Լուրեր
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշ. ամպուտացիայից խուսափման էտապային մեթոդի կիրառում «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնում կատարվել է սրունքի անոթների հետ կապված էնդովասկուկյար վիրահատական միջամտություն, որի նպատակը պացիենտի ոտքը ամպուտացիայից փրկելն էր: Նա կարողացել է ինքնուրույն քայլել վիրահատության հենց հաջորդ օրը: Թե ինչպես է բժիշկներին հաջողվել իրենց պրոֆեսիոնալիզմով պահպանել հիվանդի ոտքը՝ կատարելով բարդ վիրահատական միջամտություն, պատմում է «Արմենիա» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի սիրտ-անոթային վիրաբույժ Վրեժ Արթուրի Հովակիմյանը:
Պացիենտը` Ղ․ Զ․ 59 տ. կին, դիմել էր 12.09.2017թ. միջին ծանրության ընդհանուր վիճակով : Պացիենտի մոտ ախտորոշվել էր երկրորդ տիպի շաքարային դիաբետ` բարդացած ձախակողմյան դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշով, ազդր-ծնկափոսա-սրունքային սեգմենտների ԱՍ ստենոտիկ-օկկլյուզիոն ախտահարում, III մատի չոր գանգրենա, ոտնաթաթի կանգային հիպերեմիա, ՍԻՀ, հետին պատի տարած տրանսմուրալ ինֆարկտ, սիրտ-թոքային անբավարորություն, II աստիճանի երկրորդային լիմֆոստազ այտուց: Ըստ անամնեզի՝ մեկ տարի առաջ կատարվել էր կրկնակի էնդովասկուլյար վիրահատություն ձախ ստորին վերջույթի ծնկափոսային և սրունքի անոթների շրջանում, ինչպես նաև ձախ ոտնաթաթի առաջին մատի ամպուտացիա: Կլինիկա ընդունվելիս պացիենտը ոտքը կորցնելու վտանգի առաջ էր կանգնած: Համապատասխան հետազոտություններից հետո՝ ստորին վերջույթների անոթների դուպլեքս սքանավորում, ԿՏ – անգիոգրաֆիա, կլասսիկ անգիոգրաֆիա, հայտնաբերվել է մի քանի մակարդակի ախտահարումներ` սկսած մակերեսային ազդրային զարկերակից մինչև սրունքի դիստալ երրորդի զարկերակների ախտհարում․ 95% մակերեսային ազդրային զարկերակի նեղացում, ծնկափոսային զարկերակի նեղացում 70-80% և առկա էր առաջային, հետին և փոքր ոլոքային զարկերակների սուբօկկլյուզիա` 95%:
Բժիշկների՝ Հովակիմյան Վ․Ա․, Արոյան Ա․Մ․, Աղաբեկյան Վ․Մ․, կողմից կատարվել է հետևյալ վիրահատական միջամտությունը՝ անգիոգրաֆիկ սենյակում անտեգրատ պունկցիայով հերթականությամբ իրականացվել է մակերեսային ազդրային և ծնկափոսային զարկերակների, սրունքի վրա առաջային ոլոքային և փոքր ոլոքային զարկերակների բալլոննային անգիոպլաստիկա բավարար անգիոգրաֆիկ արդյունքով: Վիրահատական միջամտությունն իրականացվել է էնդովասկուլյար եղանակով՝ պունկցիայով, հիվանդի մոտ բացակայում է վիրահատական կտրվածքները: Վիրահատության ժամանակ լայնացնելով փակ անոթները, հնարավոր է եղել նրանց կյանք տալ՝ ոչ թե հեռացնել ախտահարված վերջույթը:
Վիրահատության հաջորդ օրը կատարվել է ոտնաթաթի երկրորդ մատի ամպուտացիա: Հիվանդը վիրահատության հաջորդ օրը սկսել է քայլել: Նա շարունակել է գտնվել բժիշկների հսկողության տակ: Ներկայում վերքը լավացման փուլում է և մի քանի օրից հիվանդը դուրս կգրվի` իր ոտքով տուն կգնա:
Նման կարգի վիրահատության առանձնահատկությունն այն էր, որ վիրահատության ընթացքում պահպանվել է արձանագրային բոլոր էտապները. սկզբում կատարվել է վերջույթի ռեվասկուլիզացիա, որից հետո` ախտահարված անկենսունակ հյուսվածքների հեռացում: Տվյալ պարագայում բաց եղանակով վիրահատական միջամտությունն արդյունավետ չէր կարող լինել, քանի որ առկա էր սրունքի արտահայտված այտուց, անբավարար դիստալ անոթային հուն և շաքարային դիաբետ: Նման մոտեցում եթե չցուցաբերվեր, հիվանդի մոտ կատարվելու էր մեծ ամպուտացիա սրունքի մակարդակով: Մինչդեռ հիվանդի ոտքը պահպանվել է և նա քայլում է, իսկ հիվանդանոցից դուրս գալուց հետո կարող է լիարժեք կյանքով ապրել:
Շատ լավ կլինի, որ վիրահատության այս մեթոդը լայն կիրառում գտնի մեր երկրում, քանի որ իր տեսակով այն անվտանգ, քիչ տրավմատիկ է և այն հնարավորություն է տալիս փրկել ոչ միայն ախտահարված ոտքը, այլև հիվանդին վերադարձնել դեպի աշխատունակ հասարակություն։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն