Լուրեր
Երեւանում բացվեց մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների գործարան
Երեւանում մարտի 14-ին բացվեց «Մեգա Մեդ» ընկերության մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության գործարանը։ Բացման արարողությանը ներկա էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ գործարանը օծեց Հայ Առաքելական եկեղեցու Նոր-նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Ինչպես լրագրողներին ներկայացրեց գործարանի գլխավոր տնօրեն Ժիրայր Հեպոյանը, արտադրությունը բաղկացած է լինելու երեք փուլից, իսկ այսօր գործարկվում է առաջին փուլը՝ բժշկական մի քանի տեսակի ասեղների, ներարկիչների, ինսուլինային գրիչների ասեղների, արյան հավաքման վակուումային ու կաթիլային համակարգերի արտադրությունը։
«Գործարանի ողջ արտադրանքը համապատասխանում է եւրոպական GMP ստանդարտներին, ինչը մեզ հնարավորություն կտա եւ արտահանել մեր արտադրանքը, եւ օգտագործել ներքին կարիքների համար», - ասաց նա։ Արտադրություն ծավալները հետեւյալն են՝ ներարկիչները՝ մոտ 14 միլիոն հատ ամսական, ասեղները՝ մինչեւ 32 միլիոն, ինսուլինի ասեղները՝ 12-14 միլիոն, արյան սրվակները՝12-14 միլիոն։
Նա նշեց, որ մինչեւ մայիսի վերջ գործարանը կհամալրվի 400 աշխատակցով, ընդգծելով նաեւ, որ շատ դժվար է որակյալ մասնագետներ գտնել։ Միջին աշխատավարձը գործարանում կկազմի 150-160 հազար դրամ։
Երկրորդ փուլում՝ այս տարվա երկրորդ կեսին, ըստ տնօրենի, աշխատատեղերը կկրկնապատկվեն, իսկ երրորդ փուլում, 2015 թվականին, կներդրվի նաեւ դեղագործական արտադրություն։
Տնօրենը նաեւ հայտնեց, որ անմիջապես բացումից հետո նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագրեր մի քանի երկրների հետ։ Ավելի ուշ պարզվեց, որ հայաստանյան արտադրանքով հետաքրքրված են մի շարք աֆրիկյան երկրներ, որոնց ներկայացուցիչներն էլ ներկա էին բացման արարողությանը։
Արտադրական հոսքերը ներմուծվել են մի քանի երկրից, այդ թվում եւ Կորեայից, եւ այսօր հրավիրված կորեացի մասնագետները գործարկեցին այդ հոսքերը, տալով առաջին արտադրանքը։ Ամբողջ հզորությամբ արտադրությունը կսկսի գործել մարտի 15-ից։
Բացման խոսքում Ժիրայր Հեպոյանը նշեց, որ այս արտադրությունը իր տեխնոլոգիական հնարավորություններով եւ իննովացիաներով եզակի է տարածաշրջանում, եւ մրցունակ արտերկրի համանման ընկերությունների շարքում։ Նա նաեւ նշեց, որ նորակառույց գործարանը կունենա «շատ մեծ ռազմավարական դեր եւ նշանակություն Հայաստանի հանրապետության եւ պետականության ամրապնդման գործընթացում»։
«Մեգա Մեդ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։ Նրա միակ բաժնետերն է ռուսական «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբը, որի շրջանառությունը 2013 թվականին կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։ «Աֆինա Պալլադա»-ի ղեկավարն է մեր հայրենակից Հայկ Մաղաքելյանը։
Բաժնետիրոջ կողմից մինչ այսօր իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու համար ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն ԱՄՆ դոլար։
Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1,2 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն