Լուրեր
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը տարածաշրջանում առաջինը ստացել է ISO 7101:2023 ստանդարտը

Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հավաստագրվել է «ISO 7101:2023 «Որակի կառավարման համակարգեր առողջապահական կազմակերպությունների համար. Պահանջներ» ստանդարտի համաձայն՝ դառնալով Անդրկովկասում առաջին բժշկական կենտրոնը, որը հաջողությամբ ստացել է հավաստագիր։
ISO 7101:2023-ի հիմքում ընկած է ISO 9001:2015 ստանդարտի բովանդակությունը, սակայն ISO 7101:2023-ը հատուկ մշակված է առողջապահական կազմակերպությունների համար` ապահովելու կառավարման մեթոդների ամբողջական համապատասխանություն բժշկական հաստատությունների կարիքներին: «Սլավմեդը» հաջողությամբ ներդրել է նաև ISO 9001:2015 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» համընդհանուր ճանաչում ունեցող ստանդարտը, որն ուղղված է կառավարման գործընթացների օպտիմալացմանը։ Այս երկու ստանդատրների ներդրման համար համապատասխան ընթացակարգերով սահմանված աուդիտը «Սլավմեդն» անցել է 2024 թվականի նոյեմբերին և դարձել տարածաշրջանի միակ բժշկական կենտրոնը, որը միաժամանակ ներդրել է այս երկու կարևորագույն միջազգային ստանդարտները։
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Արմինե Հովակիմյանը նշում է.
«Որպես բժշկական կենտրոն՝ այս տասը տարիների ընթացքում մենք ձգտել ենք մատուցել որակյալ բժշկական ծառայություններ, կատարելագործվել և համապատասխանել ոլորտի ամենաբարձր չափանիշներին։ Մենք մշտապես առաջիններից ենք եղել, որ արձագանքել ենք մարտահրավերներին, հետևել ու ներդրել ենք ժամանակակից և նորարար մոտեցումներ, ու այսօր էլ ձգտում ենք ընդլայնվել, դառնալ լավագույնն ու առաջատարը։ Այս որակավորումը վկայում է այն մասին, որ մենք տարիների ընթացքում գործել ենք սահմանված չափանիշներին համապատասխան»։
Բժշկական կենտրոնի այս սերտիֆիկացումները հավաստում են, որ բժշկական կենտրոնը մեծ կարևորություն է տալիս ոչ միայն առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը, այլև ժամանակակից կառավարման և արդյունավետության չափանիշներին համապատասխանելու պատրաստակամությանը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմինե Գրիգորյանի խոսքով նման ստանդարտները կարևորագույն նշանակություն ունեն.
«Մեզ համար նշանակալի է այն փաստը, որ մինչ այս ստանդարտացումը մենք արդեն իսկ գործում էինք սահմանված բոլոր չափանիշներին համապատասխան, միշտ կարևորել ենք մեր բուժառուներին ամենաբարձր որակի ծառայություններ մատուցելը։ Միջազգային ստանդարտների ներդրումը մեր հիվանդանոցի գործունեության կարևոր ուղենիշներից է, որը ոչ միայն ապահովում է կառավարման և ծառայությունների որակի բարձրացումը, այլև արտացոլում է մեր հիվանդների հանդեպ ունեցած պատասխանատվությունը։ Այս սերտիֆիկացումը նաև պարտավորեցնող է մեզ համար, քանի որ պետք է նշաձողը պահպանենք շարունակաբար»։
Միջազգային ստանդարտների ներդնումը հնարավոր է դարձել «Սիգնում» խորհրդատվական ընկերության թիմի աջակցությամբ, որն ապահովել է որակի կառավարման և առողջապահական կառավարման համակարգերի ներդրման ամբողջական և արդյունավետ գործընթացը.
«Ուրախ ենք «Սլավմեդ» բժշկական կենտրոնի այս հաջողությամբ, սա կարևոր ձեռքբերում է, որն ապացուցում է կենտրոնի ռազմավարական մոտեցումը՝ կիրառելու միջազգային լավագույն փորձը հիվանդների սպասարկման որակի բարձրացման, կառավարման արդյունավետության և գործընթացների շարունակական բարելավման ուղղությամբ: Մենք մեր գործընկերներին աջակցել ենք իրականացնելով կենտրոնի ընթացիկ կառավարման գործընթացների վերլուծություն, թույլ և ուժեղ կողմերի նույնականացում, մշակել ենք կառավարման սկզբունքների և նպատակների ամբողջական համակարգ, օգնել ենք սահմանել հստակ ընթացակարգեր, որոնք ապահովում են ծառայությունների որակի արդյունավետությանը և գործընթացների շարունակական բարելավմանը»,-նշում է «Սիգնում» խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն Նիկա Մանուկովան։
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի անձնակազմը մասնակցել է ISO 9001:2015 և ISO 7101:2023-ի պահանջներին համապատասխան ուսուցման ծրագրերին, որոնք միտված են որակի կառավարման մշակույթ ձևավորելուն։ Համակարգված մոտեցման ներդրման շնորհիվ՝ բուժառուները կստանան առավել կազմակերպված, արդյունավետ և որակյալ բուժօգնություն, կենտրոնի աշխատակիցները կկարողանան առավել արագ արձագանքել խնդիրներին, բարելավել աշխատանքային հոսքերը և նվազեցնել հնարավոր սխալները, որակի վերահսկման և կառավարման կատարելագործված մեխանիզմների ներդրման շնորհիվ կապահովվի պացիենտների կարիքների և սպասելիքների առավել ամբողջական բավարարումը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2014 թվականի փետրվարին։ Տարիների ընթացքում անընդհատ զարգանալով և կատարելագործվելով՝ «Սլավմեդն» այսօր նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, առաջատար մասնագետներով, որակյալ ու բարձրակարգ ծառայություններով բուժհաստատություն է։ Սլավմեդն ունի ժամանակակից լաբորատորիա, ծննդատուն և նորածնային բաժանմունք, մատուցում է ճառագայթային ախտորոշիչ ծառայություններ՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա, թվային ռենտգեն, ուլտրաձայնային, մամոգրաֆիկ և սրտի ֆունկցիոնալ հետազոտություններ, էնդոսկոպիկ և արտահիվանդանոցային նեղ մասնագետների ծառայություններ, վերջին սերնդի սարքավորումներով հագեցված վիրահատարան և անեսթեզիոլոգիական բաժանմունք։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են տարբեր տեսակի վիաբուժական միջամտություններ՝ էնդոսկոպիկ, որովայնային, գինեկոլոգիական, օրթոպեդիա–վնասվածքաբանության, անոթային, էնդոկրին, ուրոլոգիական,քիթ–կոկորդ–ականջաբանության, դիմածնոտային, պլաստիկ և էսթետիկ, ինչպես նաև աչքի միկրովիրաբուժություն։

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն