Լուրեր
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մարտի 27-29-ին մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ զրույցում պարզաբանեցինք ցուցահանդեսին մասնակցությանը և բժշկության ոլորտում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
– Պարոն Չարչյան, ո՞րն է նման ցուցահանդեսներին մասնակցության կարևորությունը:
– Կարծում եմ՝ էքսպոները խիստ անհրաժեշտ են, և, չնայած այդ մշակույթը Հայաստանում դեռևս վերջնականապես ձևավորված չէ, սակայն ուրախ եմ, որ վերջին տասնամակում կա առաջընթաց: Ես բախտ եմ ունեցել երեք անգամ մասնակցելու ամերիկյան օրթոպեդների ակադեմիայի տարեկան համագումարներին և այնտեղ կազմակերպվող էքսպոներին: Նշեմ, որ միայն էքսպոյի տարածքը 10-15 հազար քառակուսի մետր էր, և ներկայացված էին ամենավերջին ձեռքբերումները. մի քանի օրը չէր բավականացնում՝ շրջելու տարածքում: Հայաստանում այդպիսի հսկայական ծավալներ չկան, իհարկե՛, սակայն կամաց-կամաց սկսում ենք մեր աշխատանքը ներկայանալի դարձնելու կարողություն ձեռք բերել: Նկատում եմ, որ այս տարի շատացել է մասնակից հիվանդանոցների թիվը, ավելի շատ տեխնիկա է ներկայացված:
Ցուցահանդեսը նաև նոր կապերի հաստատման լավ հնարավորություն է, ինչպես նաև՝ հին գործընկերների վերարժևորման:
– Հատկապես իր ո՞ր ծառայություններով է առանձնանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:
– «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է, որտեղ հիմնական ուղղություններն են՝ պրոկտոլոգիան (ի սկզբանե կենտրոնը ստեղծված է եղել որպես պրոկտոլոգիայի կենտրոն), ուրոլոգիան, վիրաբուժությունը, գինեկոլոգիան, վնասվածքաբանությունը, քիթ-կոկորդ-ականջաբանությունը: Որոշ ուղղություններով մենք առաջատարներից ենք հանրապետությունում, օրինակ՝ պրոկտոլոգիայի, ուրոլոգիայի, օրթոպեդիայի, իսկ քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում բազմապրոֆիլ ու յուրօրինակ վիրահատությունների իրականացման տեսանկյունից՝ միակն ենք: Բավականաչափ ինտենսիվ զարգացում ենք ապրում. թվայնորեն արտահայտված՝ պացիենտների աճը քսանհինգ տոկոս է կազմում, պարբերաբար նոր սարքավորումներ ենք ներկրում, նոր մեթոդներ... Այս տարի ակնկալում ենք 6.5 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումների ներդրում: Մենք կարևոր պարտավորվածություն ունենք՝ գործում ենք Սուրբ Էջմիածնի հովանու ներքո: Մենք առաջնորդվում ենք «Առաջնայինը հիվանդն է» կարգախոսով: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել նաև՝ մեր կենտրոնի համար տեղին է «ճերմակ դրամարկղ» արտահայտությունը: Կարևորվում է պացիենտի անվտանգությունը. վերջին 15 տարիների ընթացքում բժշկության չափազանց կոմերցիալիզացիայի արդյունքում տուժում է նաև հիվանդի անվտանգությունը, ինչը համաշխարհային տենդենց է:
– Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել ոլորտում:
– Ես կցանկանայի, որ մասնագետների որակավորումը մեր հանրապետությունում զգալի բարձրանար, որովհետև դրա անհրաժեշտությունն ունենք հատկապես այն առումով, որ չափազանց մեծ է առաջատար կլինիկաներում և շրջաններում մասնագետների որակավորման տարբերությունը: Իհարկե՛, այստեղ խնդիրը նաև նյութատեխնիկական է, որը ևս ցանկալի է լուծված տեսնել: Կցանկանայի աշխատանք տարվեր մեր հասարակության սոցիալ-առողջապահության մշակույթի բարձրացման ուղղությամբ, որ մարդիկ գիտակցեին կանխարգելիչ նպատակով պարբերաբար բժշկին դիմելու և հետազոտոտվելու անհրաժեշտությունը՝ հատկապես քառասունից հետո:
– Ձեր գլխավոր բանաձևն աշխատանքում...
– Դրանք մի քանիսն են: Բանաձև առաջին, որ սովորել եմ իմ ուսուցիչներից՝ վերաբերվի՛ր հիվանդին այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ վերաբերվեին, և ցանկացած հիվանդի դիտարկի՛ր որպես քո հարազատի: Երկրորդը՝ առաջնայինը բժշկությունն է. այն բարձր է և վեր ամեն ինչից: Երրորդը՝ մարդը պետք է մշտապես զարգացում ապրի և ո՛չ մի պարագայում չկորցնի իր մարդկային դեմքը: Եվ վերջինը՝ ունենալ աշակերտներ ու սովորեցնել, շռայլորեն տալ, փոխանցել այն ամենը, ինչը տվել է բնությունը, կյանքը:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն