Լուրեր
Հատուկ մրցանակը հանձնեց ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանը
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» ամենամյա մրցանակաբաշխությանը այս տարի ներկայացված էին քսանհինգ անվանակարգեր, որոնք ընդգրկում էին տնտեսության բոլոր ոլորտները։ Փորձագիտական գնահատման հետազոտական ծրագիրն իրականացվել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գնահատող հանձնաժողովի կողմից, իսկ արդյունքների ամփոփիչ գնահատականներին մասնակցել էր նաև միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին եղել պետական կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» ամենամյա մրցանակաբաշխության պատվավոր մրցանակին արժացավ նաև «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցը՝ ճանաչվելով որպես ՀՀ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի առաջատար կենտրոն:
Հիշեցնենք, որ այս մրցանակաբաշխության պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար ոլորտներում նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերությունները։ «Մերկուրի» մրցանակաբաշխությունը միջազգային է և անցկացվում է աշխարհի տարբեր երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ: Նշենք, որ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատն այս մրցանակաբաշխությունը կազմակերպում է դեռ 2006 թվականից:
«Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնը դառնալով մրցանակաբաշխության մրցանակակիր՝ վերահաստատեց ՀՀ – ում առաջատարը լինելու իր դիրքը:
Շուրջ երկու տասնյակ տարիների գործունեության ընթացքում Ավանտան ներդրել է Հայաստանում այնպիսի սարքավորումներ ու բուժման մեթոդներ, որոնք շատ մասնագետների համար դեռ անծանոթ էին: Կլինիկաների ցանցի հիմնադրման ու զարգացման հարցում իր մեծ ավանդն է ունեցել «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, որին և հանձնեց այս պատվավոր մրցանակը ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանը:
ՀՀ լավագույն ստոմատոլոգիական կենտրոնը հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով ու բարձրակարգ մասնագետներով, որոնք վերապատրաստվել են աշխարհի լավագույն համալսարաններում ու իրենց զեկույցներով ու մասնագիտական փորձով հանդես եկել միջազգային հեղինակավոր գիտաժողովներին ու սեմինարներին՝ բարձր պահելով մեր երկրի անունը:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն