Լուրեր
«Սլավմեդ» բժշկական կենտրոն դիմած բուժայցելուների թիվը կարճ ժամանակում գրանցել է աննախադեպ աճ. blognews.am
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում հատուկ գնով իրականացվող միջնապատի հետ կապված խնդիրների շտկման և քթի պլաստիկ վիրահատությունների դիմող բուժայցելուների թիվը կարճ ժամանակում գրանցել է աննախադեպ աճ: Բուժկենտրոնի պլաստիկ և միկրովիրաբույժ Կիմ Խոդիկյանը Blognews.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ շնչառության խանգարումների հետևանքով կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ, որոնցից ամենատարածված պատճառը քթի միջնապատի թեքությունն է:
«Քթի միջնապատն իրականացնում է օրգանիզմի բնականոն աշխատանքին անհրաժեշտ թթվածնի համաչափ հոսք: Այն մարդիկ, որոնք ունեն քթի միջնապատի խնդիր, հիմնականում դժվարանում են լիաթոք շնչել, հաճախ են ունենում հոգնածության և թուլության զգացում, գլխացավեր, ժամանակ առ ժամանակ՝ նաև շնչահեղձություն: Պատճառն այն է, որ ծանր շնչառության արդյունքում վատթարանում է արյան բնականոն մատակարարումը օրգան-համակարգերին, ինչի արդյունքում առաջանում է թթվածնային քաղց: Սա մի խնդիր է, որը լուրջ սպառնալիք է շնչառական համակարգի համար։ Քթի միջնապատի խնդիրներ ունեցողների համար հատկապես դժվար տանելի են հարբուխն ու հայմորիտը, քանի որ քթի հարակից խոռոչներում տեղակայվում են տարատեսակ մանրէներ, և անարգել գործունեության արդյունքում ամիսներ շարունակ մարդիկ չեն կարողանում ձերբազատվել անհանգստացնող հարբուխից: Այդ իսկ պատճառով քթի միջնապատի թեքության առկայության ժամանակ պահանջվում է համալիր մոտեցում, որն է վիրահատական բուժումը: Հաշվի առնելով տվյալ խնդրի լրջությունն ու տարածվածությունը՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում որոշում կայացվեց միջնապատի թեքության ուղղման վիրահատություններն իրականացնել պլաստիկ վիրահատության՝ ռինոպլաստիկայի հետ համատեղ՝ մեկ վիրահատության գնով։ Կենտրոնում տրամադրվում է նաև ապառիկ վճարման համակարգի հնարավորություն այն մարդկանց, ովքեր չունեն բժշկական ապահովագրություն կամ չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու»:
Վիրաբույժը նշեց նաև, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հատուկ գնով իրականացվող միջնապատի հետ կապված խնդիրների շտկման և քթի պլաստիկ վիրահատությունների դիմող բուժայցելուների թիվը կարճ ժամանակում գրանցել է աննախադեպ արդյունք, ինչը մեկ անգամ ևս փաստում է խնդրի տարածվածության մասին: Կարճ ժամանակահատվածում տվյալ խնդրով ակցիայի շրջանակներում «Սլավմեդ» բժշկական կենտրոն է դիմել ավելի քան 500 բուժայցելու, որից շատերն արդեն իսկ վիրահատվել են: Ի տարբերություն այլ բժշկական կենտրոնների՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և բուժայցելուն հավելյալ գումարներ ստիպված չի լինում վճարել:
Կիմ Խոդիկյանը նշեց նաև, որ քթի պլաստիկ վիրահատությունը կատարվում է, երբ ոսկրային և աճառային զարգացումն ավարտված է լինում.
«Տղաներին կարելի է վիրահատել 18 տարեկանից սկսած, իսկ աղջիկներին`ավելի վաղ`17 տարեկանից սկսած: Ավելի երիտասարդ տարիքում քթի վրա կատարված ցանկացած վիրահատություն իրականացվում է միայն անհետաձգելի բժշկական ցուցումով»:
Նրա կարևորեց նաև հետվիրահատական շրջանը, որը, ըստ վիրաբույժի, ենթադրում է մեկօրյա անկողնային գրաֆիկ. վիրահատությունից հետո սովորաբար հաջորդ օրը հիվանդները դուրս են գրվում. «Վիրակապը վերջնականապես հեռացվում է վիրահատության ութից տասներորդ օրը, իսկ կապտուկները շատ հարաբերական են. սովորաբար դրանք պահպանվում են 7-9 օր: Հետվիրահատական շրջանը տևում է երկու շաբաթ, որի ընթացքում շատ կարևոր է հետևել բժշկի ցուցումներին, ինչպես նաև խուսափել ակնոց կրելուց, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և այլն»:
Վիրաբույժի խոսքով՝ քթի պլաստիկայի վիրահատության դիմում են հիմնականում 18-40 տարեկան անձինք: Նա նաև նշում է, որ վերջին տարիներին դիմողների շրջանում ավելացել է նաև տղամարդկանց թիվը. «Եթե մոտ ութ տարի առաջ տղամարդիկ դիմում էին պլաստիկ վիրաբույժի հիմնականում միջնապատի խնդիրների շտկման նպատակով, ապա այժմ դիմում են նաև ռինոպլաստիկա իրականացնելու համար»:
Այն հարցին՝ կա արդյոք քթի հատուկ ձև, որն ավելի տարածված է այցելուների շրջանում, բժիշկ Խոդիկյանը պատասխանեց․ «Իհարկե կան այցելուներ, ովքեր գալիս են կենտրոն արդեն ընտրած քթի ձևով, բայց խորհրդատվության ժամանակ համակարգչային մոդելավորման օգնությամբ բուժայցելուի հետ ընտրում ենք այն տարբերակը, որը հարմար է կլինի բուժայցելուի դեմքի հարաչափերին»:
Հիշեցնենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի կողմից հայտարարված հատուկ գին ակցիան՝ միջնապատի հետ կապված խնդիրների շտկման և քթի պլաստիկ վիրահատությունների իրականացում՝ մեկ վիրահատության արժեքով՝ ընդամենը 250.000 դրամով, դեռ շարունակվում է։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն