Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ

Այս օրերին Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում վեզ զույգ երեխա, որոնցից երկու զույգը ծնվել է արտամարմնային բեղմնավորման, իսկ չորսը՝ բնական բեղմնավորման ճանապահով: Թեպետ այս կենտրոնում զույգ երեխաների ներկայությունը բժշկական անձնակազմի համար սովորական երեւույթ է, բայց նորածիններն իրենց ներկայությամբ նոր տրամադրություն ու հուզումներ են փոխանցում, քանի որ միաժամանակ վեց զույգ երեխա են հավաքվել  մեկ հարկի տակ:

 

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ


«Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հաճախ են ծնվում զույգեր: Երեւույթը պայմանավորված է նաև նրանով, որ կենտրոնում իրականացվում է արտամարմնային բեղմնավորումներ: Այս պահին մեր խնամքի տակ ունենք վեց զույգ նորածին, ինչն աննախադեպ է: Ի դեպ, նախորդ օրը կենտրոնից դուրս է գրվել յոթերորդ զույգը: Ըստ ժամկետի՝ ամենփոքր զույգը 28 շաբաթական հղիությունից ծնված նորածիններն են` 1500 գ եւ 1300գ քաշով: Փոքրիկներն արդեն մեկ ամսական են:

 

Այս նորածինների վիճակը գնահատվում է բավարար, որեւէ բուժական միջամտություն չեն ստանում եւ գտնվում են խնամքի երկրորդ փուլում.

 

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ

 

իրականացվում է անհասության հետ կապված միջոցառումներ եւ մոր կողմից կրծքով կերակրման նախապատրաստական աշխատանքներ: Բաժանմունքում կազմակերպվում են «կենգուրու» մեթոդի սեանսներ. մայրը գրկում է նորածիններին եւ մոտեցնում կրծքին, զուգահեռ երեխաները ստանում են նախատեսված կաթի ծավալը զոնդի միջոցով: Երեխաների քաշը ներկա պահին մոտավորապես 2կգ է»,- այս մասին տեղեկացրեց ՄՄԱՊԳՀԿ-ի նորածնային վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը:

 

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ


Անհաս նորածինների համար` հաշվի առնելով նրանց վաղաժամ ծնունդը, կենտրոնում կատարվում են մի շարք հետազոտություններ: «Օրինակ, կատարվում է աչքերի հետազոտություն, քանի որ անհասների մոտ հաճախ է հանդիպում ռետինոպաթիան, իրականացվում է լսողության հետազոտություն, նեյրոսոնոգրաֆիա: Ներկայում մեր խնամքի տակ գտնվող անհաս զույգերի հետազոտության արդյունքում որևէ խնդիր չի հայտնաբերվել: Նրանց մեծ մասը  շուտով դուրս կգրվեն եւ, կարծում եմ, Ամանորը իրենց տանը կդիմավորեն», -ասաց Ա. Ասատրյանը:


ՄՄԱՊԳՀԿ –ում մշտապես աջակցում են մայրերին` ապահովելով ընտանիքի մասնակցությունը բուժական գործընթացին:

 

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ


Ա. Ասատրյանը մանրամասնեց, - «Ունենք հնարավորություն, որպեսզի մայրերը ծննդաբերությունից հետո մնան մեզ մոտ եւ երեխաներին մշտապես ապահովեն մայրական կաթով, ինչը բերում է հոգեբանական կապվածության առաջացման իրենց բալիկների հետ և ունի կարևոր նշանակություն երեխայի առողջության ու զարգացման համար: Հաղթահարելով հոգեբանական փուլը՝ կարողանում են հաղթահարել նաեւ անհաս կամ առողջական խնդիրներով ծնված երեխայի գոյությունն իրենց կյանքում, քանի որ հենց այս փուլում են մայրերն ունենում սթրեսներ: Մեր բաժանմունքում կան հարմարավետ հիվանդասենյակներ, ինչը հնարավորություն է տալիս մայրերին հետևել բուժման և խնամքի գործընթացին: Երեխաները դուրս են գրվում, երբ նկատելի են ակտիվ ռեֆլեքսները եւ մայրը պատրաստ է կերակրել կրծքով ու խնամել երեխային:

 

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ


Ըստ ժամանակացույցի, վերջին զույգ նորածինները ծնվել ենմի քանի օր առաջ  33 շաբաթական հղիությունից: Նրանց մոտ առկա են շնչական խանգարումներով պայմանավորված առողջական խնդիրներ և շնչական սարքերի միջոցով ստանում են համապատասխան օժանդակություն: Երեխաները ինտենսիվ բուժման փուլում են:


Այս պահին կենտրոնում գտնվող վեց զույգ երեխաները ծնվել են տարբեր ժամկետների հղիությունից՝ 28-ից մինչև 37 շաբաթական:

 

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ

Միաժամանակ վեց զույգ երեխա` մեկ կենտրոնում. դրական հուզումների տարափ

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ