Լուրեր
Էխինոկոկոզի ուշացած դեպք՝ բարեհաջող ավարտով. վիրաբույժ Գևորգ Սիմոնյան. armeniamedicalcenter.am
«Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ հետազոտություններ անցնեն. տարին գոնե մեկ անգամ կատարվի ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգենագրաֆիա, որպեսզի նմանատիպ հիվանդությունների դեպքում բարձիթողի վիճակներ չլինեն»:
Մոտավորապես 2-3 տարի առաջ «Արմենիա» ՀԲԿ ընդունարան էր դիմել երեսուներեք տարեկան երիտասարդ կին՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, վքնածության, ծանրության զգացողությունից: Դա բավականին ուշացած դեպք էր. մոտավորապես 45-50 կգ քաշով աղջկա որովայնը մեծացած էր այնքան, որ հղիության տպավորություն էր թողնում: Պարզվեց, որ պացիենտի լյարդում և փայծաղում բավականին մեծ երեք էխինոկոկային բուշտ կա՝ 30, 30 և 25 սմ չափերի: Պացիենտն ուներ նաև ուղեկցող հիվանդություններ՝ լյարդի հետ կապված խնդիրներ: Բավականին բարդ էր:
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվել կլինիկայում՝ ախտորոշման համար:
Իրականացվեցին կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտություներ՝ համակարգչային շերտագրություն, արյան, մեզի ընդհանուր քննություն, արյան կենսաքիմիական հետազոտություն, էխինոկոկի հայտնաբերման համար հատուկ ախտորոշում: Արդյունքում պացիենտի մոտ հաստատվեց լյարդի և փայծաղի էխինակոկոզ:
Պացիենտի բոլոր օրգան-համակարգերը ստուգվել էին. կատարել ենք նաև կրծքավանդակի ռենտգենագրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, որպեսզի բացթողումներ չլինեն:
Խոսենք վիրահատության ընթացքի մասին:
Պացիենտին պատրաստելուց հետո ընդհանուր անզգայացմամբ կատարվեց վիրահատությունը: Այն և՛ անեսթեզիոլոգիական, և՛ վիրաբուժական տեսանկյունից բարդ վիրահատություն էր: Կատարվել է օրգանպահպանող վիրահատություն՝ պահպանվել է և՛ լյարդի, և՛ փայծաղի գործառույթները, չնայած նման դեպքերում հաճախ կատարվում է փայծաղի հեռացում:
Կատարվել է նաև դեղորայքային բուժում` մնացորդային էխինակոկային կիստաները չորացնելու նպատակով, որպեսզի հիվանդության կրկնություն չլինի:
Ամեն ինչ հնարավորին լիարժեք իրականացվեց և ունեցանք դրական արդյունք:
Հիվանդը 8-10-րդ օրը դուրս գրվեց: Իսկ հետագայում գտնվել է մեր հսկողության տակ:
Ինչպե՞ս է իրականացվել հետագա հսկողությունը:
Անցել է 2-3 տարի, սակայն հիվանդի հսկողությունը դեռ շարունակվում է: Նա բավականին լավ է, կրկնություն չունենք, այսինքն, կարելի է արձանագրել առողջացում:
Առողջացած համարում ենք այն դեպքում, երբ բոլոր դրենաժները հեռացվում են: Հսկողության ընթացքում ամբուլատոր կատարվել են վիրակապումներ և մնացորդային դրենաժների հեռացում:
Ինչո՞ւմ են կայանում դեպքի առանձնահատկությունը և որո՞նք են դրանից բխող հետևությունները:
Դեպքի առանձնահատկությունը նրանում է, որ կինն այդքան մեծ որովայնի առկայությամբ` այդքան ուշ էր դիմել բժշկի, և նախքան մեզ դիմելը որևէ այլ բուժհաստատություն չէր դիմել՝ անգամ պարզելու համար` առկա՞ է հղիություն, թե` ոչ:
Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ հետազոտություններ անցնեն. գոնե տարին մեկ անգամ կատարեն ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգենագրաֆիա, որպեսզի նմանատիպ հիվանդությունների դեպքում բարձիթողի վիճակներ չլինեն:
Եթե ժամանակին կատարվեն վիրահատությունները, հեշտ է խուսափել բարդություններից, մնացորդային հետևանքներ չեն լինի: Իսկ բարդությունները բավականին լուրջ են:
Էխինոկոկը, սովորաբար, կլինիկակորեն արտահայտվում է միայն այն ժամանակ, երբ նրա չափերը սեղմում են հարակից օրգաններին ՝ խախտելով նրանց գործառույթները կամ` պատռվելիս առաջ բերում լուրջ բարդություններ. ցավային շոկ, պերիտոնիտ, էխինոկոկի տարածում՝ սերմնացրում, դիսիմիլյացիա, այսինքն, դուստր բջիջների տարածում այլ օրգան-համակարգեր, որը տեսանելի չէ: Էխինոկոկային բշտի պատռվելուց հետո վիրահատությունը որքան էլ լավ կատարվի, միևնույն է, հնարավոր չէ խուսափել հիվանդության կրկնությունից, որովհետև այն տարածվում է ամբողջ որովայնով, ապա՝ կրծքավանդակ, ուղեղ և այլն օրգաններ:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն