Լուրեր
«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկան «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում
Երևանում մարտի 27-ին մեկնարկած «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակից էր «Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկան:
Մեզ հետ զրույցում կլինիկայի տնօրեն Հակոբ Հովհաննիսյանը նշեց, որ ակնկալում է ցուցահանդեսի միջոցով բարձրացնել իրենց ծառայությունների վերաբերյալ տեղեկացվածությունը.
– Մենք առաջարկում ենք հենաշարժիչ համակարգերի խնդիրների ոչ վիրահատական բուժում: Անկեղծ ասած, բժշկության ոլորտում դեմ եմ PR միջոցառումներին և կարծում են, որ լավագույն «գովազդը» առողջացած պացիենտն է: Նման միջոցառումները, կարծում եմ, առավել տեղեկացվածությունն են բարձրացնում, քան համարվում են գովազդ:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր մոտեցումների առանձնահատկությունները վնասվածքաբանության և օրթոպեդիկ բուժօգնության ոլորտում:
– Մենք բավականին համակարգային մոտեցում ենք ցուցաբերում խնդիրներին: Ունենք մի քանի ծառայություններ, որոնց համադրությունն անհամեմատ արդյունավետ է: Մեզ մոտ գործում են կինեզիոթերապիան, ռեֆլեքսոթերապիան՝ բավականին լայն սպեկտրով, ֆիզիոթերապևտիկ ծառայությունը, ընդ որում՝ BTL ժամանակակից սարքի օգտագործմամբ: Վերջինս ներառում է չորս ֆիզիոթերապևտիկ մեթոդներ՝ լազերային թերապիան, մագնիտաթերապիան, էլեկտրաթերապիան, ուլտրաձայնային թերապիան: Այժմ առաջարկում ենք բոլորովին նոր ծառայություն, հատկապես որի մասին ցանկություն ունենք տեղեկացնելու. այն կոչվում է «մարմնի բաղադրության քննություն»:
– Ո՞րն է մեթոդի էությունը:
– Դա նյութափոխանակության կարգավորման ծրագիր է, որը հանգեցնում է քաշի կարգավորման: Տվյալ հետազոտությունը կարող են անցնել ո՛չ միայն հավելյալ, այլև ցածր քաշ ունեցողները: Դա հատուկ հետազոտություն է, որի ժամանակ համակարգչային ծրագրին տրվում են անհրաժեշտ պարամետրերը, և նա մեզ վերադարձնում է մի քանի առավել կարևոր տվյալներ՝ որոշելու սննդակարգը: Մեթոդի արդյունավետության գաղտնիքներից է այն, որ քաշի կարգավորումը տեղի է ունենում ճարպային հյուսվածքի կորստի հաշվին՝ պահպանելով բջջային ակտիվ մասսան, հեղուկի քանակությունը՝ նույնպես, ինչը չափազանց կարևոր է:
– Հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում ձեզ:
– Առաջին հերթին՝ ողնաշարային խնդիրներով: Ուզում եմ անդրադառնալ այն խնդիրներին, որոնց հանդեպ ուշադրությունը մեր բնակչության շրջանում այնքան էլ տարածված չէ, մասնավորապես՝ հղիների մարմնամարզությունը: Քչերն են պատկերացնում, թե դա որքան կարևոր է: Այն ո՛չ միայն նպաստում է հղիության հեշտ, առանց բարդությունների ընթացքին, այլև ծննդաբերության բարեհաջող ավարտին: Մեր երկրում դեռևս զարգացած չէ հետվնասվածքային, հետվիրահատական ծառայությունը: Անգամ փայլուն իրականացված վիրահատության արդյունքը վտանգված է, եթե պացիենտը համապատասխան վերականգնողական բուժում չի ստանում: Նման խնդիրներն արդյունավետ լուծում է ստանում մեր կլինիկայում:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն