վերջին տարիներին բավականին դրական փոփոխություններ եւ զարգացման միտումներ են նկատվում ՀՀ արյան ծառայության եւ արյունաբանության ոլորտներում, բարելավվում են օգտագործվող արյան որակն ու անվտանգությունը, ներդրվում են բուժման ժամանակակից մեթոդներ։ Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածաշրջանի եզակի բուժհաստատություններից է, որտեղ հիմքեր են ստեղծվել ՀՀ-ում բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի, ցողունային բջիջների փոխպատվաստման կենտրոն ստեղծելու համար։  Այսօր ՀՀ-ում առկա են արյան բաղադրամասերի անձեռնմխելի պաշարներ՝ արտակարգ իրավիճակներում փոխներարկումային բուժօգնության կազմակերպման համար։ Աստիճանաբար վերազինվում եւ նորոգվում են արյան ծառայության ստորաբաժանումները, այդ թվում՝ ԼՂՀ-ում, ներգրավելով ինչպես պետական միջոցները, այնպես էլ բարերարների ներդրումները»։

Առողջապահության նախարարը նաեւ իր գոհունակությունն էր արտահայտել գիտագործնական համաժողովը ԼՂՀ բուժանձնակազմի մասնակցությամբ իրականացնելու համար։ Հոկտեմբերի 3-ին համաժողովի մասնակիցները կմեկնեն Ստեփանակերտ։ Համաշխարհային առաջատար մասնագետների հետ անմիջական շփումներն, անտարակույս, կնպաստեն հայ մասնագետների գիտելիքների բարձրացմանը, փորձի փոխանակմանը, նոր կապերի հաստատմանը։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ