Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվեց նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքը

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվեց նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքը

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում կայացավ General Electric Brivo MR 355 1,5T նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, առողջապահության նախարարության և ՀԲԸՄ-ի բարձրաստիճան հյուրեր:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանԲարձրաստիճան հյուրերին համալսարանական հիվանդանոցում ողջունելով և Նազարյան ընտանիքին ու ՀԲԸՄ-ին սարքի նվիրաբերման համար շնորհակալություն հայտնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Հարգելի ներկաներ, ուրախ եմ ողջունելու ձեզ և հայտնելու, որ այսօր պատիվ ունենք ցուցադրելու General Electric Brivo MR 355 1,5T նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը, որը «Հերացի» համալսարանական հիվանդանոցին նվիրաբերվել է ազգային բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի և նրա որդու` ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոն ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար Լևոն Նազարյանի կողմից: Սարքն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և վիզուալիզացիա, ինչն ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում և նպաստում է ախտորոշման ճշգրտությանը:

 ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվեց նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքըԱյս նոր սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, կարդիովասկուլյար պաթոլոգիան հայտնաբերել վաղ շրջանում, և այն փոփոխությունները, որոնք կարող են բերել կաթվածի և ինսուլտի, մենք կարող ենք դիտարկել որպես ցուցում ինվազիվ էնդովասկուլյար միջամտությունների համար: Այսպիսով, մեզ վրա վերցնում ենք մասնագիտական պարտականություն՝ տեղափոխել ինվազիվ գործողությունները էքստրեմալ իրավիճակից կանխարգելիչ գործողությունների դաշտ, այսինքն՝ այդ գործողություններն արդեն կունենան կյանք փրկելու նշանակություն, և եթե դրանք իրականացվեն ավելի վաղ շրջանում, մենք կկարողանանք խոսել կլինիկական կանխարգելիչ բժշկության մասին: Հարկ եմ համարում ընդգծել նաև այս ամենը կրթական ծրագրերում ներառելու կարևորությունը»:

ՀԲԸՄ նախագահ Պերճ ՍեդրակյանՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկաներին փոխանցեց Նազարյանների ընտանիքի ողջույնը և բարեմաղթանքները. «Ուրախ եմ, որ մեր միությունը կարողանում է Հայաստանում նպաստել ազգային հաստատությունների բարգավաճմանը: Եվ հուսով եմ, որ այս սարքը կծառայի իր նպատակին, ու տարիներ առաջ ԵՊԲՀ-ում Նազարյանների կողմից Ջեֆերսոնի ուսուցողական ուլտրաձայնային կենտրոնի բացմամբ սկսված մեր համագործակցությունը կունենա փոխշահավետ և արդյունավետ շարունակություն»:

Առողջապահության նախարար Արմեն ՄուրադյանԱռողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ընդգծեց, որ այսօր դժվար է գերագնահատել մեր հայտնի բժիշկների դերը հայկական բժշկագիտության զարգացման գործում. «Անչափ կարևորում եմ հայ բարերարների կողմից բժշկության ծանր հրետանին հանդիսացող ախտորոշիչ սարքավորումներով մեր բուժհաստատությունների վերազինումը, մասնավորապես Նազարյանների ընտանիքի կողմից 1,5 Տ նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի նվիրաբերումը ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնին:

 

Այս սարքի առկայությունը հնարավորություն կտա կանխարգելել մի շարք հիվանդություններ կամ հեշտացնել դրանց բուժումը՝ վաղ կանխորոշման միջոցով:

 

Կարևոր է նաև այն, որ մեր երիտասարդ բժիշկները դեռ ուսանողական տարիներից հնարավորություն ունեն աշխատելու նմանատիպ նորագույն տեխնոլոգիաներով: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նազարյանների ընտանիքին՝ սարքը նվիրաբերելու համար և հույս հայտնում, որ համագործակցությունը կլինի շարունակական»:

Ելույթներից հետո ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր:Ելույթներից հետո ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրի ստորագրումից հետո Միքայել Նարիմանյանը և Պերճ Սեդրակյանը հանդիսավորությամբ կտրեցին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքի մուտքի կարմիր ժապավենըՀամաձայնագրի ստորագրումից հետո Միքայել Նարիմանյանը և Պերճ Սեդրակյանը հանդիսավորությամբ կտրեցին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքի մուտքի կարմիր ժապավենը:

 

Այնուհետև հյուրերը շրջեցին բաժանմունքում, որտեղ աշխատակիցները ներկաներին տեղեկացրին, որ տոմոգրաֆի միջոցով հնարավոր է իրականացնել բազմաթիվ բարդ հետազոտություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդությունների, սրտի առիթմիայի, նորագոյացությունների, որովայնի, լյարդի պարենխիմատոզ փոփոխություններ, լեղուղիների, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլ հետազոտություններ:

Միջոցառման ավարտին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին նվիրեց խաչքարի տեսքով ձեռակերտ նկարՄիջոցառման ավարտին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին նվիրեց խաչքարի տեսքով ձեռակերտ նկար:

Տեղեկացնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանը երկար տարիներ համագործակցում է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի Ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի հետ, ինչի շնորհիվ ԵՊԲՀ-ում 2000թ.-ին բացվեց Ուլտրաձայնային ուսուցողական կենտրոն, իսկ 2010-ին համալսարանական թիվ 1 հիվանդանոցում՝ նոր համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսառեզոնանսային հետազոտության սարքերով հագեցած «ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լևոն և Քլոտիա Նազարյան» Ռադիոլոգիայի կենտրոն:

 ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվեց նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքըԿենտրոնների բացման և հետագա աշխատանքային գործընթացում մեծածավալ մասնագիտական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի անդամ, ամերիկահայ գործարար-բարերար Նազար Նազարյանը և նրա որդին՝ ԱՄՆ-ում հայտնի ռադիոլոգ Լևոն Նազարյանը:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ