Լուրեր
Շատ երեխաներ ունենալու ցանկության ուժը. եռյակ՝ երկու տղա և մեկ աղջիկ
38-ամյա Անի Բադալյանի եռյակը՝ Նարեկը, Մարտինը և Էլինան, ծնվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Սա կնոջ կյանքում երկրորդ ծննդաբերությունն է: Անի Բադալյանի մեծ դուստրը՝ վեցամյա Միլենան, ծնվել է ոչ արտամարմնային հղիությունից, բնական ճանապարհով: Երկրորդ, արդեն արտամարմնային բեղմնավորմամբ հղիությունից ծնվեց եռյակ:
Ի սկզբանե Անին գտնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության տակ: Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում հսկողությունն իրականացվել է բարձր ռիսկի հղիների բաժանմունքում, քանի որ՝ ոչ թե խնդիրներով, այլ իր տեսակով հղիությունը յուրօրինակ էր և ստացիոնար վարման անհրաժեշտություն կար: Հղիությունը ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով: Ծնվել են 1930 գր, 1760 գր և 1600 գր քաշով փոքրիկներ, որոնց առողջական վիճակը գնահատվում է բավարար և մոր հետ գտնվում են համատեղ կեցության սենյակում, կերակրվում են կրծքով. այս մասին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը:
Եռյակի հղիության հսկողոթյունը բարդ է թե՛ բժշկի և թե՛ հղիի համար: «Նման դեպքերում հղիության հսկողությունն առավել զգուշություն և լուրջ հետևողականություն է պահանջում, երբեմն անգամ մեկ պտղով հղիությունը նման բազմակողմանի հսկողություն կարիք ունի: Պակաս դերակատարում չունեն հարազատները, ամուսնու ուշադրությունն ու հոգատարությունը»,- զգուշացրեց բժիշկ Հովհաննիսյանը:
Նորածին եռյակին՝ Մարտինին, Նարեկին և Էլինային, մայրը կարողանում է արտաքինից տարբերել: Երեխաների անունները պատահաբեր չեն ընտրվել: «Մարտին անունը հայրիկիս պատվին ենք դրել, նա ՀՀ վաստակավոր նկարիչ է: Հղիության ընթացքում դժվար օրեր եմ անցկացրել… «Նարեկացի» եմ ընթերցել… Որոշեցինք երեխաներից մեկին Նարեկ անվանել: Էլինան անունը ամուսինս է նախընտրել»,- երեխաների ընտրած անունների գաղտնիքը անթաքույց բարձրաձայնեց Անի Բադալյանը:
Վեցամյա Միլենան պատրաստ է օգնել մայրիկին՝ իր քույրիկին ու եղբայրներին խնամելու, լողացնելու, շորերը հագցնելու. «Ես անպայման կօգնեմ մամայիս»:
Անի Բադալյանը բնական ճանապարհով հղիանալու խնդիր չի ունեցել, պարզապես շատ երեխաներ ունենալու ցանկությունն էր մեծ, ինը դրդեց դիմել դիմեց արտամարմնային ճանապարհով հղիանալուն: «Մեծ աղջկաս ծնվելուց հետո շատ բալիկներ ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ դիմեցինք այդ քայլին. այս ճանապարհով մի քանի երեխա ունենալու հավանականությունը մեծ էինք համարում, ու ռիսկի գնացինք… Աստծո հաճությամբ երեք բալիկներ ծնվեցին»,- ասաց մասնագիտությամբ թարգմանիչ, այսօր չորս երեխաների մայր Անին:
Անի Բադալյանն այս օրերին վկա էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմի հոգատար վերաբերմունքին. «Շնորհակալ եմ բոլորից, նման անձնակազմ դեռ չեմ տեսել: Ինտենսիվ բաժանմունքի բուժքույրերը հարազատի պես խնամում են երեխաներիս»:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն