Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպք

Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպք

Զարկերակների ամենատարածված խցանող հիվանդությանը՝ աթերոսկլերոզին, բնորոշ են, այսպես կոչված, մուլտիֆոկալ ախտահարումները: Դա նշանակում է, որ աթերոսկլերոզը վնասում է օրգանիզմի զարկերակներից միանգամից մի քանիսը: Առավել հաճախ հանդիպում են սրտի պսակաձև, քնային և ստորին վերջույթների զարկերակների ախտահարման տարբեր համակցումներ:

 

Ներկայում գոյություն ունեն զարկերակների խցանումների/նեղացումների բուժման արդյունավետ մի քանի եղանակներ՝ պրոթեզավորում, շունտավորում, էնդարտերէկտոմիա, բալոնային դիլատացիա և ստենտավորում: Բուժման եղանակի ընտրությունը (այլ հավասար հանգամանքների դեպքում) թելադրվում է ուղեկցող հիվանդությունների առկայությունից և նրանց արտահայտվածության աստիճանից:


Վերջերս շատ բնութագրական մի դեպք է հանդիպել Էրեբունի ԲԿ-ում:

Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպքՀիվանդ Ռ.Հ., 61 տարեկան, նախկինում տարել է սրտամկանի ինֆարկտ (որը արդյունք է սրտի պսակաձև անոթների ախտահարման): Բացի այդ, ունեցել է մշտական շողացող առիթմիա, գտնվել է սրտաբանի հսկողության տակ, ստանում էր վարֆարին (վերջին օրերին՝ անկանոն): Ավելի քան 10 տարի առաջ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որի համար ստացել է դեղորայք հաբերի տեսքով, իսկ վերջին ամսվա ընթացքում՝ ինսուլին: Միևնույն ժամանակ, շարունակել է ծխել, մոտ 20 գլանակ՝ օրեկան: Վերջին մեկ տարվա ընթացքում նկատել է աջ սրունքի ցավեր՝ 150-200 մետր քայլելիս, ընդմիջվող կաղություն, որի համար չի հետազոտվել և չի բուժվել: Վերջին ամիսներին հայտնաբերվել է շագանակագեղձի գոյացություն, որի չարորակ բնույթը հաստատվել է հետազոտության արդյունքում, հավանական է մետաստատիկ ախտահարում լիմֆատիկ հանգույցներում և ոսկրերում (առայժմ հաստատված չէ): Հիվանդը պատրաստվում էր մեկնել արտասահման շագանակագեղձի բուժման համար, սակայն թոքաբորբի պատճառով հոսպիտալացվել էր: Թոքաբորբի բուժման ընթացքում սկսվել էին սաստիկ ցավեր ձախ ստորին վերջույթում, սառնություն, թմրածություն, քայլելու անհնարություն:

Ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի զարկերակային խցանում, հրավիրվել է անոթային վիրաբույժ և հիվանդը19/08/2015 տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Լրացուցիչ հետազոտություններով հայտնաբերվել է.

  • Առկա է որովայնային աորտայի վերջնամասի և զույգ զստային զարկերակների խցանում: Ընդ որում, աջ զստային զարկերակի խցանումը գնահատվել է որպես հին, ինչը պատճառ է եղել նախկինում եղած ընդմիջվող կաղությանը, իսկ աորտայի և ձախ զստային հատվածի խցանումը գնահատվել է որպես թարմ՝ նախկինում առկա նեղացման ֆոնի վրա: Ձախ վերջույթի զարկերակային արյան շրջանառությունը կտրուկ իջած է, առկա է գանգրենայի զարգացման մեծ վտանգ: (SCAN CT)
  • Հայտնաբերվել է զույգ ներքին քնային զարկերակների նեղացում մինչև 75% (գրեթե հավասար աստիճանի, ձախից ներպատային թրոմբով):


Բացի նշվածից, հիվանդի փաստացի ախտորոշման մեջ առկա է նաև հետևյալը.
 

  • սրտի իշեմիկ հիվանդություն, կրած սրտամկանի ինֆարկտ, մշտական շողացող առիթմիա, քրոնիկ սրտային անբավարարություն NYHA II-III,
  • շաքարային դիաբետ, II, ինսուլինապահանջ, դեկոմպենսացիա,
  • շագանակագեղձի ուռուցք՝ մետաստատիկ ախտահարումներով,
  • քրոնիկ բրոնխիտ, կրած ստորբլթային երկկողմանի թոքաբորբ:


Հիվանդի հիմնական գանգատն էր՝ ձախ ստորին վերջույթի վիճակը: Սակայն հայտնաբերված քնային զարկերակների նեղացման աստիճանը պահանջում էր առաջնահերթ գործողություն այդ համակարգում: Իսկ երկրորդ փուլով, վերջույթի տվյալ ախտորոշմամբ, սովորաբար գերադասելի է կատարել աորտայից երկթև պրոթեզի տեղադրում դեպի երկու ազդրերը (աորտոբիֆեմորալ շունտավորում): Սակայն նշված պաթոլոգիաների փունջը բացառիկ ռիսկային է դարձնում այդ միջամտությունը, և միակ փոքր ռիսկային միջամտությունը տվյալ վիճակում գանգրենայից խուսափելու համար մնում է ստորին վերջույթին արյան ներհոսք տալ ենթանրակային զարկերակից՝ աքսիլոֆեմորալ շունտավորում:

Ուստի, հաշվի առնելով քնային զարկերակների առաջնային միջամտության անհրաժեշտությունը, ձախ ստորին վերջույթի արյան շրջանառության կոպիտ խանգարումը, այլ հիվանդությունները, որոշվեց միաժամանակ կատարել ձախակողմյան կարոտիդ էնդարտերէկտոմիա և ենթանրակ-ազդրային շունտավորում՝ ձախից:

 

Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպք Քնային զարկերակների նեղացման և աորտայի խցանման բուժման համար միաժամանակ կատարված վիրահատության դեպք


Համապատասխան պատրաստումից հետո ընդհանուր անզգայացման պայմաններում Անոթային և լազերային վիրաբուժության ծառայության ղեկավարի՝ Ա.Բադալյանի կողմից կատարվել է վիրահատական միջամտություն՝ 20/08/2015թ., որը տևել է մոտ 3,5-4 ժամ և ընթացել է առանց բարդությունների: Վիրահատական վերքերը լավացել են առաջնային ձգումով: Ստորին վերջույթի վիճակը զգալի բարելավել է, անհամեմատ մեղմացել են ցավերը, հիվանդը քայլում է մինչև 200 մ՝ առանց ցավերի: Դուրս է գրվել 29/08/2015:

  • Հիվանդին նախատեսվում է կատարել աջ ներքին քնային զարկերակի միջամտություն՝ օնկոլոգիական բուժման առաջին փուլից հետո:

Հարկ է նշել, որ առանձին քնային զարկերակների և ստորին վերջույթների կամ աորտայի միջամտություններ հաճախ են կատարվում մեր կլինիկայում և իրենցից ներկայացնում են առօրյա աշխատանք: Սակայն միաժամանակ կատարվող միջամտությունները, որոնք պացիենտի մոտ իրականացվում են այլ ծանր ուղեկցող հիվանդությունների համադրությամբ, հանդիսանում են բացառիկ դեպք:

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ