Լուրեր
Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ. armeniamedicalcenter.am
Պացիենտը` տղամարդ, 46 տարեկան, ամուսնացած է, ունի երկու երեխա, վարել է ակտիվ կյանք: Պացիենտի մոտ առկա են ռիսկի գործոններ. ակտիվ ծխող (օրական մինչեւ երկու տուփ), խոլեսթերինի բարձր ցուցանիշ:
Ս/թ փետրվարի 27-ին դիմել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST- սեգմենտի էլևացիայով առաջային պատին (STEMI): Շտապ կատարվել է կորոնարոգրաֆիա, որպես մուտք օգտագործվել է աջ ճաճանչային զարկերակը (right radial artery): Արդյունքում իրականացվել է ստենտավորում մեկ ոչ դեղապատ ստենտով, Abbott Vascular MULTI-LINK 8LL 3.5mm x 38mm (BMS) stent` /27.02.2018/-in stent 100% total occlusion with thrombus): Դուրս է գրվել բավականին բարձրացած կծկողական ֆունկցիայով` 33-35%:
Որոշ ժամանակ անց պացիենտը երկու օր չի ընդունել դեղը (Պլավիքս), ինչը հանգեցրել է ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի:
Ս.թ. ապրիլի 19-ին պացիենտը նորից դիմել է «Արմենիա» ՀԲԿ: Հիվանդի մոտ առկա էր շնչարգելություն, հեւոց, շատ փոքր լարվածությունից՝ հոգնածություն, շնչահեղձություն, և կրծքավանդակի հետկրծոսկրային ուժեղ սեղմող բնույթի ցավեր: Այս անգամ նույնպես ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Ներկայում բարդությունը նրանում էր, որ սրտամկանի ինֆարկտն ուղեկցվում էր սրտի ռիթմի լուրջ խանգարումներով. Հիսի խրձի աջ ոտիկի պաշարում, փորոքային եւ վերփորոքային էքստրասիստոլաներ NYHA III:
Նույն օրը` ապրիլի 19-ին իրականացվել է սելեկտիվ ռեկորոնարոգրաֆիա: Արդյունքում հայտնաբերվել է, որ կորոնար անոթավորումն աջ դոմինանտ տիպի է, ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակը (LAD) աթերոսկլերոտիկ ախտահարված է, մոտակա-միջին հատվածում վաղ իմպլանտացված ոչ դեղապատ ստենտը տոտալ խցանված է ՝100% թրոմբոտիկ զանգվածի առկայությամբ: Գոտևորող կորոնար զարկերակը (CX)-աթերոսկլերոտիկ ախտահարված է՝ առանց տեսանելի նեղացումների, աջ կորոնար զարկերակը (RCA) աթերոսկլերոտիկ ախտահարված է՝ առանց տեսանելի նեղացումների:
Շտապ կատարվել է Ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակի (LAD) ռեվասկուլյարիզացիա եւ բազմակի բալոն դիլատացիա:
Ինտուբացվել է Ձախ կորոնար զարկերակի հիմնական ցողունը (LM):
Լարն անցել է (LAD) հեռակա հատվածները:
Կատարվել է (LAD) մոտակա եւ միջին հատվածների in stent բազմակի բալոն դիլատացիա Medtronic Solarice 3.5 mm x 20 mm բալոնով:
Արդյունքում վերականգնվել է արյան անտեգրատ հոսքը (TIMI III):
Վիրահատությունն իրականացրել է ինտերվենցիոն սրտաբան Պողոս Հրայրի Սարգիսյանը:
Այսպիսով, հաջողվեց հիվանդի կյանքին վտանգ սպառնացող վիճակից դուրս բերել:
Մենք հորդորում ենք հիվանդներին չդադարեցնել դեղերի ընդունումը:
«Արմենիա» ՀԲԿ
ինտերվենցիոն սրտաբան` Պողոս Հրայրի Սարկիսյան
Էլ.հասցե. [email protected]
Հեռախոս. +374 96 07 06 69
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն