Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Արմենիա» ՀԲԿ. Գիգանտ միոմայի բարձիթողի դեպք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ. Գիգանտ միոմայի բարձիթողի դեպք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով՝ հայտնաբերված գիգանտ միոմա, որը անհետևողականության արդյունք էր, և ձվարանի չարորակ ցիստադենոմա, որի վիրահատական միջամտության ուշացումը կարող էր հանգեցնել անդառնալի հետևանքների։

Ինչպե՞ս հայտնաբերվեց գիգանտ միոման:

Առաջին դեպքը գրանցվել է 62 տարեկան կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվել է գրեթե 7 կգ կշռող միոմա։ Համարձակ կարող եմ նշել, որ այն, հիրավի, հսկայական էր, քանի որ նման չափերի միոմաներ գործնականում հազվադեպ են հանդիպում, ինչը պատահական հայտնաբերվել է։ Կինը մեր կլինիկայի սոմատիկ այլ բաժնում էր  հոսպիտալացված, և վերջինիս բուժող բժիշկը, նկատելով որովայնի անհանգսատացնող և անբնական չափերը, նրան ուղղորդել է գիեկոլոգիական հետազոտության:

Գինեկոլոգիական համալիր հետազոտման արդյունքում էլ հայտնաբերվել է գիգանտ միոման, որը հասնում էր մինչև էպիգաստրալ շրջան, իսկ չափերը հիշեցնում էին 36 շաբաթական հղիություն։ Լրացուցիչ ՀՏ հետազոտության արյունքում հաստատվեց մետաստազների բացակայությունը, ժխտվեց ուռուցքի չարորակ բնույթը, և իրականացված վիրահատական միջամտությամբայն հեռացվեց:

Ինչո՞վ էր պայմանավորված այդքան ուշացումը:

21-րդ դարում այսպիսի անհետևողական վիճակը ինչ-որ տեղ  առանձնահատուկ է: Ժամանակագրական առումով նշեմ, որ նախկինում նման դեպքեր հաճախ էին լինում, բայց վերջին շրջանում դրանք հազվադեպ են՝ պայմանավորված պոլիկլինիկական ծառայության ակտիվությամբ, ինչի շնորհիվ պարբերական հետազոտությունները ժամանակին բացահայտում են ամենափոքր խնդիրն անգամ։

Արդյունքում կանայք ժամանակին դիմում են մասնագիտական խորհրդատվության և ստանում անհհրաժեշտ մասնագիտական աջակցություն կամ միջամտություն։

Տվյալ պարագայում գործ ունեինք կնոջ անփութության հետ, ով պարզապես խուսափել էր հետազոտությունից:  Ցավոք, նման դեպքերի գործնականում շատ ենք հանդիպում և այն հարցին, թե ինչու չեն հետազոտվում, ներկայացվում են բազմաթիվ պատճառներ։ Այս պարագայում կինը որովայնի մեծությունը բացատրել է կլիմաքսից հետո բոլոր կանանց մոտ դիտվող գիրացմամբ, և, քանի որ ցավեր կամ անհանգստացնող գանգատներ չի ունեցել, կարիք չի համարել հետազոտվել:

Սակայն պատկերն ակնհայտորեն տարբերվում էր գիրությունից։ Տվյալ դեպքում, ինչպես նշվեց,  որովայնը նման էր հղի կնոջ որովայնի, փքված էր որովայնի առաջային պատը: Ավելին, կնոջ մոտ եղել են նաև աղիների հետ կապված գանգատներ, բայց դա էլ վերագրել է կոլիտի առկայությանը, և չի մտածել գինեկոլոգին դիմելու անհրաժեշտության մասին։

Միայն բուժող բժշկի  օբյեկտիվ մոտեցման շնորհիվ հնարավոր է եղել «ժամանակին» հայտնաբերել ուռուցքը:


Ինչպե՞ս է անցել հետվիրահատական շրջանը:

Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Արդեն վիրահատության 5-րդ օրն է, վերջնական հյուսվածքաբանական հետազոտության պատասխանը ստանալուն պես որոշում կկայացվի  բուժառուի դուրս գրման հարցը:  

Ի՞նչ բարդություններ կարող են դիտվել:

Եթե  հյուսվածքաբանական հետազոտությամբ ինչ-որ տեղ թեկուզ աննշան շեղում կամ չարորակ բնույթ հայտնաբերվի հայտնաբերվի, շարունակական բուժման ցուցում կտրվի: Այդպիսի մեծ չափերի ժամանակ ուռուցքները հաճախ կենտրոնական աճի զոնայում ունենում են ատիպիկ փոփոխություններ, փոխված բջիջներ, չարորակացում:

Եթե ավելի ուշ հայտնաբերվեր, իր մեծ չափերով ճնշելով որովայնի խոռոչի հարակից օրգաններին, տարբեր խնդիրներ կարող էր առաջացնել: Դա առավել բնորոշ է կլիմաքսի շրջանին, երբ տարբեր հիվանդությունների արտահայտմամբ, օրինակ դիաբետ և այլն,  նպաստավոր պայմաններ են ստեղծվում ուռուցքի շարունակական մեծացման և կազմափոխման համար:

Ձեր խորհուրդը կանանց՝ նման խնդիրներից խուսափելու համար:

Թերևս խորհուրդների շարքը շատ երկար է, սակայն կառանձնացնեմ ամենակարևորը, որը  առավել ակտուալ է վերջին շրջանում։

Բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ և ընկերների, հարևանների, ինչու չէ` նաև համացանցով տարածվող տեղեկատվությունների հետևելով, սեփական գանգատներին ախտորոշումներ որոշելով։ Յուրաքանչյուր կին անհատականություն է, և ցանկացած հիվանդություն կամ գանգատ յուրաքանչյուրի մոտ ունի առանձնահատկություն, ուստի հորդորում եմ գնահատել ինքներդ Ձեզ, չխնայել ձեր ժամանակը և միջոցները անհրաժեշտ բուժօգնության դիմելու համար։ Երբեմն լսում եմ, որ կանայք կենցաղային խնդիրներն առավել են կարևորում առողջությունից։ Ուզում եմ բոլոր կանայք գիտակցեն, որ սեփական առողջությունից արժեքավոր և կարևոր, թերևս, ոչինչ չկա։

Խորհուրդս է բոլոր կանաց, որ հաճախակի  դիմեն գինեկոլոգիական հետազոտությունների, չխորացնեն փոքրիկ խնդիրը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ