Լուրեր
«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները Մոսկվայից ժամանած գործընկերոջ հետ պրոթեզավորել են ռեւմատոիդ արթրիտով հիվանդի ծնկահոդը. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները Մոսկվայից ժամանած գործընկերոջ հետ միասին իրականացրել են քառասունամյա կնոջ ծնկի հոդի էնդոպրոթեզավորման բարդ վիրահատությունը։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում 31-րդ Մոսկովյան հիվանդանոցի օրթոպեդիկ ծառայության ղեկավար, ծնկահոդի էնդոպրոթեզավորման փորձառու մասնագետ Նորայր Զաքարյանը պարզաբանել է, որ տվյալ վիրահատության բարդությունն այն էր, որ ռեւմատոիդ արթրիտի ֆոնին կնոջ մոտ կապանային անկայունություն էր զարգացել ու ձեւավորվել էր մեծ ոլոքի դեֆիցիտ։ Դեֆիցիտը ծածկել են կնոջ սեփական ոսկրի օգնությամբ, նշել է նա։
«Իզմիրլյան» ԲԿ-ի օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Սահակ Սարիբեկյանը հայտնել է, որ Նորայր Զաքարյանը ծնկահոդի պրոթեզավորման մեծ փորձ ունի, որը հիմա նա փոխանցում է «Իզմիրլյան» ԲԿ-ի իր գործընկերներին։ «Մենք փոխայցելություններ ենք կատարել, որպեսզի Հայաստանում այդ վիրահատությունը դառնա ստանդարտ պլանային վիրահատություն, այլ ոչ թե ամեն անգամ մեծ իրադարձություն լինի։ Աշխարհում ծնկան հոդի պրոթեզավորում իրականացվում է նույն քանակությամբ, ինչ կոնքազդրային հոդի պրոթեզավորումը։ Իսկ Հայաստանում այդ պաթոլոգիան սովորաբար բացիթողի է, և վիրաբույժին դիմում են խիստ բարդացած դեպքերում ու այդ պատճառով էլ մեր բոլոր վիրահատական դեպքերը շատ բարդ են լինում։ Մենք նման վիրահատություն իրականացնելու փորձի պակաս ունենք ու մեր օտարերկացի գործընկերների աջակցությունը շատ կարեւոր է»,- ասաց նա։
Նախ, մոսկվայից ժամանած բժշկի խոսքով, Ռուսաստանում նման վիրահատությունների մի մասը պլանային է իրականացվում, պարտադիր բուժապահովագրության շրջանակում, իսկ Հայաստանում պետպատվերը չի փակում իմպլանտի արժեքը։ Երկրորդ, Հայաստանում, Սահակ Սարիբեկյանի խոսքով, ծնկի հոդի հիվանդությունների բուժումով զբաղվում են տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկներ՝ ոչ միայն վնասվածքաբանները, այլեւ ռեւմատոլոգները, մանուալ թերապեւտները եւ այլն։
«Ծնկան հոդի խնդիրը որպես հիվանդի մոտ գանգատ առաջացնող ախտ ունի բազմաթիվ կիսաբուժման ձեւեր, որոնք ունեն գանգատը ժամանակավորապես մեղմացնելու հնարավորություն, բայց բուն պաթոլոգիան գնալով հնարավորինս խորանում է», - ասաց նա։
Սարիբեկյանի խոսքով, երբ մարդուն վիրահատության փոխարեն առաջարկում են բուժման թերապեւտիկ մեթոդներ՝ ներհոդային ներարկումներ, թրջոցներ, ֆիզիոթերապիա, բնականաբար նրա մոտ կարծես բթանում է այն գիտակցումը, որ իրականում ինքը վիրահատության կարիք ունի։ Ու դրա հետեւանքով մարդիկ բժշկի են դիմում արդեն շատ բարցիթողի վիճակում՝ հոդի կրիտիկական մաշվածությամբ, կապանային բալանսի խախտումով, արտահայտված ցավային ախտանիշով։ Այդ պատճառով էլ ավելանում է վիրահատության ծավալը ու նվազում դրանից ակնկալվող էֆեկտը, նաեւ կրճատվում է պրոթեզի ծառայության իրական ժամկետը։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանում իրականացվող ծնկահոդի էնդոպրոթեզավորման հազվադեպ վիրահատություններից յուրաքանչյուրը իրադարձություն է, որը բարդացումների մեծ հավանականություն ունի, այլ ոչ թե ռուտին վիրահատություն, ինչպես զարգացած երկրներում։
Սահակ Սարիբեկյանը նաեւ հայտնեց, որ Նորայր Զաքարյանի հետ միասին «Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները կիրականացնեն ծնկահոդի եւս մի քանի պրոթեզավորում, ու այդ բոլոր դեպքերը եզակի են իրենց բարդությամբ։ Ծրագրվում է նաեւ իրականացնել կոնքազդրային հոդի 16 տարի առաջ տեղադրված իմպլանտի ռեվիզիա։ Այս դեպքը բարդ է նրանով, որ ազդրի խոռոչում գոյացել է այսպես կոչված կեղծ ուռուցք՝ ոսկորի ռեակցիան էնդոպրոթեզի մաշված մասերի հետ շփմանը։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն