Լուրեր
Ատամների պրոթեզավորման գերմանական տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ընդամենը 10 րոպեում ունենալ նոր ատամներ.
Այս տեխնոլոգիան ողջ աշխարհում համարվում է ատամների վերականգնման ամենաժամանակակից մեթոդը: Տեխնոլոգիայի վերաբերյալ բոլոր մանրամասները պարզաբանում ենք Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիաի մասնագիտացված կլինիկաների ցանցի սիրիահայ բժիշկ-ստոմատոլոգ Նժդեհ Շադոյանի հետ:
– Արդյո՞ք ունեն այդպիսի հնարավորություն և մեր համաքաղաքացիները:
– Իհարկե, մեր կլինիկան առաջինն էր, ով ներկայացրեց հայ սպառողին մի նուրագույն սարքավորում, որը թույլ է տալիս իրականացնել ատամների խնայողական և էսթետիկ վերականգնում բարձրակարգ ճենապակիով` ներգրավվելով բարձր տեխնոլոգիաներ: Ասեմ, որ արդեն վեց տարի է, ինչ այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառում ենք մեր կլինիկայում ։ Ցեռեկ “CEREC” տեխնոլոգիան նոր շունչ ու հնարավորություններ հաղորդեց ստոմատոլոգիայի ոլորտին:
– Ինչո՞վ է տարբերվում CEREC-ը ատամների ավանդական վերականգնման մեթոդից:
– Այս տեխնոլոգիան հաջողությամբ փոխարինում է ատամների ավանդական վերականգնաման մեթոդին իր եռաչափ համակարգչային մոդելավորման ծրագրով։ Այն, ինչ ատամնատեխնիկական լաբորատորիաներում կատարվում է մի քանի օրվա ընթացքում, ապա այս տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել այդ գործողությունները 10-15 րոպեում։ Պրոթեզավորման ավանդական մեթոդների կիրառման ժամանակ բժշկին դիմելու առաջին պահից մինչև ողջ գործընթացի ավարտը կարող էր անցնել ոչ պակաս քան մեկ շաբաթ` հանվում էին դրոշմները և պատրաստվում մոդելները, այնուհետև լաբորատորիայում պատրաստում էին համապատասխան կոնստրուկցիան համաձայն նախնական չափսերի և եթե ամեն ինչ կարգին էր` այդ ժամանակ ատամնապսակը ֆիքսվում էր, իսկ եթե ոչ, հարկ էր լինում նորից կրկնել գործողությունները։
Բայց ի ուրախություն բոլորիս CEREC տեխնոլոգիան ունի կոմպակտ սկանավորող սարքավորում, ինչը հնարավորություն է տալիս բժշկին ստանալ պրոթեզավորմանն անհրաժեշտ համակարգչային եռաչափ մոդել` համապատասան տվյալ խոռոչին և շրջակա հյուսվածքներին: Տեսախցիկը պատկերում է մոնիտորին նույնիսկ 20-ակի անգամ մեծացնելով այն անհասանելի հատվածները, որոնք ակամայից չեն երևում, թույլ տալով բժշկին հաշվի առնել ապագա ատամի կառուցվածքի բոլոր առաձնահատկությունները` ապահովելով մոդելավորման բարձրագույն ճշգրտությունը։
Երբ արդեն պատկերված են ապագա ատամի բոլոր ուրվագծերը` հատուկ համակարգչային ծրագիրը կատարում է կառուցվածքի ծավալի հաշվարկ: Ընտրվում է ապագա ատամի համապատասխան երանգը և բոլոր պարամետրերն անմիջապես փոխանցվում են ֆրեզերային հաստոցին, որն էլ իր հերթին կատարում է ճենապակու մշակման գործողությունը առաջադրված չափերով։ Այս գործըթացին հաջորդում է նոր ատամի տեղադրումը:
– Այսինքն, մեր ապագա ատամի ճշգրտությունն ապահովում է այդ սկանավորող սարքը, իսկ հետագա տեսքը մեծապես կախված է բժշկի համապատասխան փորձառությունից:
– Իհարկե, տվյալ սկանավորման սարքավորումը իրենից ներկայացնում է օպտիկամանրաթելային տեսախցիկ զուգորդված լազերային ցանցի պրոյեկտորով, որն էլ սկանավորում է տվյալ խոռոչի համակարգչային եռաչափ պատկերը, իսկ համակարգը մոնիտորին ցուցադրում է խոռոչի և հարակից հյուսվածքների պատկերը, ինչը թույլ է տալիս բժշկին օգտագործել CAD մասը` վերականգնման ձևավորումն ու նախագծումը:
Օգտագործվող նյութի բաղադրությունը առավելագույնս մոտեցված է ատամնային էմալի բաղադրությանը: Համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս ստեղծել իդեալական կապ ատամների միջև, իսկ կատարյալ եզրային հպման հաշվին բացառվում է երկրորդային կարիեսի առաջացման ռիսկը: Տեխնոլոգիան կիրառելի է նույնիսկ քայքայման մեծ աստիճան ունեցող ատամների դեպքում: Դուք կարող եք նաև Ձեր մասնակցություն ունենալ մոդելի ստեղծման գործում ։
Շատ կարևոր ևս մեկ հանգամանք կա այս մեթոդի կիրառման մեջ, դա այն է, որ այստեղ որպես հումքանյութ օգտագործվում է ճենապակին, որն առավել վստահելի է ատամների վերականգնման գործընթացում, քանի որ ճենապակին իր ֆիզիկական հատկություններով մոտ է մարդու ատամի էմալին, բացի դա ճենապակին հիպոալերգեն է և չունի տվյալ պարագայում հակացուցումներ:
Այս տեխնոլոգիայի կիրառումը մեծ պահանջարկ է վայելում նաև զբոսաշրջիկների շրջանում, ովքեր կարճ ժամանակով գտնվելով Հայաստանում ցանկանում են արագ ու արդյունավետ լուծել ատամների հետ կապված խնդիրները: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք առաջարկում ենք մեր այցելուներին նորագույն տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստեղծել կատարյալ նոր ատամներ` խնայելով նրանց թանկագին ժամանակն ու միջոցները։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն