Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար. izmirlianmedicalcenter.com

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար. izmirlianmedicalcenter.com

Տարեվերջ է և, արդեն հաստատված ավանդույթի համաձայն, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հյուրընկալվել էին կենտրոնի աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները: Դեկտեմբերի 27-ը նրանց համար հոգատարությամբ պատրաստված հեքիաթային մի տոնի վերածվեց՝ դահլիճում գունագեղ խաղալիքներով և լույսերով զարդարված տոնածառով, Ձմեռ Պապի և Ձյունանուշի գալուստով, երգ ու պարով, խաղերով և վերջում՝ Ձմեռ Պապի պարկից շռայլորեն մատուցվող նվերներով: Երեխաները շրջապատել էին Ձմեռ Պապին ու Ձյունանուշին և լիուլի վայելում էին իրենց նվիրված հեքիաթը:

«Այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել մեզ մոտ.- ասում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը,- Նոր Տարվա շեմին մենք հրավիրում ենք մեր աշխատակիցների երեխաներին, թոռնիկներին և անպայման նաև «Նագաշյան» աջակցության կենտրոնի երեխաներին, որպեսզի ուրախություն պատճառենք մեր մանուկներին, շնորհավորենք նրանց գալիք տարվա կապակցությամբ, մեր բարեմաղթանքները հղենք նրանց: Բայց, ամենակարևորը, թերևս, Վեհափառ Հայրապետի օրհնությունը մանուկներին փոխանցելն է:

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Այսօր ավանադույթ դարձած միջոցառումը  իրենց օրհնությունը փոխանցեցին «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ՝ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը, ինպես նաև հրավիրված էին Գերաշնորհ Տաթև Արքեպիսկոպոս Սրբազանը՝  Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոսի հետ, որոնք էլ հենց փոխանցեցին Վեհափառ Տիրոջ օրհնությունը՝ Մայր Աթոռի օրհնությունը:

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Շատ կարևոր է նաև երեխաների շփումը հոգևորի, հոգևորականի հետ: Այսօր Գերաշնորհ Տաթև Արքեպիսկոպը շնորհավորեց երեխաներին: Նա, թեպետ միշտ խոսում է եկեղեցական լեզվով, բայց այնպես, որ լիովին հասու լինի երեխաներին:

Մեր փոքրիկների համար ամեն տարի նաև նվերներ ենք պատրաստում, անպայման գալիս են Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: 1- 2 ժամ երեխաները խաղում են, ուրախանում, զվարճանում: Ցանկության դեպքում մեր աշխատակիցներն էլ՝ իրենց երեխաների հետ, մասնակցում են ցերեկույթին: Այս օրը կարծես մեծերն էլ են մանկանում:

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Չնայած միջոցառումն ամեն տարի է անց կացվում, բայց ասես ամեն անգամ այն անակնկալ է երեխաների համար, հատկապես, որ այդ միջոցառումը միշտ լինում է նրանց առաջին հանդիպումը Ձմեռ Պապի հետ, որովհետև Ձմեռ Պապը նրանց տուն դեռ նոր է գնալու՝ դեկտեմբերի 31–ի երեկոյան:

Տարին փակում ենք և՛ այս միջոցառմամբ, և՛ աշխատանքային վերջին օրվա ընկերական հավաքով: Այդ հավաքն արդեն աշխատակիցների համար է՝ հավաքվում ենք, շնորհավորում միմյանց ձեռքբերումների, հաջողությունների համար, որոնք կայացան անցած տարում, մաղթում, որ դրանք բազմապատկվեն:

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Ես բոլորին դիմում եմ «խաղաղություն ամենեցուն և խաղաղություն տանն այս» մաղթանքով: Իսկ երեխաներին, որպես բժիշկ, նախ,  ցանկանում եմ առողջություն, ապա՝ գեղեցիկ, անհոգ, երջանիկ մանկություն:

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Գերաշնորհ Տեր Տաթև Արքեպիսկոպոս Սարգսյանի խոսքը Ամանորյա միջոցառման առիթով

«Տարիներու սովորութիւն է, որ մենք  «Իզմիրլյան» հիվանդանոցին մէջ հավաքենք մեր բոլոր բուժաշխատողներին, բժիշկներին զավակները, թոռնիկները, որովհետեւ այնքան զբաղած կըլլան տոնական օրերուն մէր բժիշկները, որ իրանց զավակներուն հետ ըլլալու առիթ քիչ կունենան: Ատոր համար Ձմեռ Պապին այստեղ կուգա, մենք այստեղ կուգանք, կօրհնենք մեր ազգի երեխեքը, այս հաստատւթյունը, որ նվիրումով, բծախնդրությամբ և հիվանդներու հանդեպ պրոֆեսիոնալ կատարյալ մոտեցումով կառաջնորդվէ:

Աս մտերմիկ, հարազատ հանդիպում մըն է բժիշկներու, իրանց ընտանիքներու, զավակներու, թոռնիկներու հետ: Մեզի երեխաներու ուրախութիւնը կփոխանցվէ, իսկ մենք ալ նրանց կփոխանցենք մեր օրհնութիւնը, և, մանավանդ, մեր սերը կհայտնենք:

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Վեհափառ Հայրապետը այս բարի ավանդիւյթը ստեղծեց և այն հետզհետե ճոխացավ ավելի, որովհետեւ մանուկներու օրհնութեան շատ լավ արարողութիւն մը ունինք, որուն կնախագահե Վեհափառը: Եվ ատիկա այստեղ ալ բերինք, որպեսզի Վեհափառին օրհնութիւնն ալ այստեղ ըլլա, որտեւ, ինչպես գիտեք, Վեհափառը այս հաստատության տեր ու պաշտպանն է, հսկողն է:

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Երազանքը միշտ կօգնէ բոլորին՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծերին, որպեսզի իրենք նոր հույսերով լցվեն, մանավանդ ամենէն կարեւորը, որ իրար հանդիպին: Մեր ժողովուրդը գործերով կզբաղէ, ուրիշին հետ գործակցության առիթ չի ստեղծվէ: Այս հավաքներու իմաստն այս է՝ մէզ կմիացնէ և մէզի գործակից կդարձնէ, որտեւ այդ մտերմության մէջ, երբ որ մեկ բժիշկը մյուսին մասնագիտութիւնը կհարգե, անոր փորձառութեանը բան մը կսորվի, այն ժամանակ ավելի կճոխանան երազանքները և կդառնան ծառայություն;

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Որովհետեւ, երբ որ կսիրես բան մը, մեկ բան պետք է հասկնաս, սերը մեզի համար չէ: Աստոծ սերը ինքն է տվել, որովհետև սերը ուրիշին համար է, և ատոր մեջ երիտասարդ բժիշկներն ալ կզորանան: Երեխաներուն պես պետք է ընդունենք մեր Տէրը. երեխաներու՝ անմեղ, անուշ, քաղցր, ակնկալիքներով լեցուն, մանավանդ այս դարուն երեխաները, որ այնքան լայն հորիզոն, մեծ հետաքրքրություններ ունին, այնքան տաղանդավոր են, որ մենք անոնցմէ բան մը կսորվինք:

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Մաղթանքս և աղոթքս է, որ մեր ժողովուրդը հաստատուն մնա իր հավատքին մէջ և այս ցրվածութիւնին վերջ գա, հայահավաք մը սկսի կազմակերպվել: Որովհետեւ հայի հավաքատեղին այստեղ է: Ցանկությունս է, որ հայերը Հայաստանին մէջ հավաքվեն՝ երկիրը ծաղկեցնելու, մեր հայրենակերտումի գործը կատարելու»:

 

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ