Լուրեր
Տարեցների կոտրվածնքերի արդյունավետ բուժման շատ մեծ փորձ ունենք
Բարձր տարիքային խմբում՝ 70+ հատկապես կանանց շրջանում առկա է լինում օստեոպարոզ հիվանդությունը: Վերջինս ոսկրերի հիվանդություն է, որի ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքի վտանգը: Օստոեպարոզը հաճախ անվանում են «համր հիվանդություն», քանի որ ոսկրային հյուսվածքի կորուստը լինում է առանց ախտանշանների: Մարդիկ տեղյակ չեն լինում իրենց հիվանդության մասին, մինչև որ անսպասելի ոտքի ոլորումը կամ վայր ընկնելը հանգեցնում է կոտրվածքի: Այս տարիքային խմբում առավել հաճախ լինում են ազդոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքներ, որոնց բուժման եղանակների, դրանց արդյունավետության մասին զրուցել ենք «Արթմեդ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանի հետ։
Ազդոսկրի պրոքսիմալ հատվածում հաճախ հանդիպող կոտրվածքների պատճառը ազդոսկրի գլխիկում սնուցման խանգարումն է, որի հետևանքով ոսրկային հյուսվածքը կորցնում է ամրությունը:
Այս կոտրվածքները դասվում են ծանր վնասվածքների շարքին: Դրանք ուղեկցվում են միջհյուսվածքային շրջանում արյան կորստով, որի ժամանակ լինում է ցավ, հիվանդը չի կարողանում շարժվել և ունենում վերջույթի հենման ֆունկցիայի խանգարում: «Արթմեդ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանն խորհուրդ է տալիս շատ լուրջ վերաբերվել այս ամենին, քանի որ նման կոտրվածքները հնարավոր է այդ հատվածում առաջացնեն թրոմբոզներ, անոթի պատռվածք. «Այս հիվանդներին բուժելու միակ մեթոդը վիրահատությունն է, հակառակ պարագայում, ըստ վիճակագրական տվյալների, մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդությունը կարող է բերել մահվան»:
Ընդհանրապես ամբողջ աշխարհում, ազդոսկրի պրոքսիմալ հատվածի վիրահատությունը կատարվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց քանի որ Հայաստանում այս տարիքային խումբը կոտրվածքով հիվանդանոց դիմելիս ունենում է նաև այլ ուղեկցող հիվանդություններ, մեզ մոտ այդ ժամանակահատվածը չի պահպանվում: Մասնագետները սկզբում ուղեկցող հիվանդություններն են առանձնացնում, ապա ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում իրականացնում վիրահատություն:
Արտակ Գալստյանը շեշտում է՝ ազդոսկրի վզիկի հատվածում կոտրվածքը գրեթե երբեք չի սերտաճում և պարտադիր պետք է կատարվի էնդոպրոթեզավորում. «Վիրահատության ժամանակ հոդը փոխվում է մասնակի, ոչ ամբողջությամբ: Թողում ենք փոսիկը, հեռացնում ենք գլխիկը՝ դրա փոխարեն տեղադրելով պրոթեզ: Վիրահատությունից հետո հիվանդը բավականին արագ է կազդուրվում, նույնիսկ վիրահատության հաջորդ օրը հենակների կամ քայլակի օգնությամբ կարողանում է կանգնել և քայլել»:
«Արթմեդ» բժշկական կենտրոնի փորձառու վնասվածքաբանների կատարած գրագետ վիրահատության շնորհիվ հիվանդները 5 օր հետո դուրս են գրվում հիվանդանոցից: Բայց մոտ 2 տարի այստեղ հիվանդներին պահում են հսկողության տակ, և ըստ իրենց կատարած հետազոտությունների, ազդոսկրի վզիկի վիրահատությունից հետո 85 տոկոս հիվանդները շարունակում են ապրել լիարժեք կյանքով: Սա բավականին լավ ցուցանիշ է, ասում է վնասվածքաբան-օրթոպեդը, նշելով, որ միջազգային փորձի դրական արդյունքները 90 տոկոս են:
Բժիշկ-վնասվածքաբանին հաճախ են հարցնում, թե արժե արդյոք 80 անց մարդուն վիրահատել: Վիրահատությունը ոչ թե ցանկալի է, այլև պարտադիր, հնչում է պատասխանը. «Այս դեպքում կշեռքի նժարին դնում ենք 2 արդյունք: Եթե չվիրահատվի, գամված է մնում անկողնուն, կոտրվածքները գրեթե երբեք չեն սերտաճում և դա բերում է նրան որ մարդը չի քայլում, իսկ այլ խնդիրների պարագայում էլ հանգեցնում է մահվան: Իսկ եթե վիրահատում ենք, ապա մի քանի ամսից հիվանդը վերադառնում է իր նորմալ կայնքին»:
Բարձր տարիքային խմբում ազդոսկրի վզիկի վիրահատությունից հետո շատ կարևոր է վերականգնողական փուլը: Վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանը խորհուրդ է տալիս այդ փուլը հաղթահարել միմիայն վերականգնողական կենտրոններում: Արթմեդ բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում 3 շաբաթ անկացնելուց հետո 80 անց հիվանդը մեկ ձեռնափայտով վերադառնում է տուն. «Այստեղ շատ կարևոր է մասնագիտական մոտեցումը: Հարազատները այդ ամեն ինքնուրույն կարող կազմակերպել: Հատկապես որ այս տարիքային խումբը ունի այլ ուղեկցող հիվանդություններ ևս, որոնք ամբողջությամբ կառավարելը գրեթե անհնար է»:
Բժիշկը խորհուրդ է տալիս այս տարիքում կարևորել ոսկրերի հետազոտությունը, ցանկացած խնդրի, անգամ աննշան ցավի դեպքում դիմել միմիայն մասնագետների: ստանալ արդյունավետ բուժում՝ խուսափելով վիրահատական միջամտություններից:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն