Լուրեր
Բացառիկ վիրահատություն Արմենիա ՀԲԿ–ում՝ ենթաստամոքսային գեղձի հազվադեպ հանդիպող ուռուցքի (ինսուլինոմա) կապակցությամբ. armeniamedicalcenter.am
2023 թ. հունվարին «Արմենիա» ՀԲԿ էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Մամիկոնյանին դիմել է 23 տարեկան աղջիկ: Նա նախկինում բուժվել է Ռուսաստանում, ապա Հայաստանի տարբեր կլինիկաներում, սակայն վերջնական ճշտված ախտորոշում այդպես էլ չի գրանցվել:
Երիտասարդ աղջիկը գանգատվում էր թուլությունից, քրտնարտադրությունից, քաշի ավելացումից (30 կգ)՝ հորմոնալ բուժում ստանալու արդյունքում։ Առկա էր ադինամիա, ապաթիա, ունենում էր ցնցումներ, ճնշման տատանում: Բժշկուհու հետ ունեցած զրույցի ընթացքում ծնողները տագնապած էին: Աղջկա վիճակը բավականին ծանր էր, առկա էր հիպոգլիկեմիկ համախտանիշ՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն իջնում էր մինչև 1,8-2,8մմ/լ, հաճախակի ունենում էր գիտակցության կորուստ, ցնցումներ, ճնշման անկում և այլն: Հիվանդության ախտանիշներն ի հայտ էին եկել մեկ ու կես տարի առաջ։ Բազմիցս հետազոտվել և կոնսերվատիվ բուժում էր ստացել Ռուսաստանի և Հայաստանի տարբեր կլինիկաներում, սակայն բուժառուի վիճակը մնում էր անհասկանալի և բարդ:
Լ. Մամիկոնյանը, ենթադրելով ինսուլինոմայի առկայության մասին, դիմում է գործընկերոջը` «Արմենիա» ԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանին, ով, տեղեկանալով հիվանդի գանգատներին և հետազոտությունների տվյալներին (ՀՏ, ՄՌՏ), կիսում է կարծիքը: Ախտորոշումը ճշտելու համար կատարվում է պոզիտրոն էմիսիոն սքանավորում, որի արդյունքում հաստատվում է ենթաստամոքսային գեղձի պոչի գոյացություն (ինսուլինոմա) ախտորոշումը:
Կատարված հյուսվածաբանական հետազոտությունը նույնպես հաստատել է ախտորոշումը:
Բուժառուն տեղափոխվում է վիրաբուժական բաժանմունք, որտեղ լապարոսկոպիկ եղանակով հեռացում է ինսուլինոման (1.5 սմ):
Վիրահատությունը կատարվել է վիրաբույժների փորձառու թիմի կողմից (վիրաբույժ-ուռուցքաբաններ Գագիկ Համբարձումյան, Վահագն Համբարձումյան, վիրաբույժներ՝ Գևորգ Դանիելյան, Շահեն Բադալյան):
Վիրահատությունը տևել է մոտավորապես 3,5-4 ժամ։ Վիրաբույժների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում պահպանվել է գեղձի մարմնի զգալի մասը և փայծաղը։ Օրգանապահպան մասնահատումը կանխարգելել է վիրահատության այնպիսի բարդության զարգացումը, ինչպիսին է շաքարային դիաբետը:
Էնդոկրինոլոգների հետ համագործակցության արդյունքում հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների։ Արյան մեջ գլյուկոզայի քանակի ամենօրյա վերահսկողությունը ցույց է տվել, որ գեղձի առողջ հատվածը ապահովում է գլյուկոզայի նորմալ մակարդակը: Բուժառուի մոտ շաքարային դիաբետ չզարգացավ:
Բուժառուն հետվիրահատական շրջանում «Արմենիա» ՀԲԿ-ում անցկացրեց 10 օր և դուրս գրվեց բավարար վիճակում:
Ինսուլինոման չափազանց հազվադեպ հանդիպող նորագոյացություն է՝ 1 միլիոն բնակչության մեջ գրանցվում է ընդամենը 4-դեպք: Մեր պրակտիկայում դա առաջին դեպքն էր:
Վիրահատության հաջողությունը լապարոսկոպիկ եղանակով ուռուցքի հեռացնելն էր՝ առանց փայծաղի հեռացման:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն